Լրահոս

2022-01-06
  • Միջազգային
    Ռուս խաղաղապահները սկսել են Ղազախստան մեկնելու նախապատրաստությունները
    Ռուսաստանը սկսել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու նախապատրաստական ​​աշխատանքները։ Օրենբուրգի մարզի ռազմական աերոդրոմի ավիագունդը բերվել է մարտական ​​պատրաստության։ Այս մասին հայտնում է «Baza» տելեգրամյան ալիքը։ «Բացի այդ, ըստ նախնական տվյալների, 11-րդ գվարդիական ինժեներական բրիգադը, որն այժմ գտնվում է Կամենսկ-Շախտինսկի քաղաքում, կարող է տեղափոխվել հարևան հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «REN TV»-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելու հրաման նաև ստացել են 76-րդ օդադեսանտային դիվիզիայի հատուկ նշանակության ու 45-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատները։ Նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխում Ղազախստան: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։ Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել էր, որ Ղազախստանը երկրում ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես արտասահմանից ներխուժում։
    10:29
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսով քննարկել են երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները
    Շավքաթ Միրզիյոեւը և Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսով քննարկել են Ղազախստանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը։ «Ուզբեկստանի նախագահը հաստատել է անմնացորդ աջակցությունը եղբայրական ժողովրդի և Ղազախստանի ղեկավարության` երկրում կայունություն և բարգավաճում ապահովելու ձգտումներին»,- ասվում է Միրզիյոևի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Նախօրեին Ուզբեկստանի ԱԳՆ-ն վստահություն էր հայտնել, որ «Ղազախստանի իմաստուն ժողովուրդը կկարողանա կանխել անկայունության սրումը, խուսափել բռնություններից և մարդկային զոհերից»։
    10:22
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիում փորձել են գրոհել ոստիկանության շենքը․ տասնյակ մարդիկ են չեզոքացվել
    Գիշերն Ալմաթիում փորձել են գրոհել ոստիկանության շենքը, գրոհին մասնակցող տասնյակ մարդիկ չեզոքացվել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։ Ինչպես հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը, փորձ է արվել գրավել նաև վարչական բոլոր շենքերն ու նույնիսկ շրջանային կառույցները: «Տասնյակ հարձակվողներ ոչնչացվել են, նրանց ինքնությունը նույնականացվում է», - ասել է Ազիրբեկը: Հաղորդվում է նաև, որ գիշերը Ալմաթիի քաղաքապետարանի մոտ գտնվող հրապարակում ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել զինվորականների և զինված մարդկանց միջև: Իրականացվել է, այսպես ասած, «տարածքը մաքրելու գործողություն»։ Այժմ մի քանի հարյուր ցուցարարներ շարունակում են մնալ Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում, նրանք շրջափակել են հրապարակն արգելապատնեշներով։ Հրապարակում չեն գործում բջջային ու ինտերնետ կապը։
    10:16
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր. Փաշինյան
    ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։
    10:04
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Խոշոր հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում
    Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ժամը 22:12-ին։ «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ ԱԻՆ–ի՝ մոտ 30 րոպե անց՝ 22:44-ին, հաջողվել է մեկուսացնել հրդեհը, 22:55-ին այն մարվել է: Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու։ Հրդեհի հետևանքով նրանցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք։ Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Հրդեհի հետևանքով վնասվել է բնակարանը, այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր:
    09:43
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Փոքր խեցեգործությամբ TikTok-ի մեծ աստղ դարձած չինացին
    Չինացի խեցեգործ Վանգ Վենհուան դարձել է TikTok աստղ։ Նա իր փոքրիկ գլուխգործոցների տեսանյութերը տեղադրում է սոցիալական ցանցերում ու արդեն միլիոնավոր հետևորդներ ունի։
    09:41
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Տղամարդը, որ խտրականության զոհ է դարձել Ֆրանսիայում
    23-ամյա սևամորթը խտրականության զոհ է դարձել այն էլ՝ 21-րդ դարի Ֆրանսիայում: Խնդիրն էլ մաշկի գույնը չէ, այլ սեռը:
    09:40
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
    Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան կլինի մերկասառույց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում այսօր ցերեկը, ինչպես նաև հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստւիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +4...+6, երեկոյան` -1...+1 աստիճան։
    08:33
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ղազախստան են ուղարկվում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր. Փաշինյան
