Լրահոս
2025-11-13
-
ՀասարակականՎանաձորում բախվել են «Opel Astra»-ն և «CAT» տրակտորը․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոցՆոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Վալերիկ Մ․-ի վարած «CAT» մակնիշի տրակտորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։Ավելին22:1513.11.25 -
ԻրավականՋահելների գրպանները դանակ ա ֆռռում. Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության հիմնական վարկածներըՕրը ցերեկով մարդաշատ վայրում տեսանկարահանող սարքերի առաջ 24-ամյա տղային դանակահարած 40-ամյա տղամարդը սպանությունից 4 օր անց էլ ազատության մեջ է, թեև անգամ պարզ քաղաքացիները գիտեն՝ մարդասպանը տարիներ առաջ էլ է դատապարտված եղել մեկ ուրիշ սպանության մեղադրանքով:Ավելին22:0013.11.25 -
ԻրավականՎիճարկել ենք Նաթան Սրբազանին վերագրվող խոսակցության ապօրինի ձայնագրության հրապարակումը․ փաստաբան«Անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու եղանակով, քրեադատավարական ընթացակարգերի խախտմամբ՝ ինչ-որ ձայնագրություն է շպրտվել լրատվական դաշտ ու հասարակությանը ներկայացվում է որպես «ապացույց»՝ ինչ-որ գործընթացի, որի հիմքով էլ քննում են այս ապօրինի քրեական վարույթը, որի շրջանակում էլ մեր հոգևորականները հերթով հարցաքննվում են: Մենք գտնում ենք, որ այդ ձայնագրությունը իրական չէ, կարող է ինչ-որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ստեղծված լինել, հետևաբար, դրա բովանդակության վերաբերյալ ինչ-որ ապացույցներ փնտրելը առարկայազուրկ գործընթաց է հենց պաշտպանների համար: Մենք առհասարակ վիճարկում ենք ապացույց կոչվածի գոյությունը, ուր մնաց՝ բովանդակային առումով մտածենք, որ այնտեղ կարող են հիմնավորող բաներ լինել»:Ավելին21:5713.11.25 -
ՔաղաքականՀրապարակվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՈւշադրություն, եթե Ձեր անունը չեք գտել ընտրողների ցուցակներում, ապա նոյեմբերի 11-ից մինչև քվեարկության օրվա ավարտը կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ համապատասխան տեղեկանք ստանալու համար, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։ Ընտրելու իրավունք ունեցող անձինք ընտրացուցակներում կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններ:Ավելին21:5313.11.25 -
ՔաղաքականՆյարդային շարժումներ, անվախ Աղազարյան և մետրոյի Աջափնյակ կայարան դարձած դեմոկրատիա. թեժ է ԱԺ-ում«Տիգրանաշենը իրենց ինչին է պետք, եթե ձգտում են խաղաղության»,- խորհրդարանում բյուջե-2026-ի քննարկումների ժամանակ հայտարարել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նա անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը, թե Արծվաշենն ու Հայաստանի մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու ենք: Աղազարյանի խոսքով՝ դա նույնն է, թե հանձնելու ենք Տիգրանաշենը, ինչն էլ իր հերթին փախստականների հարցն է առաջ բերելու:Ավելին21:4513.11.25 -
ՄիջազգայինԹրամփի և Աշ-Շարաայի հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը բացահայտել է «ճանապարհային քարտեզը»«Աշ-Շարաան դարձավ Սիրիայի պետության առաջին ղեկավարը, ով այցելեց ԱՄՆ-ի նախագահի նստավայր 1946 թվականին Սիրիայի անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Հանդիպումը տեղի ունեցավ ի կատարումն Թրամփի մայիսի 13-ին տված խոստման՝ վերացնել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները՝ այդ երկրին իրական հնարավորություն տալու համար»,- հայտնել է Բարաքը։Ավելին21:3913.11.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ «Москвич»-ում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։Ավելին21:3013.11.25 -
ԻրավականԼրագրող Դավիթ Ֆիդանյանն այս պահին ձերբակալված է, դեռևս մեղադրանք չկա․ փաստաբանՁերբակալվել է «արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով (այն բանի համար, որ դուռն ուշ է բացել):Ավելին21:2413.11.25 -
ՔաղաքականՓաշինյանի ելույթը՝ առանց մեկնաբանությանԲյուջե 2026-ի քննարկումների իր եզրափակիչ ելույյթը Փաշինյանն ավարտել է իր ոճի մեջ՝ խոսել է ամեն ինչից, մեղադրել բոլորին, աղմկել՝ ակտիվ թափահարելով ձեռքերը:Ավելին21:2113.11.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի ՎրաստանԾրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ:Ավելին21:1513.11.25 -
