Լրահոս
2022-01-06
-
ՄիջազգայինՃապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի դեմՃապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն ասել է, որ Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի դեմ՝ կապված հիպերձայնային հրթիռի արձակման հետ: ԿԺԴՀ-ն հիպերձայնային հրթիռ է փորձարկել հունվարի 5-ին։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն ընկել է Ճապոնական ծովը։ «Մենք խիստ բողոք ենք հայտնել դիվանագիտական ուղիներով՝ Պեկինում դեսպանատան միջոցով»,-հայտարարել է Հիրոկազու Մացունոն։Ավելին12:5506.01.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսից նորածին երեխա է մահացելԹբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 4 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է «Pirveli TV»-ն։ Նորածին երեխային հիվանդանոց էին տեղափոխել Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Երեխան կորոնավիրուսով վարակվել էր ընտանիքի անդամից։ Ըստ բժիշկների՝ փոքրիկի վիճակը ծանրացել էր ուղեկցող հիվանդության պատճառով: «Հիվանդության այս համակցությամբ՝ քովիդ վարակ և սրտի բնածին արատ, հնարավոր չեղավ փրկել երեխային։ Նա ծնվել էր ժամանակից շուտ՝ փոքր քաշով։ Երեխան շարունակ բուժվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը ծանր էր ընդունվելիս», – ասել է բժիշկը։ Վերոնշյալ կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում այս պահին բուժվում է 10 երեխա: Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հունվարի 4-ին Թբիլիսիի Մանկական կենտրոնական հիվանդանոցում քովիդից ևս մեկ երեխա էր մահացել։Ավելին12:4906.01.22 -
ՀայաստանԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվԳարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվ․ ««Փառք ի բարձունս մեծիդ Աստուծոյ, որ եկիր և փրկեցեր զտիեզերս Քոյով յայտնութեամբ» (Շարական Սուրբ Ծննդյան): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստին իջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառ շողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում է անհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջ մարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնության վկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24): Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության և գրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո առ մարդն ունեցած անսահման սիրո և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող է վերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանության վայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության. «Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը» (Եսայի 40.4-5)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը այս օրերին՝ աղետալի պատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններով անհանգիստ մեր սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում, որ Տիրոջ փրկարար շնորհներով զորանանք, հավատով փոխակերպվենք և հույսով հաղթանակենք։ Այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները և հզորանալ որպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք և սփյուռք։ Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկուն լինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ու կարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։ Թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհասփյուռ մեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզ հեռացնող ընթացքները և մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մեր ժողովրդի հարատևությունը երաշխավորած ազգային և հոգևոր արժեքների վրա։ Ամենքս սրբազան պարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակների հիշատակի առջև՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախի ազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնության անխաթար պահպանության։ Միշտ հիշենք՝ հայրենիքի շահը վեր է ամենից, մեր ժողովրդի ազատ ու ապահով կյանքը՝ առաջնահերթություն։ Հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումը պահանջում է հանձնառության և անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդար գործելակերպ և հոգևոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։ Այդ առաքելությունը հնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավ պաշտոն, ծառայություն և պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։ Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորություն կունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։ Փրկչի Սուրբ Ծննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք, կարող պիտի լինենք կերտելու նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսի պարգևած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհը համայն։ Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, և մեր ժողովրդի զավակների հոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջի օգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով և փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն: Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս»։Ավելին12:4606.01.22 -
ԱրցախԿորոնապատկերը՝ ԱրցախումԱրցախում հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մահվան մեկ դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32701 քաղաքացու հետազոտություն, որից 4835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։Ավելին12:4306.01.22 -
ՄիջազգայինԱյս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու եւ Կիզիլորդա շրջաններումՂազախստանում բողոքի ակցիաների պատճառով սրված իրավիճակի կապակցությամբ չեն աշխատում Ալմաթիի, Ակտոբեի և Ակտաուի օդանավակայանները։ Այս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը։ «Ժամանակավորապես փակ են Ակտաուի և Ակտոբեի օդանավակայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքը, վկայակոչելով SCAT ավիափոխադրողին, հայտնել է, որ այսօրվա չվերթները դեպի այդ քաղաքներ չեղարկվել են: Ղազախստանի մի քանի շրջաններում երկաթուղիների արգելափակման պատճառով չեղարկվել է 25 մարդատար ուղղություն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 10 գնացք վերադարձվել է կազմավորման կետեր։ Այս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու և Կիզիլորդա շրջաններում։Ավելին12:3106.01.22 -
ՄիջազգայինՌուս զինվորականները մեկնել են ՂազախստանՌուս զինվորականները Ղազախստան են մեկնել խաղաղապահ զորախմբի կազմում, որը ձևավորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից: ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են զինվորականները մեկնում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից զորախմբի կազմում կընդգրկվի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումը:Ավելին12:1806.01.22 -
ՄիջազգայինՀայտնի է` Ղազախստանում քանի մարդ է տուժել անկարգությունների հետևանքովՂազախստանում անկարգությունների հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։ Նշվում է, որ տուժածներից մոտ 400–ը հոսպիտալացվել են, 62–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։Ավելին12:1306.01.22 -
