Լրահոս
2025-11-13
-
ՀասարակականՉեղյալ է համարվում Երևանի Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում նախատեսված վթարային ջրանջատումըԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:5513.11.25 -
Կրթություն և գիտությունԿամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆՀարգելի՛ ուսուցիչներ և ուսուցիչ չաշխատող անձինք, կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի: Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝ համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի ներքևում առկա է բողոքարկման համար նախատեսված կոճակ. պետք է նախ սեղմել այն, ապա բացված պատուհանում մուտքագրել տվյալ հարցի հետ կապված բողոքարկման բովանդակությունը, ապա սեղմել ուղարկել կոճակը: ԳԹԿ-ն կդիտարկի բողոքարկման հայտը, հանձնաժողովի կողմից տրվող բողոքարկման պատասխանը նույնպես կարտացոլվի նույն հարթակում: Ուշադրություն. էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու:Ավելին17:5013.11.25 -
ՄիջազգայինԻ՞նչ են քննարկել Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ժամանակԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալլահ ալ-Թանիի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները:Ավելին17:4513.11.25 -
ՔաղաքականՂարաբաղի անկախության թեման դա ֆե՜յք ա, ֆե՜յք. Նիկոլ ՓաշինյանԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին17:3213.11.25 -
ՔաղաքականՈչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից. Նիկոլ ՓաշինյանԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին17:2313.11.25 -
ՔաղաքականՀայաստանը Ղարաբաղի հարցով է հայտնվել այդ երկրի գրպանում, հիմա ՀՀ-ն անկախ երկիր է. Փաշինյանը կրկին հակառուսական հայտարարություններ արեցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հակառուսական հայտարարություններ արեց:Ավելին17:1613.11.25 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանի թոշակառու ծնողներն աննախադեպ հաջողությունների են հասել. Աննա ԳրիգորյանԱժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին17:1113.11.25 -
ՔաղաքականՄանր «քցոցիներ», պարտքեր․ Հարություն Մկրտչյանին մի քանի անգամ դատի են տվել. «Երկիր»Մկրտչյանի դեմ առնվազն 3 դատական հայց կա՝ պարտքերը չմարելու պահանջով։ Այսինքն՝ մարդը, ով այսօր խոսում է հանրային ծառայության ու պատասխանատվության մասին, տարիներ շարունակ չի կատարել սեփական պարտավորությունները՝ թողնելով չմարված վարկեր, տույժեր ու պարտքեր։Ավելին17:0813.11.25 -
ՔաղաքականԱյդ մեկ գործողություն կատարողը արդյոք պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ. ՂազինյանՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը:Ավելին17:0413.11.25 -
ՀասարակականՊատմական փաստաթուղթ՝ պատմական դաս. Ռուբեն վարդապետԱրդ, Մենք նկատի առնելով միաբանական ժողովի արձանագրությունը, Գերագույն հոգևոր խորհրդի եզրակացությունը, Բենիկ վարդապետի չար գործերի վերաբերյալ բոլոր հանգամանքները, Մենք՝ Ծայրագույն Պատրիարք-Կաթուղիկոսը Ամենայն Հայոց և Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու Պետը այս հայրապետական կոնդակով հեռացնում ենք Բենիկ վարդապետին Սուրբ Էջմիածնի միաբանական ուխտից եւ զրկում ենք նրան հոգևոր աստիճանից եւ կոչումից՝ դասելով նրան աշխարհականների կարգը։Ավելին17:0013.11.25 -
ՏարածաշրջանԹեհրանում ջուր չի լինի 2 շաբաթից. ջրի գլխավոր ամբարտակը գրեթե ցամաքել էԻրանում երաշտի հետևանքով ջրի ճգնաժամը խորանում է: Ջրամբարները գրեթե ցամաքել են, իսկ խորքային հորերի պաշարները, ըստ փորձագետների, սահմանափակ են և չվերականգնվող, քանի որ հողի շերտերում ջուրը կուտակվում է դարերի, հազարամյակների՝ միլիոնավոր տարիների ընթացքում։Ավելին16:5313.11.25 -
ՔաղաքականՓաշինյանին նյարդայնացրեց Հովիկ Աղազարյանի ելույթըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին նյարդայնացրեց նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի ելույթը։Ավելին16:4813.11.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:4513.11.25 -
ՄիջազգայինՖրանսիայի նախկին նախագահի գործի վերանայումը կսկսվի մարտինՍեպտեմբերի 25-ին դատարանը 2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման ու հոկտեմբերի 21-ին բանտարկվել էր՝ դառնալով այդ կարգավիճակում հայտնված ԵՄ անդամ պետության առաջին նախկին ղեկավարը։Ավելին16:3413.11.25 -
ԻրավականՓախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա. ՆԳՆԺամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա։ «ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։ Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին16:3013.11.25 -
ՔաղաքականԻմ ժպիտը Ալեն Սիմոնյանի մոտ նյարդային բան է առաջացնում. Աննա ԳրիգորյանԱժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին16:2413.11.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի համար: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածությանն ամրապնդելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:Ավելին16:1913.11.25 -
ԻրավականԴատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից փոստային առաքմամբ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Բ.-ին հասցեագրված ծանրոցը: Արդյունքում՝ ծանրոցում առկա գրիչի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 0.4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված: Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Քրեակատարողական ծառայությունը հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ազատազրկված անձանց ծանրոցներ փոխանցելու կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից:Ավելին16:1513.11.25 -
ՀայաստանՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նԱվելին16:1013.11.25 -
ԻրավականԻնչպես են ձերբակալում լրագրող Դավիթ Ֆիդանյանին«Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Այսօր առավոտյան խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էին «Անտիֆեյք»-ի եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը:Ավելին16:0013.11.25