Լրահոս

2020-02-18
2020-02-17
  • Աշխարհ
    Սիրիա. Հալեպն ազատագրված է

    Սիրիական բանակը, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, գրոհայիններից ամբողջովին ազատագրել է Հալեպը և հարևան բնակավայրերը: Երկրի նախագահ Բաշար Ասադի բանակը վերջին 8 տարում առաջին անգամ 23 գյուղ է ազատագրել: Սիրիական բանակն արդեն վերահսկում է Հալեպ-Դամասկոս մայրուղին:

    22:30
    17.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հերման Ավագյան. Դրախտ տանող ճանապարհը

    Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել լուսանկարիչ վավերագրող Հերման Ավագյանին: Հայտնի լուսանկարիչն իրեն ճանաչողների հիշողության մեջ կմնա որպես եռանդուն, էներգիայով լի ու պայծառ մեկը: Իմ գործընկեր Աղվան Ասոյանը, որն իդեպ, Ավագյանի լուսանկարների մեծ երկրպագուն է, զրուցել է նրա ընկերների հետ, լսել նրա մասին վերջին հիշողությունները:

    22:29
    17.02.20
    Ավելին
  • Հասարակական
    ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքը վերցնում են

    ՁԻԱՀ-ի կենտրոնում բուժում ստացող շուրջ 150 հիվանդ ստորագրել, նամակ են ուղարկել վարչապետին: Բողոքում են կառավարության նոր որոշումից, ըստ որի պետք է միավորվեն ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն ու Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը։ Առողջապահության նախարարության բացատրությունը լսել չեն ուզում:

    22:29
    17.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Գյուղատնտեսության ապահովագրությունն ընդլայնվում է

    Չնայած գարնանն ընդառաջ եղանակը տաքանում է, բայց գյուղատնտեսները չեն մոռանում գիժ մարտի մասին, որ ամեն տարի սպառնալիք է դառնում բերքի համար: Հենց դա է պատճառը, որ պետությունը որոշել է ընդլայնել գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը: Այս պահին արդեն ապահովագրության համար դիմել է ավելի քան 200 հողօգտագործող։

    22:28
    17.02.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԼՂ հիմնահարց. «Մյունխենյան սկզբունքնե՞ր»

    Չեն դադարում քննարկումները Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպման մասին: Բազմաթիվ փորձագետների կարծիքով վարչապետի հակափաստարկները Ալիևի խոսքերին շատ ավելի հիմնավոր պետք է լինեին: Միևնույն ժամանակ վարչապետը չպետք է թույլ տար, որ Ալիևը Հայաստանի ղեկավարի ներկայությամբ իրեն այդքան ցինիկ ձևով պահեր: Բայց չէ որ հենց Փաշինյանն էր ասում, որ Ադրբեջանի ղեկավարը կիրթ մարդու տպավորություն է թողնում:

    22:27
    17.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Իրավական համակարգում ատելության օդ է

    Փաստաբանական համայնքը ահազանգում է իրենց նկատմամբ ահագնացող ատելության խոսքի, հարձակումների ու ճնշումների մասին: Դրանց առաջին թիրախը, այսպես ասած, «նախկինների» պաշտպանությունը ստանձնած փաստաբաններն են: Ինչպես անել, որ երկրում իրավիճակ փոխվի:

    22:25
    17.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Մեծ Բրիտանիա. Ինչպե՞ս կանգնեցնել «Դենիսին»

    Մեծ Բրիտանիան փոթորիկներից պրծում չունի: Կիարա փոթորկի վնասները դեռ չհաղթահարած, հիմա էլ սկսել է մոլեգնել «Դենիս» անունով նոր փոթորիկը: Ուելսում և Շոտլանդիայում հայտարարվել է տագնապի «կարմիր» մակարդակ։ Բրիտանական Կարմիր խաչը դիմել է բնակչությանը զգուշացնելով պատրաստ լինել վատագույնին։

    22:25
    17.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ադրբեջան. Ընդդիմությանը ջարդում են

    Մինչ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Ալիևը շիկնում ու ծիծաղը չէր զսպում «միկրոհեղափոխություն» բառը լսելիս, Բաքվում ամենակոպիտ ձևով ցրում էին խայտառակ խախտումներով անցկացված ընտրություններից բողոքողների միկրոցույցերը: Ի դեպ, ընտրությունների հարցում չէ, բայց այ ցույցերը ցրելու հարցում ակնհայտ են Բաքվի իշխանությունների նոր, ստեղծարար մոտեցումները: Եթե առաջ ցուցարարներին ծեծելով-ջարդելով տանում էին ոստիկանություն, որն էլ պատճառ էր դառնում նոր բողոքների, հիմա ցուցարարներին ուղղակի ավտոբուսներով տանում են մի հեռու, ամայի տեղ ու բաց թողնում:

    22:23
    17.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Եվ Աստված տեսավ, որ բարի է

    Այսօր աշխարհը տոնում է բարության ինքնաբուխ դրսևորման օրը:

    22:21
    17.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հետհեղափոխական Հայաստանում մամուլը ճնշված է

    «Ժողովրդավարության ու թափանցիկության քողի տակ այսօր ծանր վիճակում է հայտնվել մամուլի աշխատանքը»: փաստում են մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ: Ինչպես գիտեք, արդեն մոտ 2 ամիս է ինչ կալանավորված է մեր հեռուսաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: Լրատվական դաշտի ներկայացուցիչներին մտահոգում են իրենց մասնագիտությանն ուղղված հետհեղափոխական մարտահրավերները:

    22:20
    17.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվեի քարոզարշավն սկսվեց

    Այսօրվանից մեկնարկում է Սահմանադրական մեկ հոդված փոխելու հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը: Այո-ի շտաբը, ինչպես գիտեք, արդեն ձևավորված է, այն ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում իր դատվածության փաստը թաքցնելու պատճառով: Նա համոզված էր, որ բարձրացած աղմուկի նպատակը ժողովրդի ուշադրությունը շեղելն է հանրաքվեից: Բայց հանրաքվեի թեմայից շեղվել հնարավոր չէ, հատկապես, որ վարչապետն արդեն հայտարարել է «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ:

    22:12
    17.02.20
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ

    «Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

    12:49
    17.02.20
    Ավելին