Լրահոս

2020-02-14
2020-02-13
  • Հասարակական
    Թռիչք՝ Տիրոջն ընդառաջ

    Այսօր տիրոջն ընդառաջ գնալու օրն է: Տյառնընդառաջի տոնը սկսվել է առավոտյան աղոթքով, երեկոյան բակերում նորապսակների համար խարույկներ են վառվել: Այս առիթով հրաշալի հորդորակ է տարածել Այրվածքաբանության ազգային կենտրոնը: «Հորդորում ենք բարձր չթռչել: Հորդորը շրջանցելու դեպքում հիշե՛ք, որ Կենտրոնը աշխատում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և բուժումն ԱՆՎՃԱՐ Է»: Ավանդությունն ասում է՝ բախտավորության նշան է, եթե տերենդեզի կրակից շորի ծայրն այրվում է:

    22:06
    13.02.20
    Ավելին
  • Իրավական
    «5-րդ ալիք»-ի սեփականատերը 52 օր կալանավորված է

    Աննախադեպ ազատ մամուլի երկրում երկու հեռուստաաալիքի սեփականատերերից մեկը շարունակում է մնալ կալանքի տակ: 8 օրից կլրանա 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման երկու ամիսը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանին ի սկզբանե իրավապահների գործողությունները հուշում են, որ Թավադյանի կալանավորումը մեր հեռուստաընկերությանը վնասելու միտում ունի:

    22:05
    13.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Աշխարհը պաշտպանված չէ

    Կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկներն առաժմ պարտվում են: Չինաստանի Հուբեյ նահանգում նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 242 դեպք: Սա համաճարակի բռնկումից հետո մահերի ամենաբարձր ցուցանիշն է:

    22:04
    13.02.20
    Ավելին
  • Արցախ
    32 տարի առաջ Արցախը կանչեց «միացում»

    Որտե՞ղ ու ե՞րբ է սկսվել Արցախյան շարժումը: Տարբեր վարկածներ կան: Այս թեմայով արցախցիները հաճախ են կատակներ անում: Վարկածներից մեկի համաձայն՝ Արցախին անկախություն նվիրած շարժումը սկսվել է պաշտոնական մեկնարկից 3 տարի առաջ 1985-ի, երբ Հադրութցիները որոշեցին պաշտոնական Մոսկվայից ալեհավաք խնդրել՝ հայկական հեռուսատեսություն դիտելու համար:

    22:04
    13.02.20
    Ավելին
  • Հասարակական
    44 օրում հայկական բանակում մահացել է 10-ից ավելի զինվոր

    Վերջին երկու ամսում բանակում մահվան դեպքերը հասնում են վտանգավոր չափերի: Ահազանգում են իրավապաշտպանները: Վերջին ողբերգական լուրերը չորեքշաբթի Արցախից եկան: Այնտեղ դեռևս չպարզված հանգամանքներում երկու զինվոր էր մահացել հարավային և հյուսիսայի սահմանին մարտական դիրքում: Երկուսն էլ գլխի շրջանում հրազենային վիրավորում էին ստացել: Հայաստանի ղեկավարը ասում է, որ սա քրեական ենթամշակույթի հետևանքն է: Այն թափանցել է բանակ ու միջազնձնային կոնֆլիկտների հիմնական պատճառ դարձել: Խորհրդարանում այսօր առաջարկ է հնչել մահվան դեպքերի քննող հանձնաժողով ստեղծել:

    22:02
    13.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Հանրաքվե. ԲՀԿ-ն դիրքորոշում կհայտնի վաղը, իսկ ԼՀԿ-ն չի լռելու

    Խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստանը» միայն վաղը կարող է ասել զբաղվելո՞ւ է ոչի քարոզով: Որոշումը կկայացնեն կուսակցության քաղխորհրդի նիստում: Լուսավոր ընդդիմությունը որոշեց Ոչ-ի շտաբը չձևավորել, որպեսզի հեռու մնա ատելության թիրախ դառնալուց: Սակայն իմքայլականների հետ լեզու գտել չի հաջողվում: Իշխանության պատգամավորները՝ չեն կարողանում մոռանալ փետրվարի 6-ին Մարուքյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին:

    22:00
    13.02.20
    Ավելին
  • Սոցիալական
    Էժան ձու եւ շաքարավազ. Ո՞րն է խնդիրը

    Հանրապետությունում աննախադեպ ցածր ձվի գինը կարող է վտանգի տակ դնել փոքր բիզնեսը: Հավկիթը խանութից կարելի է գնել 20-25 դրամով: Հակամոնոպոլ մարմինը ուսումասիրություն է սկսկում պարզելու արդյոք մեծ խաղացողները ցանականում են շուկայից դուրս թողնել փոքրերին:

    21:59
    13.02.20
    Ավելին
  • Հասարակական
    «Ցեմենտային արտոնություն». Արտասահմանից ավելի թեթեւ ծանրոց կգա

    Սեփական օգտագործման համար արտասահմանից այսուհետ կարելի է ամենաշատը 31 կգոց ծանրոց բերել: Գործադիրն այսօր որոշեց ծանրոցի չափը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միությունում սահմանված չափին: Ծանրոցի գինը չպետք է գերազանցի 150 հազար դրամը:

    21:58
    13.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանի քաղավիացիան ընդհանուր ռազմավարություն չունի

    Հայաստանը բանակցում է դեպի Սիրիա ավիաչվերթներ բացելու համար: Խորհրդարանում հայտնել է քաղ.ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Նա պատասխանել է հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի թռչել նաև հայկական երկրորդ մայրաքաղաք՝ Ստեփանակերտ: Ուղիղ ավիաչվերթներ հնարավոր է լինեն Հայաստանից Հորդանան և հակառակ ուղղությամբ: Համեյանդեպս, երկու երկրների միջև օդային հաղորդակցություն ունենալու մասին պայմանագիրն այսօր ընդունել է խորհրդարանը:

    21:58
    13.02.20
    Ավելին
  • Հասարակական
    «Լրագրողներ առանց սահմանների». ՀՀ-ում լրագրողներին ճնշում են

    Բոլոր նրանց, ովքեր դեմ են հանրաքվեին՝ հակապետական, հակաժողովրդական ուժեր համարող վարչապետը Ազգային ժողովում հիմա էլ հայտարարել է, թե իրենք ոչ մեկի բերանը չեն փակելու, ոչ մեկի մեքենան չեն վառելու, պադյեզդներում չեն ծեծելու, ավելին Հայաստանում 5 ընդդիմադիր հեռուստաալիք կա, մամուլի ազատությամբ էլ աշխարհում 8-րդն ենք: Խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանի այս ելույթի ընթացքում Հայաստանի մասին հայտարարություն տարածեց «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ու պարզվեց, աշխարհում մամուլի ազատությամբ ոչ միայն 8-րդը չենք, այլև ըստ կազմակերպության 2020-ին ավելի ներքև ենք իջնելու:

    21:55
    13.02.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության

    Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։

    14:15
    13.02.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հասարակությու´ն, քաղաքացի´, Պողո´ս, արթնացի´ր… Յո՞ երթաս…

    Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպսնությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանր պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից…

    14:08
    13.02.20
    Ավելին