Լրահոս
2022-01-06
-
ՄիջազգայինՂազախստանում բախումները շարունակվում են. Հայաստանը զիվորականներ է ուղարկելՀԱՊԿ-ը խաղաղապահներ է ուղարկել Ղազախստան: Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ խորհուրդը Ղազախստան խաղաղապահներ է ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որը կիրառվում է, երբ ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկը մեկ այլ պետության կողմից ենթարկվում է ագրեսիայի:Ավելին14:3106.01.22 -
ՀայաստանՄատուցվել է Ճրագալույցի պատարագ. Սուրբ ծնունդ էԵկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի պատարագ: Աստվածային լույսը մարդիկ տուն են տարել փոքրիկ կանթեղներով՝ ավետել Քրիստոսի ծնունդը:Ավելին14:2906.01.22 -
ՄիջազգայինԻնքնակամ շինությունների հաշվառման դեպքում մեծ գումարներ կմտնեն բյուջե. փորձագետԻնքնակամ շինություններին առնչվող օրինականացման գործընթաց սկսելուց առաջ նախ պետք է դրանք հաշվառվեն, քանի որ այս պահին ապօրինի շինարարություն իրականացնողները համայնքի բյուջե աղբահանության վճար և գույքահարկ չեն վճարում։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է փորձագետ Մանուել Մարգարյանը։ «Եթե այդ հաշվառումներն իրականացվեն, ապա մեծ գումարներ կմուտքագրվեն համայնքային բյուջե։ Ընդ որում` պետք չէ հույս դնել միայն օդալուսանկարահանումների վրա, քանի որ կան շինություններ, որոնք թաքնված են ծառերի, բուսականության քողի տակ և հաստատ դրանք չեն երևալու, հետևաբար նման դեպքերում շինությունների վաղեմությունը պարզելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ»,– նշել է ճարտարագետը։ Մարգարյանը վկայակոչել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքը, ըստ որի` ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների։ Արդեն իսկ գոյություն ունեցող կարգավորմամբ` համայնքի ղեկավարը պարտավոր է ինքնակամ շինություններին առնչվող տվյալները թարմացնել ու ներկայացնել կադաստրի բազա, որպեսզի դրանց համար գույքահարկ վճարվի։ «Եթե ինքնակամ շինությունները չեն խախտում քաղաքաշինական նորմերը, չպետք է քանդվեն, այլ անպայման օրինականացվեն։ Ապօրինի շինարարություն միշտ էլ եղել է, տեմպերը չեն նվազել, հսկողության մեխանիզմները շատ թույլ են։ Վերջին շրջանում ապամոնտաժման աշխատանքներ իրականացվում էին և պետք է համայնքապետերը կամքի ուժ ունենան այդ գործընթացը շարունակելու համար»,– ասել է ճարտարագետը։ Մարգարյանի կարծիքով` հսկողությունն ուժեղացնելու պարագայում հնարավոր կլինի կանխել նոր ինքնակամ շինությունների կառուցապատման աշխատանքները, իսկ արդեն եղածներն անպայման պետք է համայնքապետարանների կողմից հաշվառվեն ու ներկայացվեն կադաստրի կոմիտե, մինչդեռ մեզանում, ըստ փորձագետի, վերջին հաշվառումն իրականացվել է 2000–ական թվականներին։ Ապօրինի շինությունների օրինականացման համար վերջնաժամկետը 2025թ–ի հունվարի 1-ն է։ Ինքնակամ շինությունների հաշվառման կարգին վերաբերող որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 5-ի նիստում։ Դրանով սահմանվեց հստակ ժամանակացույց, թե որ շինությունը ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել։ Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանում կառուցված ինքնակամ շինությունները կկարողանան օրինականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքային այլ համայնքներում կառուցվածները` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:Ավելին14:1506.01.22 -
ՄիջազգայինՉեղարկվել է Երևան-Ակտաու չվերթըԵրևան-Ակտաու չվերթը, որը նախատեսված էր այսօր՝ հունվարի 6-ի երեկոյան, չեղարկվել է։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի կայքում։ Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։ SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18.10–ին։ Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու– Երևան գիշերային չվերթը։Ավելին14:0006.01.22 -
ՀասարակականՓաշինյանը Ղազախստանում անկարգություննե՞րն է ճնշելու, թե՞ իր փորձն է փոխանցելու․ Yerevan.todayYerevan.today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծիծաղեցնել հանրությանը։ Երեկ երկոյան ֆեյսբուքյան էջում գրեց, թե որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում օգնելու համար։ Այնուհետև գրեց, թե Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: Համացանցը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու միանգամայն հասկանալի է։ Բանն այն է, որ Հայաստանի անվտանգությունն այսօր ամենամեծ խնդիրն է, որն անլուծելի է այս իշխանության պարագայում, ընդ որում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը։ Նախ շատ ծիծաղելի է այն, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգի դեպքում, որն առաջացել է 2021թ․ մայիս ամսից, երբ թշնամին ներխուժեց և մոտ 50 կիլոմետր խորացավ Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով, տիրացավ ռազմավարական նշանակության