Լրահոս
-
Հասարակական1 հոդված եւ 47 օր1.5 տարի քաղաքական դաշտը բևեռացնելուց, օրենսդիր ու գործադիր իշխանության վրա ձեռքը դնելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է վերջին՝ դեռ իրենից անկախ՝ դատական իշխանության հարցերը լուծել բայց ժողովրդի միջոցով: Մինչև հանրաքվեի որոշում ընդունելը իշխող քաղաքական թիմը մի քանի օրում խորացրեց սևերի ու սպիտակների մեջ 2 տարի առաջ բացված անդունդը: Հանրաքվեի նշանակման օրը՝ խորհրդարանի սկանդալային նիստին Ալեն Սիմոնյանը ըստ էության բացահայտեց իշխանության հաղթաթուղթը:
Ավելին22:2816.02.20 -
ԱրցախԽաղաղ օրերի զոհերը | Ինչո՞ւ չեն վերադառնում զինվորներըՄինչ ընտրական կրքերի մեջ է ներքաշվում ամբողջ երկիրը բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին լուրերը շատ ցածր են լսվում լրատվական քաղաքական աղմուկի մեջ: Այս տարեսկզբից այսինքն՝ 1.5 ամսում, բանակում խաղաղ պայմաններում, ոչ հակառակորդի կրակոցից զոհվել է 13 զինծառայող: Այս թվերը վախեցնում են հատկապես, երբ հիշում ես Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ի հայտարարությունը, թե 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Մի կողմ թողնենք բանավեճը, ըստ որի կարծես 2013-ին է եղել պատմական մինիմումը,,, Դա չէ կարևորը, այլ այն, որ երևի պետք չէ կես պատերազմ կես խաղաղություն ապրող մեր երկրի ամենազգայուն հարցի շուրջ հաղթական թվաբանություն հյուսել:
Ավելին22:2716.02.20 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերըԸնդհանրապես բողոքելը նոր Հայաստանում նորաձև չէ, տպավորություն է, թե փողոց փակելու մենաշնորհ կա, որ 2018-ի ապրիլ-մայիսին իրացրել սպառել է Փաշինյանի թիմը: Իսկ հիմա բոլորս լավ ենք ապրում, չէ՞: 2019 թվականին պետական իշխանության մարմիններում բաժանվել է շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար: եթե փորձեք երբևէ որևէ իշխանականի նման բան ասել, կպատասխանի՝ բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում: Այդպես պատասխանել կարելի է, որովհետև նույնն է անում անգամ վարչապետը: Քաղաքական դիսկուրսի՝ սպառնալից մակարդակն ու շաբաթվա մյուս հեշթեգերը:
Ավելին22:2616.02.20 -
ՀասարակականԿանգնած գազելներՀուսահատության գազելներն ու մահվան վերելակները մեր կյանքից ընդմիշտ հանելու խոստումներով մայրաքաղաքի իշխանության գլուխ դարձած Հայկ Մարությանի հայտարարած տրանսպորտային նոր ցանցի նախագիծը պատրաստ է արդեն մոտ կես տարի: Անցած տարվա հուլիսին քաղաքապետը վստահեցնում էր, որ առնվազն 2 տարուց Երևանը կունենա կարգին Երևանցուն արժանի տրանսպորտ:
Ավելին22:2416.02.20 -
ՀասարակականԳյուղի եւ սահմանադրության առաջին հանդիպումըՊոպուլիստների սիրելի պնդումներից մեկն էլ այն է, որ գոյություն ունի ժողովրդի հստակ և միասնական կամք։
Ավելին22:2216.02.20
-
ՀասարակականՆարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության գործովՆարեկ Սամսոնյանին սուտ մատնություն անելու համար մեղադրանք է առաջադրվել: Սեւ խավիարի քրեական գործով «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահին այսօր կանչել էին ՀՔԾ: Դուրս գալուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, որ գործը հարուցվել է մի ցուցմունքի հիման վրա, որն ինքը հրաժարվել է ստորագրել: Ըստ մեղադրանքի սուտ մատնություն է համարվում ոչ թե այն, որ Սամսոնյանը գրել է, թե վարչապոետը 3000 դոլարով իկռա է գնել ընտանիքի համար, այլ, այն, որ վարչապետը հրահանգել է ՊԵԿ-ին զբաղվել ձկնկիթ վաճառող ռեստորանի հարցերով, երբ ռեստորանը խավիարը անկանխիկ վաճառելու համար պահանջել է ոչ թե 3000, այլ 5000 դոլար:
Ավելին20:4015.02.20 -
