Լրահոս

2020-02-19
2020-02-18
  • Հասարակական
    Աղբի տեսակավորման կետ՝ Երեւանի կենտրոնո՞ւմ

    Աղբի ճգնաժամը հաղթահարած Երևանի քաղաքապետարանը՝ կարող է հայտնվել նոր գարշահոտ սկանդալի մեջ: Ավագանու Լույս խմբակցության անդամն ահազանգում է, որ Երևանի կենտրոնում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ՝ հնարավոր է աղբի տեսակավորման կետ կառուցվի վտանգավոր աղբի թափոնների համար:

    22:11
    18.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Հալեպի օդանավակայանը վերսկսում է աշխատանքը. Սիրիայի խնդիրը

    7 տարվա դադարից հետո վերագործարկվել է Հալեպի միջազգային օդանավակայանը: Առաջին չվերթը նախատեսված է դեպի Կահիրե: Այս ֆոնին, Թուրքիան շարունակում է հարձակումը Սիրիայի հյուսիսում: Անկարան Իդլիբ է ուղարկել ռազմական տեխնիկայով 300 բեռնատար: ՄԱԿ-ը պահանջում անմիջապես դադարեցնել կրակը Սիրիայում: Ռազմաճակատում Սիրիական բանակի հաջողությունները ամրացրել են Սիրիայի շահերը պաշտպանող պաշտոնական Մոսկվայի դիրքերը բանակցություններում: Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր շարունակվել են Իդլիբի շրջանի ապա-էսկալացիոն գոտում տիրող իրադրության վերաբերյալ ռուս-թուրքական քննարկումները: Սա արդյունավետ բանակցություններ վարելու երկրորդ փորձն է: Առաջինը անցած շաբաթ էր Անկարայում, որտեղ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել չհաջողվեց:

    22:09
    18.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Սահմանադրական դատարանում ճգնաժա՞մ է

    Սահմանադրական դատարանում հնարավոր ճգնաժամի մասին առաջինը հայտարարած Վահե Գրիգորյանը շարունակում է նույն կարծիքին մնալ: Բարձր դատարանի այսօրվա նիստը լուսաբանելու ընթացքում իմ գործընկեր Թերեզա Կադաևչյանը նկատել է, որ Գրիգորյանը կրկին չի մասնակցում նիստին և փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է Գրիգորյանը շարունակում աշխատանքը իր բառերով ոչ լեգիտին դատարանի դատավորի պաշտոնում, պետությունից աշխատավարձ է ստանում, ծառայողական մեքենայից օգտվում, բայց անգամ չի մասնակցում իրեն մակագրված գործերի քննությանը:

    22:08
    18.02.20
    Ավելին
  • Հասարակական
    ՍԴ դատավոր. «ՍԴ-ն որեւէ ընտրություն չի կեղծել»

    Սահմանադրական դատարանի դատավորներից Ֆելիքս Թոխյանը ուղիղ չի պատասխանել հարցին, պատրաստվում է արդյոք օգտվել վաղ թոշակի գնալու պետության տված հնարավորությունից: Բարձր դատարանի 23 տարվա դատավորը ասել է, որ դեռ ժամանակ կա՝ այդ թեմայով հատուկ կխոսի: Խորհրդարանի ընդունած աղմկահարույց օրենքի վերջնաժամկետը փետրվարի 27-ն է: Թոխյանը համաձայն չէ, թե սահմանադրական դատարանը տարիներ շարունակ եղել է իշխանության ապօրինությունները դակողը:  

    22:07
    18.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվե. 61 իրավաբան կհամոզի քաղաքացիներին՝ ասել «ոչ»

    Այսօր հայտնի դարձավ, թե ովքեր են ներկայացնելու ոչ-ի ճամբարը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ գրանցել Է 61 իրավաբանների նախաձեռնությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենք քաղաքական դիսկուրսի մեջ չեն մտնելու այո-ի քարոզչական թիմի հետ: Դասական իմաստով շտաբ չեն ունենալու: Փորձելու են հեռուստաեթերների անվճար ժամերն օգտագործել քաղաքացիներին բացատրելու ինչո՞ւ են հանրաքվեն հակասահմանադրական համարում: Կխոսեն այո-ն բացառող բոլոր տարբերակների մասին:

    22:06
    18.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Պաշտոնանկություններ, զորացրումներ. ԶՈՒ ԳՇ պետը՝ ԱԺ-ում

    Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այս մասին հայտարարել է Դավթյանը խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպումից հետո: Փակ դռների հետևում քննարկումը պատգամավորները արդյունավետ են համարել: Դավթյանը ներկայացրել է տարվա սկզբից 13 մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Լրագրողներին ասել է, որ մահվան ութ դեպքի պատճառները հայտնի են:

    22:06
    18.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվե. «այո» ասողները կշրջեն ամբողջ Հայաստանում

    Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխությանը Այո ասելու համար քարոզչական թիմերը պատրաստվում են ամբողջ Հանրապետությունով քարոզարշավ անել, համոզել քաղաքացիներին կողմ քվեարկել: Ակտիվ քարոզչությունը կսկսեն փետրվարի վերջին: Մինչև այդ աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանն է քարոզչությամբ զբաղվել: Ահա այս լուսանկարն է հրապարակել ֆեյսբուքի իր էջում: «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը»,- լուսանկարներին կից գրել է վարչապետը: Սահմանադրության մեկ հոդված փոխելու հանրանքվեի Այո-ի շտաբը քարոզչության 47 օրերի ընթացքում պլանավորել է մարդաշատ հանրահավաքներ կազմակերպել, հանդիպումներ փոքր համայնքներում:

    22:05
    18.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. 11 միլիոն մարդ մեկուսացվել է արտաքին աշխարհից

    Կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է երկու հազարի: Աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 73.000-ի: Բուժվածները 13.000-ն են: Չինաստանի Հուբեյ նահանգում բնակիչներին արգելել են դուրս գալ տներից: Արգելքը խախտողներին սպառնում է ազատազրկում մինչև 10 օր: Վիրուսը նաև հիվանդության դեմ պայքարոզ բժիշկներին չի խնայում: Այս պահին վարակված է 1700-ից ավելի բժիշկ:

    22:04
    18.02.20
    Ավելին
  • Իրավական
    Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվեց

    Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից լրագրողներն այսօր հետաքրքրվել են արդյոք տեղյա՞կ են Անգելա Մերկել-Նիկոլ Փաշինյան զրույցի մանրամասներից: Հայկական պարբերականներից մեկն այսօր գրել էր, որ Գերմանիա այցի ընթացքում Հայաստանի վարչապետը ստիպված է եղել պատասխանել կանցլեր Մերկելի հարցերին երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ: Ի դեպ, այսօր հետաձգվել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը, որի ընթացքում կողմերը պետք է ամփոփիչ ելույթներ ունենային ներկայացված միջնորդության վերաբերյալ:

    22:01
    18.02.20
    Ավելին