բարձունքների, մայրուղիներ վերցրեց իր հսկողության տակ, տեղադրեց մաքսակետեր, Նիկոլ Փաշինյանը, «զորախումբ ուղարկելու» փոխարեն, զորքը հետ քաշեց՝ ասելով, թե այդպես է անում, որ պատերազմ չլինի։ Հիմա նա, որ չի կարողանում իր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, զորք է ուղարկում այլ երկիր՝ ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու։ Մյուս զավեշտն այն է, թե ով է զորքն ուղարկողը։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին Հայաստանի ներսում կազմակերպել և իրականացրել է զանգվածային անկարգություններ։ Այնուհետև, տապալվելուց հետո, դիմել է փախուստի, 1 տարի և 4 ամիս եղել է հետախուզման մեջ, 2009 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարուց էլ պակաս նստելուց հետո ազատ է արձակվել՝ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համաներման շնորհիվ։ Տոն, որը հետագայում Նիկոլ Փաշինյանը որքան ուժ ուներ՝ նսեմացրեց։ 2018 թվականին զանգվածային ակցիաների ու անկարգությունների արդյունքում Հայաստանում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը։ Հիմա հետաքրքիր է՝ զանգվածային անկարգություններում հմտացած Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում անկարգություննե՞րն է ճնշելու, թե՞ իր փորձն է փոխանցելու։ Այս տեսանյութում, օրինակ, մարտի 1-ին ցուցարարները ծեծում են ոստիկանին»։Ավելին13:5806.01.22 -
ՄիջազգայինԼավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը, Ղազախստանում, Բոսնիայում և Հերցեգովինայում և Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», – ասել է գործակալության զրուցակիցը:Ավելին13:5506.01.22 -
ՀայաստանՄեր անմիաբանությունը ծնունդ է տալու նոր կորուստների. Ամենայն Հայոց ԿաթողիկոսՆ. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատգամ է հղել Սուրբ Ծննդյան եւ աստվածահայտնության տոնի առիթով: «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջևխոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստին իջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառ շողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում է անհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջ մարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնության վկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24): Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատեւության եւ գրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո առ մարդն ունեցած անսահման սիրո ե և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող է վերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանության վայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության. «Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան եւ առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, եւ ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը» (Եսայի 40.4-5)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը այս օրերին՝ աղետալի պատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններով անհանգիստ մեր սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում, որ Տիրոջ փրկարար շնորհներով զորանանք, հավատով փոխակերպվենք եւ հույսով հաղթանակենք։ Այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները եւ հզորանալ որպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք եւ սփյուռք։ Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկուն լինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ու կարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։ Թե՛ հայրենիքում եւ թե՛ աշխարհասփյուռ մեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզ հեռացնող ընթացքները եւ մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մեր ժողովրդի հարատեւությունը երաշխավորած ազգային եւ հոգեւոր արժեքների վրա։ Ամենքս սրբազան պարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակների հիշատակի առջեւ՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախի ազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնության անխաթար պահպանության։ Միշտ հիշենք՝ հայրենիքի շահը վեր է ամենից, մեր ժողովրդի ազատ ու ապահով կյանքը՝ առաջնահերթություն։ Հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումը պահանջում է հանձնառության եւ անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդար գործելակերպ եւ հոգեւոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։ Այդ առաքելությունը հնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավ պաշտոն, ծառայություն եւ պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։ Ամեն մի պաշտոն եւ իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորություն կունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։ Փրկչի Սուրբ Ծննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք, կարող պիտի լինենք կերտելու նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսի պարգեւած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը եւ աշխարհը համայն։ Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, եւ մեր ժողովրդի զավակների հոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջի օգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով եւ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն: Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս»:Ավելին13:4606.01.22 -
