Լրահոս

2025-11-26
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել․ «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր, քննարկում էին Եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը եւ իրենց անելիքները: Ներկա էին նաեւ Վայոց Ձորի եւ Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին եւ թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարագի` Վեհափառին վերաբերող հատվածը:
    09:56
    26.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան պայքարի գոր­ծով անցնող միակ կին բանտարկյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխելու հարցը շարունակում է քաղաքական-հասարակական շրջանակների քննարկման առանցքում մնալ: Գործով անցնող բազմաթիվ տղամարդկանց կալանքը տնային կալանքով կամ վարչական վերահսկողությամբ փոխվելուց հետո շատերին է հետաքրքրում, թե ինչու չեն փոխում Լիդիայի խափանման միջոցը` ինչ է արել այս աղջիկը, որի նկատմամբ ռեժիմը նման դաժանությամբ վրեժխնդիր է լինում։
    09:49
    26.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ։
    09:41
    26.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    26.11.25
    Ավելին
2025-11-25
  • Հասարակական
    Դուռ ու լուսամուտ փակ են պահում, որ չխեղդվեն. Գեղարքունիքի հրդեհը մարել չի հաջողվում
    Գեղարքունիքի Ճամբարակ-Թթուջուր հատվածում այսօր Էկոպարեկային ծառայության աշխատակիցները բնակիչների օգնությամբ փորձել են մարել դեռ 4 օր առաջ բռնկված հրդեհը: Էկոպարեկային ծառայության Ճամբարակի տեղամասի աշխատակիցը «Հայլուրին» պատմել է, որ հատկապես վտանգավոր են ծառերի բռնկված կոճղերը: Դրանք ամեն րոպե կարող են բոցավառվել:
    23:56
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավշար գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա 5 վիրшվոր
    Նոյեմբերի 25-ին, ժամը 19։10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավշար գյուղում բախվել են «Mercedes-Benz», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
    23:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    73-ամյա գյումրեցի բնակչուհու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանին չվստահելու համար. «Առավոտ»
    ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։
    23:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն մասամբ վերածվել է մոխրակույտի
    Նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Բ․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է ավտոմեքենան` մասամբ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
    23:20
    25.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իմ արյունը թույլ չի տալիս նման ապրելակերպ. Վարդան Ղուկասյանը բացառում է ՔՊ-ի հետ գործարքը
    Հակակոռուպցիոն դատարանում հետաձգվել է Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման առաջին ժամկետներին վերաբերող գործի քննությունը: 2021-ին նրան մեղադրանք է առաջադրվել չարաշահումներով պետական կամ համայնքային գույքեր օտարելու համար: Ղուկասյանը «սարքած գործ» է անվանել մեղադրանքը և հայտարարել, որ չի պատրաստվում ազատություն ստանալու դիմաց գործարքի գնալ ՔՊ-ականների հետ:
    23:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը
    Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա: Նոյեմբերի 21-ին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող իր այգում տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել էր բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և թղթի մեջ փաթաթված մոտ հինգ գրամ կանեփանման զանգված: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին։ Նոյեմբերի 24-ին կատարված խուզարկությամբ տղամարդու այգում գտնվող տնակում և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։
    23:00
    25.11.25
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան ստացել է Կիևում խաղաղության ԱՄՆ ծրագիրը՝ ոչ պաշտոնապես. Զելենսկին հույսը կտրել է Եվրոպայից
    CBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, սկանդալային տեղեկություն է հրապարակել, թե Ուկրաինան համաձայնել է Միացյալ Նահանգների կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի պայմաններին: Դրանք կապիտուլյացիոն են անվանում Զելենսկիի եվրոպացի գործընկերները:
    22:47
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել․ Դիլիջանի համայնքապետարան
    Դիլիջանի համայնքապետարանից փոխանցում են, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ «Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։ Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
    22:40
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի
    Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման հետ կապված։ 
    22:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել ֆինանսաբանկային կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
    Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 24-ին և 25-ին մասնակցել է բանկային և ֆինանսական համակարգի, ինչպես նաև ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հաշվետու քննարկում-հանդիպումներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր։ Հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններին ու արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել են 2025 թվականի հեռուստամարաթոնի նախագծերը։ Երկօրյա հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլ ներկայացուցիչներ։
    22:20
    25.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր սկանդալ՝ ՀԷՑ-ի շուրջ. Նիկոլ Փաշինյանին սխա՞լ է զեկուցել Ռոմանոս Պետրոսյանը
    Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում այսօր է ընդունել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին: 43 րոպե տևած հանդիպման ժամանակ նրանք նոր մեղադրանքներ են ուղղել ՀԷՑ նախկին կառավարիչներին:
    22:10
    25.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Եպիսկոպոսաց ժողովից հետո լուռ են հեռանում հոգևորականները. ի՞նչ են քննարկել Մայր Աթոռում
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2 ժամ ու կես է՝ շարունակվում է եպիսկոպոսաց ժողովը, որին, ըստ «Հայլուր»-ի տեղեկությունների, մասնակցում են բոլոր 20 եպիսկոպոսները: Օրակարգում են Արշակ Սրբազանին վերագրվող սկանդալային տեսագրություններն ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպվող պատարագների ժամանակ թույլ տրվող խախտումները: Արդեն 5 պատարագի է մասնակցել Նիկոլ Փաշինյանը և 5 անգամ նրա ներկայությամբ խմբագրվել է Սուրբ Պատարագը, այդ թվում՝ թեմերի առաջնորդների ներկայությամբ:
    22:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն հաստատել է Աբու Դաբիում Պենտագոնի ներկայացուցչի հանդիպումը ռուսական պատվիրակության հետ
    «Երկուշաբթի երեկոյան և ամբողջ երեքշաբթի օրվա ընթացքում քարտուղար Դրիսկոլը և նրա թիմը քննարկումներ են ունեցել ռուսական պատվիրակության հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու համար։ Բանակցությունները լավ են ընթանում, և մենք շարունակում ենք լավատես մնալ։ Քարտուղար Դրիսկոլը սերտորեն համագործակցում է Սպիտակ տան հետ…. այս բանակցությունների ընթացքում», - ասել է Դրիսկոլի խոսնակ, ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆ Թոլբերտը։
    21:46
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրը
    Մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրը:
    21:35
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ Գառնիկ Դանիելյան
    «Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:
    21:30
    25.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Ժուչոկապետություն. գաղտնալսում են ընդդիմադիրներին ու նույնիսկ պետական աշխատողներին
    Ժողովրդավարության բաստիոնից ժուչոկապետություն մեկ քայլ է, և այդ քայլն արված են համարում Փաշինյանի ընդդիմախոսները: Այս տարվա միայն առաջին կիսամյակում գաղտնալսումներ անելու 600 միջնորդություն է ներկայացվել դատարան: 60 տոկոսը բավարարվել է:
    21:15
    25.11.25
    Ավելին