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հունվարի 5-ինՂազախստանի նախագահը դիմել էր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության խնդրանքով։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ․ «Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
    01:23
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել. կան զոհեր
    Իրավապահները Ալմաթիում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչական հատուկ գործողության, որտեղ շարունակվում են անկարգությունները: «ՏԱՍՍ»-ից տեղեկանում ենք՝ այս մասին հայտնել է քաղաքի պարետատունը։ «Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել կարգուկանոն հաստատելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ: Քաղաքի պարետատունը կոչ է արել Ալմաթիի բնակիչներին «պահպանել հանգստությունը և աջակցել իրավապահ մարմիններին սահմանադրական կարգի բերելու և հասարակական անվտանգության հաստատման հարցում»: Ալմաթիի օդանավակայանում հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս զոհվել են Ղազախստանի զինված ուժերի երկու զինծառայողներ։ Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումները գրավել են Ալմաթիի օդանավակայանը, որտեղ գտնվում են նաև օտարերկրյա ինքնաթիռներ:
    00:14
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում կա փակ ավտոճանապարհ
    Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    00:02
    06.01.22
    Ավելին
2022-01-05
  • Հասարակական
    Ղազախստանում ինտերնետը վերականգնվել է
    Մոտ յոթ ժամ առաջ Ղազախստանի տարբեր շրջաններում անհետացած ինտերնետ կապը վերականգնվել է կեսգիշերին։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Շարժական ինտերնետ կապ չկա, սակայն կապը վերականգնվել է տներում։ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, որի բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացմանը: Կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում: Այսպես, հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ եւ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները գրավել են միջազգային օդանավակայանն ու կանգնեցրել օդանավակայանի գործունեությունը։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։
    23:57
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերի․ Աբովյան
    «Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերին»,- գրում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։ «Հենց նոր խոսեցի Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Չեն խառնվում իրար։ Հանգիստ են։ Ասում են, որ հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Ղազախստանի հարավում։Տեղի հայերից կարծես թե այս պահին վիրավորներ կամ (Աստված ոչ անի) զոհեր չկան։ Սակայն տեղեկությունը խիստ նախնական է քանզի աբմողջ Ղազախստանի տարածքում շատ վատ է աշխատում կապը։ Այնուամենայնիվ վիճակը գերլարված է։ Համենայն դեպս ,Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբովյանը։
    23:52
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում կատարված դանակահարությունը
    Հունվարի 3-ին կեսգիշերն անց բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածից` ծակած-կտրած վերքով 29-ամյա երիտասարդի էին տեղափոխել բժշկական կենտրոն: Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել։ Նրանց արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ են ստացվել, որ Արագածի զանգվածի բակերից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 42-ամյա մի բնակիչ: Նույն օրը հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում նա գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ներկայացել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել: Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվում են։
    23:48
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիում «ահաբեկչական խմբավորումները» առևանգել են հինգ ինքնաթիռ․ Տոկաև
    «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում, դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։ Տոկաևը խոստացել է ամեն ինչ անել քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Նաև, նրա խոսքով, Ալմաթիում «ահաբեկչական խմբավորումները» առևանգել են հինգ ինքնաթիռ, այդ թվում՝ արտասահմանյան։
    23:40
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ․ «Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։
    23:24
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ հասկանում ես, որ քո գործը պտուղներ է տալիս․ Թաթոյան
