Լրահոս
2025-11-25
-
ՔաղաքականՓաշինյանը կանչել էր ՀԷՑ-ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ. Նարեկ ԿարապետյանՔիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Այս զրույցին կետ առ կետ կանդրադառնանք քիչ հետո: Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,-գրել է նա:Ավելին12:4025.11.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին12:3525.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Գաղտնալսումների թույլտվություն ավելի շատ են տալիս դատարանները ՀայաստանումՀայլուր 12։30 Գաղտնալսումների թույլտվություն ավելի շատ են տալիս դատարանները ՀայաստանումԱվելին12:3025.11.25 -
ՀասարակականՃամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը հասել է Դպրաբակ, բայց անտառ չի մտել, գիշերը դեմն առել ենք. Դպրաբակի նախկին վարչական ղեկավարՀովհաննես Նազլուխանյանն ասաց, որ համայնքի բնակչությունից բացի հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում են մեծ թվով փրկարարական ծառայողներ, նաև մեծ թվով տեխնիկա է ներգարվված։Ավելին12:2725.11.25 -
ՀասարակականՆանար անունով արջը Ծաղկաձորի ռեստորանից տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնՆանար անունով գորշ արջն իր կյանքի մոտ 13 տարին անցկացրել է անմարդկային գերության մեջ, իսկ այսօր դարձել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) առաքելության կենդանի վկայությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում կենդանին փրկվել է 2017 թվականին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկից։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:Ավելին12:1925.11.25 -
ՀասարակականՀյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են «Mercedes Vito»-ն ու «Subaru»-ն. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանութամբ 42-ամյա Կառլեն Վ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 36-ամյա Գէորգ Գ.-ի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:Ավելին12:1525.11.25 -
ԻրավականՈւզում ենք պարզել` ով է կեղծել տեսանյութը. փաստաբանը` Արշակ Սրբազանի գործի մասին. «Sputnik Արմենիա»Հայտնել էինք, որ «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:Ավելին12:0525.11.25 -
ԻրավականԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր ԱդամյանինԲարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասովդեմ են որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին:Ավելին12:0025.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.11.2025Մամուլի տեսություն 25.11.2025Ավելին11:4925.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:Ավելին11:4525.11.25 -
ՀասարակականԿնոջ հեռախոսին ուղարկել են կարգավորումներ «5G» կայանքին միանալու համար՝ հափշտակելով 5 մլն դրամՆոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին է ուղարկել կարգավորումներ, որը նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Երկու ժամ հետո Մարգարիտա Գ․-ն նկատել է, որ իր անվամբ բանկի բանկային հաշվեհամարից կատարել են 5 մլն դրամ գումարի փոխանցումներ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի» բանկային հաշվեհամարներին։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ Մարգարիտա Գ․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։Ավելին11:3625.11.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում՝ Արագածոտնի մարզպետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչև հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:Ավելին11:3025.11.25 -
ԻրավականՆիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորածՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին11:1625.11.25 -
Քաղաքական«Այդ փաստաթղթերը աղալով վերացրել էին». Փաշինյանն ու Ռոմանոս Պետրոսյանը նոր մեղադրանքներ են ուղղում ՀԷՑ նախկին կառավարիչներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որտեղ նրանք քննարկել են ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը։Ավելին11:0825.11.25 -
Քաղաքական«Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 9 հազարիԱպօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանը մեկ շաբաթվա ընթացքում հազար կամավոր է միացել։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժման գրասենյակից: «Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին11:0525.11.25 -
ԱշխարհՊակիստանյան ուժերի հարձակման հետևանքով Աֆղանստանում 9 երեխա է զոհվել«Երեկ գիշերը, ժամը 12-ի սահմաններում, Խոստ նահանգի Գորբուզ թաղամասի Մուղալգայի շրջանում պակիստանյան ներխուժող ուժերը ռմբակոծել են տեղի բնակիչ Վիլայաթ Խանի տունը, որի հետևանքով զոհվել է 9 երեխա (5 տղա և 4 աղջիկ) և մեկ կին, և ավերվել է նրանց տունը», - նշել է Մուջահիդը՝ կից հրապարակելով զոհվածների լուսանկարները։Ավելին11:0025.11.25 -
Մամուլի տեսությունՀամալիրում կազմակերպված միջոցառմանը մոռացել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. «Հրապարակ»«Պետական ապարատի հազարավոր ծառայողների պարտադրաբար Համալիր բերելու եւ «մասսովկա» ցույց տալու փաստն արդյոք ապացույց չէ՞ այն բանի, որ իրեն ժողովրդավար հռչակած Փաշինյանն իրականում տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով եւ փորձում է ցույց տալ, որ հանրության լայն զանգվածների աջակցությունն ունի»,- հարցրինք Փաշինյանի կուսակից, ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանին։Ավելին10:5025.11.25 -
ՀասարակականԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթքՆոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք։ Այս մասին հայտնում են Արագածոտնի Թեմից։ Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար:Ավելին10:4625.11.25 -
ՀասարակականՈրդիական խոնարհումս և հավատարմությունս եմ բերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ազգընտիր Հայրապետիս․ Տեր ԲենիամինԱյս մասին գրել է Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը։Ավելին10:4125.11.25 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. ՔՊ-ում շատերը շոկի մեջ են. «Հրապարակ»ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում եւ ձգտում է «գծերից գցել»` դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։Ավելին10:3625.11.25