ՄիջազգայինՏաջիկստանը մտադիր է օգնություն ցուցաբերել ՂազախստանինՏաջիկստանը մտադիր է Ղազախստանին օգնություն տրամադրել ՀԱՊԿ շրջանակներում՝ ծագած սպառնալիքը վերացնելու համար։ Այս մասին ասված է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հունվարի 6-ի հրապարակված հաղորդագրության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Հետևելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր դաշնակցային պարտավորություններին` մենք մտադիր ենք մասնակցել Ղազախստանին օգնության ցուցաբերման հավաքական խաղաղապահ օպերացիային` առաջացած վտանգը վերացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։Ավելին12:0806.01.22 -
ՄիջազգայինՌԴ ԱԳՆ-ն նշել է Պուտինի և Բայդենի հանդիպման պայմաններըՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Известия»-ին տված հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց դեպքում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը։ Փոխնախարարի խոսքով՝ դեռևս չկա ըմբռնում, թե երբ կկայանա դեմ առ դեմ հանդիպումը, քանի որ մինչ այդ պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք տարվի, ինչպես նաև կատարվեն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանձնարարականները: «Հանձն չեմ առնում այս փուլում նշել մոտավոր նախնական ժամկետներ», – ասել է Ռյաբկովը: Դեկտեմբերի վերջին Ռյաբկովն ասել էր, որ Ռուսաստանը դեմ է լարվածության սրմանը, սակայն չի պատրաստվում համակերպվել ՆԱՏՕ-ի կողմից կատարվողի հետ։Ավելին11:5406.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել ՂազախստանՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: ՀԱՊԿ քարտուղարությունը օգնության դիմում է ստացել Ղազախստանից։ Այս իրավիճակը դիտարկվում է որպես արտերկրից պատրաստված ավազակային կազմավորումների ներխուժում։ «Ղազախական կողմը խորհրդակցություններ է անցկացրել ՀԱՊԿ խորհրդի անդամների հետ և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել Ղազախստանի Հանրապետությանը ռազմական օգնություն ցուցաբերել», - նշեց Զայնետդինովը։ Նա հայտնեց, որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով սահմանափակ ժամկետով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն։ Հայտնի է, որ Ռուսաստանից մեկնած զորախմբում ներառված են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներ։Ավելին11:4706.01.22 -
ՄիջազգայինՀայաստանից զինվորականներ են ուղարկվել Ղազախստան. ՀԱՊԿՌուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում, հայտնում է ՀԱՊԿ-ը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար», - հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Խաղաղապահ ուժերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։Ավելին11:4506.01.22 -
ՀայաստանՀայաստանում կա փակ և դժվարանցանելի ճանապարհՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այս մասին տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:4406.01.22 -
ՄիջազգայինՂրղզստանի նախագահ Ժապարովը Փաշինյանի, Պուտինի և Տոկաևի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ բանակցություններում անհանգստություն է արտահայտել Ղազասխատանում ստեղծված իրադրության առնչությամբ։ Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ անցած գիշեր Ղրղզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների առաջնորդները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Նախագահ Սադիր Ժապարովն անհանգստություն է հայտնել՝ կապված մարդկային զոհերի, թալանի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ հարևան երկրից եկող տեղեկությունների հետ կապված։ Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման ընդհանուր դիրքորոշումը՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։Ավելին11:4206.01.22 -
ՀայաստանԻրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդի առթիվՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ, փոխանցում է «1tv.ge»-ն։ Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրացի և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։ «Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։ Դարերի եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, ինչը, կարծում եմ, կշարունակվի նաև ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։Ավելին11:4206.01.22 -
ՀայաստանՆիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման». Խամոյան«Մարտի 1-ի» թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան՝ «երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ «Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ (այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։ Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ»,- գրել է նա։Ավելին11:3606.01.22 -
Հայաստան«Անհանգստությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին». ՀՀ ԱԳՆՀայաստանը խստորեն դատապարտում է բռնությունը` համոզված լինելով, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։ «Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,– նշում է գերատեսչությունը։Ավելին11:3206.01.22 -
ՄիջազգայինԱկանատեսները հայտնում են Ալմաթիում մարտերի սկսվելու մասինԱկանատեսները հայտնում են Ալմաթիում մարտերի սկսվելու մասին։ Այս մասին հայտնում է Sputnik Բլիժնեե Զարուբեժյեն։ Ավելի վաղ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել։ Տեսանյութում լսվում են ենթադրյալ ավտոմատ կրակահերթեր։ Սոցցանցերում նաեւ տեսանյութ են հրապարակել, որում անկարգությունների մասնակիցներին հրազենային զենք են բաժանում։Ավելին11:2706.01.22 -
Հայաստան40-ից 45 քառակուսի կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Մարուքյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին»:Ավելին11:2406.01.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ովՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով և դարձել 345389: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 մարդ (-24), կատարվել է 2 590 957 (+4220) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 458-ը (+154): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7993 է։Ավելին11:1606.01.22 -
Հասարակական2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին. Razm.info2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։ Մասնագիտացված կայքին հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, ևս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։ Նշված 78 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 53–ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, ինչպես նաեւ սոցիալական ցանցերից։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետեւողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։ Անցնող տարի ուշագրավ էր նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռի վթարը, որի արդյունքում մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա։ Համեմատության համար հավելվում է, որ 2020 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 55 կորստի մասին՝ չհաշված 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի կորուստները։Ավելին11:1306.01.22