ԱրցախՌԴ խաղաղապահները ապահովել են ուխտավորներով 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը ԱրցախԱյսօր՝ հունվարի 6-ին, ռուս խաղաղապահներն ապահովել են Ռուսաստանից և Հայաստանից ժամանած ուխտավորներով ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ամբողջ քրիստոնեական աշխարհի մեծ տոնի՝ Սուրբ Ծննդի տոնակատարության օրը ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 5000 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով և Լաչինի միջանցքով: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են բնականոն ռեժիմով։ Ռուս խաղաղապահները պահպանում են տարանցիկ ավտոմեքենաների մուտքի հսկողությունը, ստուգում են փաստաթղթերը եւ անհրաժեշտության դեպքում ստուգում են ավտոմեքենաները: Վերահսկողություն է իրականացվում նաեւ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սերգեեւը։Ավելին13:4506.01.22 -
ՀայաստանՌուբինյանն ու Քըլըչը կհանդիպեն հունվարի 14-ին ՄոսկվայումՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացների հունվարյան հանդիպման մասին դեկտեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարարն էր ասել:Ավելին13:3706.01.22 -
ՀայաստանՀայաստանը շուրջ 70 զինվորական է ուղարկել ՂազախստանՀայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: «Sputnik Արմենիա»-ի տվյալներով ՝ խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:Ավելին13:3006.01.22 -
ՀայաստանՄտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստությամբ և մտահոգությամբ են հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին․ «Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։Ավելին13:3006.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում 2 ուժային է գլխատվելԱլմաթիում բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, նրանցից երկուսը գլխատվել են։ Այս տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին են հայտնել Ղազախստանի քաղաքի պարետատնից․ «Տասներեք իրավապահներ են զոհվել, այդ թվում ՝ երկու դիակներ հայտնաբերվել են կտրված գլուխներով», – գործակալությանը հայտնել է Ալմաթիի պարետարանի ներկայացուցիչը։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:Ավելին13:2806.01.22 -
ՀայաստանՓաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. քաղաքագետՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական վերնախավը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տեղերում նույնպես վերցնի իշխանությունը` կիրառելով նույնիսկ ամենակոշտ մեթոդներն ու խմբագրելով ընտրությունների արդյունքները։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ «Այս ընտրություններում գործող իշխանությունների հիմնական զենքը վարչական լծակներն են։ Օրինակ` Վեդիում թիմակցին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` Նիկոլ Փաշինյանը նրա ձեռքն է տալիս բոլոր վարչական լծակները, որպեսզի նոր ընտրություններում նա հաղթելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Իշխանությանը հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե ում կընտրի ժողովուրդը կամ ով ավելի լավ կղեկավարի տվյալ համայնքը, այլ հետաքրքրում է այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթեն միայն սեփական քաղաքական թիմի անդամները, հավատարիմ կադրերը»,– ասել է քաղաքագետը։ Բաղդասարյանի կարծիքով` իր նպատակին հասնելու համար իշխանությունը չի խորշում որևէ մեթոդից` և՛ վերընտրություններից, և՛ ավագանու մանդատները վայր դնելու պարտադրանքից, և՛ հաղթած թեկնածուների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց։ «Իշխանության գործելակերպը մեզ տանելու է դեպի ավտորիտար ռեժիմ, այսինքն` Փաշինյանն այդպես է ցանկանում։ Չեմ կարծում, թե կհաջողվի, բայց ամեն դեպքում տեսանելի է, որ այս ամենը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ Պարզապես Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. ոչ թե բացահայտ կեղծիքների է գնում ընտրությունների օրը, այլ փորձում է հետագայում դրանց արդյունքները տարբեր կերպ խմբագրել։ Այդուհանդերձ նպատակը նույնն է` ամեն կերպ պահպանել իշխանությունը»,– ասել է քաղաքագետը։ Բաղդասարյանի գնահատմամբ` Փաշինյանը փորձում է տեղերում իշխանությունն ամրապնդելով ապահովել իր թիկունքը, որպեսզի ապագայում մարտահրավերներով կամ սոցիալ–տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի ալիք բարձրանալու դեպքում ունենա հավատարիմ կադրեր ՏԻՄ համակարգում։Ավելին13:2606.01.22 -