ԻրավականՓոխվել է Սրբազան պայքարի աջակից Տիգրան Գալստյանի խափանման միջոցը. նրա առողջական վիճակը սրվել էԱհաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի կալանքը այսօր երկարաձգվել է ևս երեք ամսով: Դատավոր Կարեն Ֆարխոյանին ճշմարտանման են թվացել դատախազների պնդումները, թե ազատության մեջ Բագրատ սրբազանը կարող է թաքնվել արդարադատությունից կամ խանգարել քննությանը: Դատավորը չի համաձայնել դատախազների նմանատիպ պնդումների հետ Սրբազան պայքարի աջակից՝ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի խափանման միջոցը որոշելիս: Կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով, երբ փաստաբանները ներկայացրել են Գալստյանի էպիկրիզը:Ավելին21:1013.11.25 -
ՄիջազգայինԹայվանը վերացնում է «Ֆունգ Վոնգ» փոթորկի հետևանքներըԱվելի քան 8500 բնակիչ տարհանվել է ափամերձ և լեռնային շրջաններից։ Այնտեղ դեռևս անձրև է տեղում։ Թայվանի հյուսիսում գտնվող Իլան շրջանը հայտնվել է աղետի էպիկենտրոնում։ Այնտեղ ռեկորդային տեղումներ են եղել։ Տրանսպորտը լուրջ խափանումների է ենթարկվել։ Մի քանի հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ջրհեղեղների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է մեծաքանակ տեխնիկա։Ավելին21:0013.11.25 -
ԻրավականԻրենց որդին դավաճան է. ՔԿ-ից դուրս եկած Սուրբ Խաչի քահանան ցավում է՝ եղբայրը եղբոր դեմ է դուրս եկելՔննչական կոմիտեում շարունակվում են հոգևորականների հարցաքննությունները հիմա էլ նոր դրվագով՝ իբրև որոշ քահանաների կարգալուծության ժամանակ Մայր Աթոռը խտրականութուն է դրսևորել: Այսօր քննչական ներկայացած հոգևորականներից մեկի փաստաբանն է հայտնել՝ կագալույծ Ստեփան Ասատրյանն է ցուցմունք տվել, թե իբր իր հանդեպ խտրական մոտեցում է ցույց տվել եկեղեցին:Ավելին20:5013.11.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհըՆոյեմբերի 13-ին, ժամը 10:31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազնվաձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։25-ին, մարվել՝ 13։02-ին։ Այրվել են տան տանիքի մոտ 90 քմ հատվածը, հյուրասենյակը (մոտ 28 քմ)՝ գույքով, խոհանոցը (մոտ 10 քմ) և միջանցքը (մոտ 8 քմ)։Ավելին20:4513.11.25 -
ԻրավականԱդրբեջանի դատախազը պահանջել է ցմшհ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համարԲաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։Ավելին20:4213.11.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հրաժարվում է վճարել «Հայկական ժամանակում» փայատեր Պետրոս Մակեյանի փայաբաժինըԱրդեն հրապարակել եմ, որ 2021 թ. նոյեմբեր 1-ին դիմել եմ քաղաքացիական դատարան՝ որպեսզի չեղարկվեր 2014 թ. հունվարի 20-ի օրենքների խախտումով անցկացված «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի (հանրությանը հայտնի է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ անունով) ապօրինի արտահերթ ժողովի որոշումը և պարտադրվեր վճարել 2016-2020 թթ.-ի ընկերությունում իմ շահաբաժինը՝ 3,351,357 ՀՀ դրամ։Ավելին20:4013.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Աբովյանի սարսափը. 24-ամյա տղային դանակով սպանածին դեռ չեն գտել, 2 վարկած կաՀայլուր 20։30 Աբովյանի սարսափը. 24-ամյա տղային դանակով սպանածին դեռ չեն գտել, 2 վարկած կաԱվելին20:3013.11.25 -
ՔաղաքականՍկանդալային հայտարարություն և բարձր լարում՝ ՀԾԿՀ-ում.ՀԷՑ-ին զրկում են լիցենզիայից, որ թուրքերին տա՞նԱնկախ փորձագետների գնահատմամբ՝ այսօր սկսվել է ՀԷՑ-ի շուրջ Փաշինյանի քաղաքական արկածախնդրության վերջին արարը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը՝ չնայած ՀԷՑ-ի սեփականատերերը պնդում են՝ լիցենզիայի դադարեցումը առանց խախտման որևէ փաստարկի բացահայտ ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ, որ անխուսափելիորեն բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:Ավելին20:1513.11.25 -
ՀասարակականՁեր վճռական մերժումը արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել Սրբազանի կոչը` կալանավայրիցՄեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ, լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։ Այս մասին գրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից։Ավելին20:1213.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը Կարեն Անդրեասյանին Փարիզ է գործուղում1. Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող «Bredin Prat» ընկերության համապատասխան ներկայացուցիչների հետ արբիտրաժային գործի ընթացքի, հետագա ռազմավարությանը վերաբերող հարցերի շուրջ քննարկում անցկացնելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ճանաչողական հանդիպումներ, քննարկումներ և այցեր ունենալու նպատակով` Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին 2025 թվականի նոյեմբերի 15-20-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ` նոյեմբերի 15-16-ը, Ստրասբուրգ` 16-20-ը):Ավելին20:0813.11.25