Լրահոս
2025-11-25
-
ՔաղաքականՄենք սա համարում ենք «ժուչոկապետություն». Գառնիկ Դանիելյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին15:3425.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Մայր աթոռում հավաքվում են եպիսկոպոսները. սկսվում է ժողովըՀայլուր 15։30 Մայր աթոռում հավաքվում են եպիսկոպոսները. սկսվում է ժողովըԱվելին15:3025.11.25 -
ԻրավականԱվարտվել է 7,9 մլն ռուբլին մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մաքսանենգության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին 2025 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս, մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով իր հագին եղած հագուստի գրպաններում, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7 մլն 990 հզր 100 ՌԴ ռուբլի կանխիկ գումար: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1525.11.25 -
ՀասարակականՉի կարելի ուտող-ուրացող լինել. Տեր ՄաղաքիաՎա՜յ նրանց, ովքեր ամբարտավանությունը ներկայացնում են որպես համարձակություն, իսկ վախկոտությունը՝ քաջություն։Ավելին15:0025.11.25 -
ՔաղաքականՎարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով խորհրդարանում սպասվող լսումներին«Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։Ավելին14:5225.11.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը և ռումինացի սենատորն անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանըՆոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։Ավելին14:4525.11.25 -
ՄիջազգայինՉինաստանը պատրաստ է խորացնել ՌԴ-ի հետ գործընկերությունն էներգետիկ ոլորտում. Սի Ծինփին«Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ համապարփակ էներգետիկ գործընկերության, գլոբալ էներգետիկ ճյուղում մատակարարումների շղթաների կայունության և անխափանության համատեղ պահպանման և էներգետիկ կառավարման ավելի արդար, հավասարակշռված և ներառական գլոբալ համակարգի ստեղծումն օժանդակելու նպատակով՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և «կանաչ» ու ցածրածխածնային վերափոխումների բնագավառում ավելի մեծ կայունության ապահովման մշտական ամրապնդման համար», - ասել է Սի Ծինփինը:Ավելին14:3425.11.25 -
ՀասարակականՀրդեհ` Արշակունյաց պողոտայումՆոյեմբերի 25-ին, ժամը 13։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին։Ավելին14:2425.11.25 -
ՀասարակականՍպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. Fip.amՀԾԿՀ նախագահը, իսկ այսօր նաև ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հայտարարել էին, թե 2018-2024 թվականի ՀԷՑ-ի հաշվիչների ցուցմունքների բազան իբր անվերադարձ կորել է: Այս լուրը մի քանի օր առաջ հերքվեց թե Նարեկ Կարապետյանի, թե հաշվիչների տեղադրումն իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից: Այսօր դրան անդրադարձել է նաև FIP-ը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024 հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»։ Այս լուրը արագորեն տարածվել էր համացանցում, լայն քննարկման թեմա դարձել։ Իշխանամերձ շրջանակներից նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներ էին հնչում ՀԷՑ-ի նախկին ղեկավարության հասցեին։ Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով Մեսրոպյանի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ապշած է ու շարունակել․ Այսինքն ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են, որ ուղղակի պատահաբար, տեխնիկական սխալի բերումով սերվերներից անվերադարձ ջնջել են Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների արխիվը 2018-2024 թվականների համար։ Մի պահ ենթադրենք, որ սա բացահայտ «ապացույցների վերացում» չի ու պարոնայք Կարապետյանները սրանով չեն փորձում թաքցնել հավելագրումներ կամ այլ հանցանքներ ու զանցանքներ, պատկերացնենք՝ ուղղակի վատ, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է։ Բայց ո՞նց են այդ տեսակի վատ կառավարում իրականացրած մարդիկ պնդում, որ իրենք պիտի շարունակեն ՀԷՑ-ը տնօրինել հերիք չէ, մի բան էլ՝ Հայաստանը կառավարելուն են հավակնում»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին14:1625.11.25 -
ՔաղաքականՔՊ-ի ու Ավինյանի ամանորյա «նվերը» քաղաքացիներինԵրևանի կառավարումը տապալածներն ընդդեմ քաղաքացիների հերթական քայլին են գնալու։Ավելին14:0625.11.25 -
ՄիջազգայինՈւկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և ԿրասնոդարինՈւկրաինան ցնցվել է ռուսական հարձակումների ուժգնությունից. հարվածներ՝ Ռոստովին և ԿրասնոդարինԱվելին14:0025.11.25 -
ՀասարակականՓրկարարները մի քանի ուղղություններով շարունակում են հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքըՆոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։Ավելին13:4825.11.25 -
ԻրավականՄանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը․ Գոհար ՄելոյանՓաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:Ավելին13:3925.11.25 -
ԻրավականՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության պետի տեղակալինՔննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին:Ավելին13:3525.11.25 -
ԻրավականԽարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումՀամայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացի 31-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 17-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։Ավելին13:2525.11.25 -
ՀասարակականՆոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՆոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։ Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17։30 Երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։ Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին:Ավելին13:1225.11.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցՆոյեմբերի 25-ին, ժամը 09։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Պտղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Subaru» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։ Փրկարարները հոսանքազրկել են «Subaru» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մյուս ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։Ավելին13:0525.11.25 -
ՀասարակականՍուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէՄասյացոտնի թեմի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Նահապետյանը անթույլատրելի է համարում պետության միջամտությունը եկեղեցու գործերին: Այս մասին նա ասաց «News. 5tv.am»-ի հետ զրույցում. «Բնականաբար, հակաեկեղեցական արշավին շատ բացասական եմ վերաբերվում ու ճիշտ չեմ համարում իրենց միջամտությունը, որպես պետական պաշտոնյա, եկեղեցու ներսի ամբողջ դասավորությանը: Սուրբ Պատարագը ծիսակատարություն է, որի ժամանակ կատարվում է հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկը՝ հաղորդությունը: Այնտեղ ամեն տեսակ հիշատակություններ կան՝ և՛ սրբերի, և՛ նաև ապրողների, հոգևորականների, իշխանների, ժողովրդի, հոգևոր սպասավորների՝ բոլոր աստիճանակարգերի, նաև զինվորաց: Դա աղոթք է, որի ժամանակ չի զեղչվում, որովհետև բոլորս, լինելով տկար մարդիկ, Վեհափառից սկսած մինչև ամենաներքևի դպիրը, և ժողովրդի մեջ բոլորը՝ անկախ իրենց մասնագիտական կարողություններից, և եկեղեցին իր առաքելախնամ ծառայությունը տանում է բոլորի հանդեպ, և կարգը հստակ դրված է այդպես, մենք այդ կարգը պահում ենք այնքան ժամանակ, քանի դեռ այլ ցուցում, այլ կանոնակարգ չի սահմանվի Էջմիածնի, Մայր Աթոռի կողմից: Երբ մենք քահանա ենք դառնում, մենք գիտենք, թե ինչ վերարկու ենք վերցնում մեզ վրա, գիտենք, թե այդ վերարկու վերցնողը ինչպես պետք է քայլի և այդպես քայլում ենք»,- ասաց Տեր Տիրանը: Հոգևորականին հարցրինք՝ ի՞նչ է կարծում, հոգևորականները ինչո՞ւ են անդամագրվում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժմանը, դա փողի դիմա՞ց են անում, թե՞ Վեհափառից գուցե ինչ-որ նեղացվածություն ունեն. «Ես չեմ տիրապետում տվյալի, թե ինչի դիմաց է, բայց ես հստակ ասում եմ մեկ բան. Սուրբ Պատարագը «պատվերով համերգ» չէ, պատարագին կարող են մասնակցել հայ եկեղեցու բոլոր զավակները և մասնակցել այնպես, ինչպես կատարվում է կարգը հովվի կողմից: Հովիվը առաջնորդն է, առաջնորդը ինչպես որ կատարում է ծեսը, համայնքը այդ աղոթքը այդպես պետք է կատարի, պետք է հետևեն իրենց հովվին: Եթե չեն հետևում հովվին, այլ իրենք են որոշում, թե հովիվը ինչպես պետք է անի, սա արդեն կոչվում է «պատվերով համերգ», իսկ «պատվերով համերգ» չի կարելի տալ՝ հատկապես սրբության ու աղոթքի հետ կապված: Ինչ վերաբերվում է իրենց ներգրավվածությանը, ապա չեմ կարող ասել: Ես չեմ կարող որևէ մեկին ինչ-որ բանի մեջ մեղադրել, որից տեղյակ չեմ, ես չեմ կարող իրենց փոխարեն այդ հարցի պատասխանը տալ: Ես հստակ գիտեմ մեկ բան, որ երբ մենք դառնում ենք քահանա, մենք անձերի հանդեպ ոչ մի պարտավորվածություն չենք ունենում, մենք անձերին երդում չենք տալիս: Մենք ծնկում ենք Էջմիածնի Սուրբ սեղանի առջև և ուխտ ենք կապում Աստծո հետ՝ հավատարմություն հայտնելով կենտրոնին: Իսկ այսօր մենք մեր կյանքում տեսնում ենք անձապաշտության մեղքը: Չի կարող հոգևորականը ենթարկվել այս կամ այն անձին՝ անկախ իր պաշտոնի բարձրությունից կամ ցածրությունից, առավել ևս այն պարագայում, որ տվյալ անձն այն մարդը չէ, որ առաջնորդի հոգևոր վերելք: Ինձ համար դատապարտելի է կանգնել մարդկանց կողքը, որոնց ես տեսել եմ տարածված տեսանյութերի մեջ, այդ մակարդակը երբ ես տեսել եմ, ոչ թե որպես հոգևորական, այլ որպես հայ, իմ ինքնասիրությանը վնասող երևույթ է, որ ես գնամ և նույն կարգին դասվեմ, ինչ որ այդ մարդիկ են: Այդ մարդկանց անունները պետք էլ չունեմ տալու, բոլորդ տեսել եք՝ հայհոյախոսներ, տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, ընտանիքը չհարգող, սրբությունը չգիտակցող մարդիկ: Բնականաբար, ես ինձ՝ որպես հայ տղամարդ, թույլ չեմ տա նման տեղում հայտնվելու, իմ դաստիարակությունը ինձ թույլ չի տալիս, իսկ որպես հոգևորական՝ առավել ևս»,- ասաց Տեր Տիրանը։Ավելին12:5525.11.25 -
ՔաղաքականԹուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ. Գևորգ Դանիելյան«Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։Ավելին12:4925.11.25 -
ՀասարակականԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվելՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, խթանել սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դրանց մատչելիությունը, կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին և ընդգծել՝ սպորտի բնագավառում առաջ գնալու և հաջողություններ գրանցելու առումով նա բազմաթիվ երեխաների ոգեշնչման աղբյուրն է. «Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»: Նազիկ Ավդալյանն իր հերթին ընդգծել է պետության հետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հնարավորության համար. «Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»: Կողմերը քննարկել են նաև առաջիկա անելիքներին վերաբերող տարբեր հարցեր:Ավելին12:4525.11.25