Լրահոս
Հասարակական
19:41
04.10.25
265

Մալաթիայի թաղապետարանի դիմաց հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչի հետևանքով հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։