Լրահոս

2025-11-25
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18:30 Վարդան Ղուկասյանը գործարքի չի գնա ՔՊ-ի հետ. «արյունս թույլ չի տալիս նման ապրելակերպ»
    Հայլուր 18:30 Վարդան Ղուկասյանը գործարքի չի գնա ՔՊ-ի հետ. «արյունս թույլ չի տալիս նման ապրելակերպ»
    18:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ
    ՀԷՑ-ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։
    18:23
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Քաղաքացին չի կարող նվազագույն թոշակով և՛ սնվել, և՛ որևէ տեղ հաճախել, և՛ դեղեր գնել. տնտեսագետ
    Բացի կատարակտը բուժելու վիրաբուժական ծառայությունը, կա հետվիրաբուժական ծառայություն ստանալու որոշակի գին, և պետք է հաշվի առնել, որ քաղաքացին չի կարող նվազագույն թոշակով և՛ սնվել, և՛ որևէ տեղ հաճախել, և՛ դեղեր գնել։ Լավագույն լուծումը պետք է լինի թոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացումը։ Մենք այս նպատակներով աշխատանքներն սկսել ենք և, կարծում եմ, շուտով 100 հազարավոր ստորագրություններով, կառավարության հետ կմտնենք լուրջ բանակցությունների մեջ՝ այս հարցերը համալիր լուծելու համար»։
    18:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաջորդ տարվանից ծխախոտի և ալկոհոլի նույնականացման միջոցների տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում
    Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ Կոմիտեի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծվել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև  ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։
    18:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    29-ամյա երիտասարդի մոտ ապօրինի զենք է հայտնաբերվել
    Արմավիրի մարզի պարեկները նոյեմբերի 24-ին Էջմիածնի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ 29-ամյա վարորդի մոտ կա առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    17:46
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել ՀՅԴ Դավթաշենի «Հրայր Մարուխյան» կոմիտեության գրասենյակի բացումը
    Այս մասին հայտնում է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    17:40
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալի անվամբ ուղարկված ծանրոցում թաքցրել էին բջջային հեռախոս
    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։
    17:34
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալիշանի անվան դպրոցից 13-ամյա տղան քթոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց
    Նոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի տղա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը 13-ամյա Գ․-ն է, ինչպես նաև պարզվել է, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8 «Բ» դասարանում աշակերտներ՝ Գ.-ի, Երևանի բնակիչներ 13-ամյա Ս․-ի, 13-ամյա Մ․-ի և 13-ամյա Մ․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ս․-ն բռունցքով հարվածել է Գ․-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննքերի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:21
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
    17:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լուիս Գրասայի հետ խոսել ենք Բաքվում պահվող գերիների և արցախահայության խնդիրների մասին․ Լևոն Քոչարյան
    Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
    17:03
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ ասածները մի մեկնաբանեք, այլ փառք տվեք Աստծուն. Հայր Ասողիկ
    Լրագրողի հարցին ի պատասխան ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    16:51
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես այդպիսի բան պատարագին չեմ ասել. Աբրահամ սրբազան
    Լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամ սրբազանը։
    16:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի  հետ:
    16:37
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի կողմից փողերի լվացման և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-2017 թթ. ընթացքում ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդ-վաճառք: Մասնավորապես՝ հողամասերի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու նպատակով՝ Չիվա բնակավայրի ղեկավարը որպես աճուրդի մասնակից ձևակերպել է իր երկու ազգականներին, որոնցից մեկը հաղթող է ճանաչվել և ընդհանուր շուրջ 0.8 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը գնել 19.353 ՀՀ դրամով: Այնուհետև վերը նշված պաշտոնատար անձը, աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա, նրան օտարված 2 հողամասերից մեկը 4.595.086 ՀՀ դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը, որից հետո նշված անձինք ձեռք են բերել հողամասերի օտարման արդյունքում ստացված գումարը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն՝ այդ կերպ օրինականացնելով հանցագործության արդյունքում ստացված եկամուտը: Չիվա բնակավայրի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), իսկ աճուրդում հաղթող ճանաչված ազգականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին)։ Նրանք ներկայացված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև վերը նշված պաշտոնյայի ու այլ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու դեպքեր: Նրանց վերաբերյալ կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանն այսօր իրավապահներին քրեական հետապնդման հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց. փաստաբան
    Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք կոնկրետ փաստեր են։ Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրի։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում»։
    16:25
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել և տուգանվել են (տեսանյութ)
    Օրերս համացանցում տեսանյութեր էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց վարում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ Աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր «Հոնդայի» վարորդը: Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18րդ մասը հստակ սահմանում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր: Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։
    16:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում այրվել են 4 տների տանիքներ․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան
    Նոյեմբերի 25-ին, ժամը 11։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում:
    16:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետը ընդամենը հայրական հորդոր է հնչեցրել. Աբրահամ սրբազան
    Լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամ սրբազանը։
    15:53
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել
    Արցախում ու, հատկապես, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման հայտարարություններին աջակցել է նաև Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարևոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևի՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է հեռացվեն այնտեղից․․․»,- նշել է պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ հայտարարելով, որ նրանք, «ովքեր  հարցը ներկայացնում են որպես մշակույթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրությունները, և դա պետք է ընկալվի որպես անջատողականության նշանների վերացում»։
    15:45
    25.11.25
    Ավելին