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա ընթացիկ տարվա փետրվարին։ Մինչ իշխանությունները ներկայացնում էին այդ պաշտոնի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին, սոցիալական ցանցերում արդեն սկսել են քննարկել, թե ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը։ Շատերը նրան քաղաքականության մեջ են տեսնում, մյուսներն էլ կարծում են, որ Թաթոյանը իրավական հարցերով կզբաղվի, հնարավոր է՝ ներկայացնի Հայաստանը որևէ միջազգային կառույցում։ «Sputnik Արմենիայի» թղթակիցը հարցին, թե արդյո՞ք քաղաքական հավակնություններ ունի, Թաթոյանը պատասխանեց, որ միշտ էլ ապաքաղաքական է եղել և մինչև ՄԻՊ-ի պաշտոնում իր աշխատանքի վերջին վայրկյանը հավատարիմ է մնալու այդ սկզբունքին։ Նա հիշեցրեց, որ ինքը քաղաքական չեզոքություն պահպանելու սահմանադրական պարտավորություն ունի։ «Ես դեռ Մարդու իրավունքների պաշտպանն եմ, իսկ մնացած խոսակցությունները գրասենյակի և մեր գործունեության ավելորդ քաղաքականացում է։ Ես չեմ կարող նման բան թույլ տալ»,-ասել նա։ Թաթոյանը վստահեցրել է` այս պահին զբաղված է այժմեական հարցերով և տարբեր խնդիրների լուծման որոնումներով։ Փորձում է հնարավորինս շատ բան հասցնել և քիչ է մտածում փետրվարից հետոյի կյանքի մասին։ «Իմ լիազորությունների ավարտից հետո պարզ կդառնա։ Այս պահին առաջնահերթությունն առավելագույնս արդյունավետ գործելն ու ամեն ինչ հասցնելն է, մնացածը երկրորդական է»,-նշել է Թաթոյանը։ Իր ամենակարևոր ձեռքբերումը համարում է ՄԻՊ գրասենյակի նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակի ձևավորումը և քաղաքացիների աջակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանը պատմում է, որ աշխատել է մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի աշխատակազմում, այնուհետև՝ Արմեն Հարությունյանին և տեսել է, որ նրանցից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավերների միջով է անցել և լուծել այդ պահի համար լրջագույն խնդիրները: «Յուրաքանչյուր հաջորդ ՄԻՊ-ի խնդիրն է զարգացնել գրասենյակը և ավելի մեծ վստահության հասնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,-ասել է Թաթոյանը։ Այս համատեքստում Թաթոյանը կարևոր է համարել նշել, որ աշխատանքի արդյունավետությունը կախված է ոչ միայն ՄԻՊ-ից, այլև աշխատակիցներից, որոնք հաճախ ստիպված են լինում աշխատել 24/7 ռեժիմով: «Չեմ հիշում, թե երբ եմ ութ ժամ քնել։ Սովորաբար իմ աշխատանքը սկսվում է 8:00-8:30-ին և շարունակվում է մինչև գիշերվա 12-ը, 2-3-ը, նույնիսկ՝ մինչև լուսաբաց։ Մեր աշխատանքն այդպիսին է։ Ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ հասկանում ես, որ քո գործը պտուղներ է տալիս։ Այ դա ամենակարևորն է»,-նշել է Թաթոյանը։ Վերջին շրջանում որոշակի լարվածություն է նկատվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև։ Ամեն ինչ սկսվել էր Հայաստանի անվտանգության խորհրդի նիստի գումարումից, երբ հայտարարվեց, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածը Հայաստանի տարածքում չի գտնվում։ Դրանից հետո Արման Թաթոյանը կոչ էր արել չանել հայտարարություններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել միջազգային ատյաններում: Այնուհետեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել էր Թաթոյանին՝ հայտարարելով, որ «նրա կողմից երբեք ոչ մի օբյեկտիվ հայտարարություն չի լսել»: Գրիգորյանն ասել էր, որ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և որ Թաթոյանն այդ մարդկանց թվում է։ Թաթոյանը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան է ընտրվել «թավշյա հեղափոխությունից» առաջ՝ 2016թ․-ի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նրա լիազորությունների ժամկետը լրանում է վեց տարի անց՝ 2022թ․-ի նույն օրը։ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն այդ պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
    23:08
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում․ Տոկաև
    ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում։ «ՌԻՍ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար:
    23:03
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի նախկին առաջնորդի նկատմամբ
    Այսօր՝ հունվարի 5-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Սերբիայի նախկին առաջնորդ Միլորադ Դոդիկի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու մասին՝ նրան մեղադրելով «կոռուպցիոն գործունեության մեջ, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ավելի քան 25 տարի առաջ»։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պնդում է՝ Դոդիկը օգտագործել է իր ղեկավար դիրքը կաշառակերության միջոցով հարստություն դիզելու համար: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև Alternativna Televizija d.o.o. Banja Luka լրատվամիջոցի նկատմամբ, որը, ըստ ԱՄՆ-ի, պատկանում է Դոդիկի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությանը: Բայդենի վարչակազմի պատժամիջոցների գործնական ազդեցությունն այն է, որ ԱՄՆ-ում Դոդիկին պատկանող ցանկացած գույք կամ շահ կարգելափակվի։ Երկար տարիներ Դոդիկը հանդես էր գալիս Բոսնիայից բոսնիացի սերբերի մինի-պետության անջատման և հարևան Սերբիայի կազմի մեջ մտնելու օգտին: «Սա կխախտեր 1995 թվականի ԱՄՆ-ի կողմից հաստատված Դեյթոնի համաձայնագիրը, որը վերջ դրեց արյունալի քաղաքացիական պատերազմին Բոսնիայում, որը խլեց ավելի քան 100 000 մարդու կյանք և միլիոնավոր մարդկանց անօթեւան թողեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենասարսափելի կոտորածի ժամանակ»,-նշում է գործակալությունը:
    22:59
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում
    Հունվարի 5-ին ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
    22:54
    05.01.22
    Ավելին