Լրահոս

2020-02-20
2020-02-19
  • Հասարակական
    Քաղաքացին օգնում է վերահսկել բիզնեսը. ՊԵԿ նախագահը գոհ է

    Սահմանին կարագը զուգարանի թղթի անվան տակ մարքսազերծելու դեպքեր ՊԵԿ նախագահը բացառում է: Բիզնեսը վերահսկելու գործում իրենց օգնում են քաղաքացիները: Ամսական 26 հազար զանգ են ստանում թեժ գծին: Հիմնականում բողոքում են, որ առևտուր են արել, ՀԴՄ չեն տվել: Այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի գրառումները Անանյանին հիմք չեն տալիս մտածելու, թե վարչապետը դժգոհ է իրենց գործունեությունից: Դժգոհելու առիթ կարծես թե չպետք է լինի: Անանյանը այսօր տպավորիչ թվեր է հրապարակել Հայաստանում իշխանափոխությունից հետո ավելացած աշխատատեղերի վերաբերյալ, սակայն դժվարացել է ասել, թե դրանից որքա՞նն է նոր աշխատատեղ, որքա՞նը ստվերից դուրս բերված:

    22:14
    19.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Ճապոնական նավից թույլատրել են ափ դուրս գալ

    Ադամանդե թագուհի կոչվող ճապոնական զբոսանավում կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինն ավարտվել է: Ուղևորների առաջին խումբը՝ մոտ 500 մարդ, այսօր թույլատրել են ափ դուրս գալ: Զբոսանավում 3700 ուղևորով կա: Նրանից 520-ը վարակաված է կորոնավիրուսով:

    22:13
    19.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    «Կոռուպցիայի դեմ պայքարը պետության փողերը հետ տալը չէ»

    Պետությունից գողացածը պետությանը վերադարձնելը կոռուպցիայի դեմ պայքար չի համարում Կենտրոնական բանակի նախկին ղեկավարը: Միլիարդ դրամների մուտքը բյուջե դեռ չի նշանակում, որ կարող ենք խոստանալ տնտեսական հեղափոխություն: Ամեն ինչ վիճակագրությունն է ցույց տալիս: Օրինակ, եթե տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը բարձր է, իսկ շինարարության աճի տեմպը ցածր՝ շինարարական բումի մասին խոսելն ավելորդ է:

    22:12
    19.02.20
    Ավելին
  • Մշակույթ
    Բախտավոր Պողոսը. Նոր գիրք՝ ծանոթ դեմքերով ու դեպքերով

    Մենք արդեն որոշել ենք թե ի՞նչ գրքեր ենք նվիրելու ձեզ: Եթե դուք դեռ տատանվում եք, թե ի՞նչ գնել մտերիմների համար: Առաջարկում եմ դիտել Լիլիթ Խալաթյանի ռեպորտաժը Լոտո գրքի մասին: Սա ուղեցույց է նրանց համար, ովքեր երազում են բազմոցից վերկենալ ու պաշտոնյա դառնալ:

    22:11
    19.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ջրհեղեղ՝ ԱՄՆ Միսիսիպի նահանգում

    Աննախադեպ ջհեղեղներ են Միսիսիպիում: Բնակիչները ապշած են: Վերջին անգամ նահանգում ջուրը մարդկանց տները քշել է 40 տարի առաջ:

    22:10
    19.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Հանրաքվե. «այո»-ի կողմնակիցները դրամահավաք են կազմակերպելու

    Սահմանադրության մեկ հոդված փոխելու հանրաքվեի այո շտաբը կասկած չունի, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց կհասկանան ու այո կասեն: Հանրաքվեով պատաստվում են համակարգային հարց լուծել: Պատրաստվում են քարոզարշավի համար դրամահավաք են կազմակերպել:

    22:09
    19.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Կրակոցներ՝ դանակահարությունից հետո

    Արարատի մարզում նորից կրակել են: Այս անգամ Սայաթ-Նովա գյուղում: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Գյուղացիների խոսքով այս միջադեպից մեկ օր առաջ գյուղում դանակահրություն էր եղել:

    22:09
    19.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Գիրքը տոն է

      Առավոտից Հայաստանում քաղաքացիները միմյանց գիրք են նվիրում:

    22:08
    19.02.20
    Ավելին