ՀասարակականԿարմիր գրքի դեղին էջը. Ծաղկի գաղտնիքըՏաք եղանակն այս տարի ավելի շուտ Երեւան բերեց այն դեղին ծաղիկների փոքրիկ փունջը, որը մենք ձնծաղիկ ենք անվանում: Պարզվում է, դրանց անունը ՇՏԵՐԲԵՐԳԻԱ ՖԻՇԵՐ է, որն ընդգրկված է անհետացող բույսերի Կարմիր գրքում: Որտեղի՞ց են բերում «դեղին ձնծաղիկները» էկոլոգի ու ծաղիկ վաճառողների խոսքերը չեն համընկնում:
Ավելին20:3615.02.20 -
ՀասարակականՓակ տարածքներում չծխելը անհնարին չէՀաջորդ տարվանից մեր երկրում փակ տարածքներում ծխելը կարգելվի: Ծխախոտը չարիք համարող բժիշկներն իրենց դեմ արշավողներին հորդորում են սպառնալիքների լեզվով չխոսել: Իրենց պայքարը ոչ թե ծխողների դեմ է, այլ հանուն չծխողների է:
Ավելին20:3415.02.20 -
ԱշխարհՍիրո ուխտ. Կենդանիների սերը հիացրել է մարդկանցՍիրահարված կենդանիներն այսօր օրիանականցրել են իրենց հարաբերությունները ամուսնացել են: Նրանց սիրո գորովանքներն անտարբեր չեն թողել այգու այցելուներին, որոնք զույգի ամուսնության վկաներն են դարձել:
Ավելին20:3415.02.20 -
ՀասարակականԱրսեն Բաբայանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի ներողությունըԳերմանիայում Սահմանադրական դատարանը օկուպացնելու մասին խոսքերով վարչապետը, ըստ ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի խախտում է իր անմեղության կանխավարկածը: Արսեն Բաբայանը, խոստացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, պնդելով իրավական դաշտում քաղաքական գնահատական է տրվում, իսկ այդ ընթացքում ինքը շարունակում է մնալ, որպես իշխանությունը յուրացնելուն օժանդակելու համար մեղավոր:
Ավելին20:3315.02.20 -
ՔաղաքականՔարոզարշավը չսկսված նախարար Պապիկյանը «Այո»-ի շտաբից տեսաուղերձ հղեց. Լուսինե ՄարգարյանԱվելին20:3115.02.20 -
ԻրավականՀայկ Ասրյանը մահացել է ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից. ՔԿՓետրվարի 14-ին` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին Հայտնում է ՀՀ ՔԿ-ն:
Ավելին13:1115.02.20
-
Քաղաքական«Մութ» ուժեր՝ «լուսավորի» դեմ. ԲՀԿ-ն ոչ «այո» կասի, ոչ էլ «ոչ»Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշեց չմասնակցել հանրաքվեի քարոզարշավին: Կուսակցության քաղխորհրդի նիտից հետո հայտարարել են, որ իրենք չեն ուզում մասնակցել սեւի ու սպիտակի պայքարի վերածված այս քաղաքական գործընթացին: Իսկ Լուսավորները՝ կտրուկ դիրքորոշումից հետո, պայքարում են իրենց վարկաբեկող քարոզչության դեմ: Էդմոն Մարուքյանի կարծիքով ընդդիմությունը սիրո պակաս ունի: Ալեն Սիմոնյանը մոռացել էր, որ սիրո տոն է: Մոռանալով, որ իրենք թավշյա ու սիրո հեղափոխություն են արել միանգամից բռնկվեց հնից մնացած պաշտոնյաների մասին լրագրողի հարցից: Միայն դրանից հետո են լրագորղները հիշեցրել ԱԺ փոխխոսնակին, որ այսօր Վալենտինի տոնն է:
Ավելին23:4214.02.20 -
ԻրավականՍԴ դատավորները կձերբակալվե՞ն. սահմանադրական անվտանգությունՀանրաքվեից հետո, եթե «այո»ն հաղթի, ապա Հայաստանի հանրապետությունը երեք ամիս առանց Բարձր դատարանի է մնալու: Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գեւորգ Մուրադյանը մտավախություն ունի, որ այդ ընթացքում միջազգային խնդրահարույց պայմանագրեր հնարավոր է անցկացվեն առանց ՍԴ որոշման: Իրավագետները անհանգիստ են՝ ապրիլի 5-ից Հայաստանը դադարելու է լինել իրավական պետություն: Սահմանադրական անվտանգության մարտահրավերներն են քննարկել Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտում:
Ավելին23:4014.02.20 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանի բանաձեւն ու Ալիեւի լռությունըՓաշինյանը երեկ Գերմանիայում պատասխանել է մի ադրբեջանցու այն հարցին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետը, երբ ասում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: «Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա»: Այսպես է պատասխանել վարչապետը:
Ավելին23:3914.02.20