ՀայաստանՀրդեհվել է Գեղհովիտի տներից մեկի տանիքը․ ԱԻՆՀունվարի 6-ին ժամը 03։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։27-ին, մարվել՝ 04։06-ին։ Այրվել են Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ)։Ավելին13:2406.01.22 -
ՀայաստանՓաշինյանը Սև լիճ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի. ԹևանյանՆիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Սև լիճ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Սև լիճ զորք չի ուղարկում, Վերին Շորժա զորք չի ուղարկում, Սոթք զորք չի ուղարկում, ոչ մի տեղ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի»,- գրել է նա։Ավելին13:1606.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են ՂազախստանՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը:Ավելին13:1206.01.22 -
ՀայաստանՓաշինյանի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա զինված ուժերի անօրինական օգտագործում․ Վարդևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածը սահմանում է՝ որոշումները ընդունվում են ԿՈՆՍԵՆՍՈւՍԻ միջոցով (միաձայն): «Հիշեցման կարգով Նիկոլ Փաշինյանն առանց կոնսենսուսի փաստացի արգելանքի վերցրեց Գեներալ Գնդապետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միաժամանակ Ղազախստան, ում իշխանության դիրքորոշումները նույնիսկ Սյունիքի, ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի են բոլորին հենց կոնսենսուսի հիման վրա զինված ուժեր են ուղարկվում: Պարզաբանման կարգով, Նիկոլ Փաշինյանի և իր իրավապահների փաստացի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա ի թիվս այլի` սահմանադրական կարգի տապալում, զինված ուժերի անօրինական օգտագործում, իսկ մեքենա այրող, ոստիկան ծեծող ցուցարարներրը «խաղաղ ցուցարարներ» են: Այս նրբությունը կոմունիկացրել են, թե ոչ»,- ընդգծել է պատգամավորը։Ավելին13:0806.01.22 -
ՀայաստանՀերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց․ Գայանե Աբրահամյան«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվել ու վտանգվել է․ «Հասկանալի է, որ ՀՀ-ն չի նախաձեռնել, առավել ևս, որոշում կայացրել Ղազախստան ՀԱՊԿ զորքն ուղարկելու վերաբերյալ, սակայն ավտորիտար երկրների խմբակին պետք էր, որ հենց փողոցով, հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավարը հայտարարի այս միջամտության մասին։ Հայտարարի հենց նա, ում ծայրագույն ծանր, պատմականորեն ամենասարսափելի օրերին ՀԱՊԿ-ը մենակ էր թողել, պատերազմն ու ՍՈՒՎԵՐԵՆ տարածքի լկտի խախտումն էլ որակել «զուտ սահմանային վեճ»։ Անշուշտ հնարավոր էր այս հայտարարությունն անել ՀԱՊԿ խորհրդի անունից, ՈՉ ՀՀ վարչապետի, անշուշտ հնարավոր էր ՀՀ վարչապետի կայքում եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ մասին ՉԳՐԵԼ, հնարավոր էր եւ պետք էր։ Սա ԸՆԴԱՄԵՆԸ տիտղոսային պաշտոն է։ ՀԱՊԿ խորհուրդը ՀԱՊԿ գերագույն մարմինն է, որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից, իսկ նախագահ է համարվում զուտ տվյալ պահին կազմակերպությունում նախագահությունը ստանձնած պետության ղեկավարը։ Սույն տխրահռչակ որոշմամբ ու նաեւ այդ մասին ի լուր աշխարհի ՀՀ վարչապետի անունից հայտարարելով` Հայաստանը կորցրեց արտաքին հարաբերություններում մեր հիմնական, թերեւս միակ խաղաքարտը` ժողովրդավարական պետություն լինելու, ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ հանդես եկողի դիրքավորումը։ Դե յուրե մեր ՀԱՊԿ անդամակցությունը միջազգային դերակատարների կողմից ընկալվում էր, հասկանում էին, որ այլ տարբերակ չունենք, բայց հիմա մենք մեզ նաեւ դե ֆակտո լիովին ինտեգրեցինք այդ ավտորիտար, բացառապես մեկ անձի շահը սպասարկող ընտանիք»,- գրել է Աբրահամյանը։Ավելին13:0206.01.22 -
ՄիջազգայինԻրավապահներից մեկին գլխատել են Ղազախստանում․ «ՌԻԱ Նովոստի»Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև բախումների ընթացքում մահացել են իրավապահ մարմինների 12 աշխատակիցներ, ևս 353-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով` իրավապահներից մեկին գլխատված են հայտնաբերել։Ավելին12:5806.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի իրադարձությունների պատճառով ուրանի գինը բարձրացել էՈւրանի համաշխարհային գները բարձրացել են Ղազախստանի իրադարձությունների ֆոնին։ Այս մասին են վկայում համապատասխան հաշվարկներով զբաղվող UxC ընկերության տվյալները։ Տեղեկությունը փոխանցում է «RIA Novosti»-ն։ Գրանցվել է 8 տոկոսի աճ։ Այսպիսով՝ ուրանի մեկ ֆունտը հասել է 45․25 դոլարի։ Ուրանի խոշորագույն արտադրող «Казатомпром» ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 11 տոկոսով։ Նշենք, որ Ղազախստանն ապահովում է ուրանի համաշխարհային մատակարարումների ավելի քան 40 տոկոսը։Ավելին12:5706.01.22