Լրահոս

2022-01-16
  • Img default alt hy
    Հայաստան
    21 տարեկան տղան փորձել է ցած նետվել կամրջից զոհված ընկերներին միանալու համար
    Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12: 45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է «shamshyan.com»-ը։ Դասակի հրամանատարին հաջողվել է համոզել և քաղաքացուն ոստիկանների հետ կարողացել են հետ բերել վտանգավոր եզրագծից: Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:
    17:03
    16.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չեն․ Էդուարդ Շարմազանով
    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է, որ պետության գահավիժումը կանգնեցնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար պետք է մնալ և ապրել Հայաստանում․ «Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի վերարտադրության, թուրքերի հետ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջան» բացելու, քաղաքական ձերբակալությունների, տնտեսության գահավիժման և ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։ Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։  Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։ Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ ,այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։ Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։ Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա և Լեհաստան։ Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։ Այսօր էլ Շուշին ու Հադրութն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։ Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։ Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ ,ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։ Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։ Բայց այլ ճանապարհ չկա։ Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու, պետության գահավիժումը կանգնեցնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար»։
    11:06
    16.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Լարսը փակ է բեռնատարների համար․ Սյունիքի մարզում բուք է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
    11:02
    16.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վթարի հետևանքով մահացել է 34 տարեկան վարորդը
    Հունվարի 16-ին, ժամը 03։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանին հարակից այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում 1 ՀՀ ԱԻՆ-ը: Պարզվել է, որ Բեյրութի փողոցում՝ մանկական այգու մոտակայքում, բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz S500»  (վարորդ` Դ․ Հ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Բ․-ն (ծնված 1988 թ․) մահացել է։
    10:58
    16.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրք անասնապահը խաբում է իր կովերին
    Կովերի կաթնատվությունը բարձրացնելու հետաքրքիր մեթոդ է գտել թուրք անասնապահը: Նա անասուններին այնպիսի վիրտուալ ակնոցներ է հագցնում, որ արածելիս չոր խոտը կանաչ տեսնեն:
    09:38
    16.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկրաշարժ Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
    Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.52⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի` Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱԻՆ-ը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ:
    08:10
    16.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Էստոնացի կոլեկցիոների 100 տարեկան «գեղեցկուհիները»
    էստոնացի կոլեկցիոները կազմակերպել է մինչև 113 տարեկան մեքենաների ցուցահանդես: Նրա հավաքածուում նաև Հայաստանից տարված մեքենաներ կան:
    08:00
    16.01.22
    Ավելին
2022-01-15
  • Img default alt hy
    Միջազգային
    Տեղ գյուղի խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել․ Թաթոյան
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել ու առևանգել են, թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել)․ «Խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտված տվյալով) ոչխար: Մինչև հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդեն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագույն խնդրի առաջ: Չպետք է մոռանանք, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք. մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ: Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են: Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց:  Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել: Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները:  Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն: Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ:  Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան: Հ.Գ. Տեղ գյուղի բնակչի հետ երեկ անձամբ խոսել եմ, նրա հետ անձամբ ծանոթացել եմ Տեղ գյուղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասեր ու ազնիվ մարդ:  Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մեր կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար»։
    23:25
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ազարյանին ընտրելը դատավորների կոշտ պատասխանն էր կառավարության ճնշումներին»
    Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նկատում է, որ «Դատավորների միության» նախագահի պաշտոնում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը հույս է տալիս, որ դատական համակարգը հնարավոր է ուշքի գա:
    21:37
    15.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևը կարող է ուկրաինական հողեր վարձակալել, որ լուծի Ադրբեջանի «հացի խնդիրը»
    Բաքուն Կիևի հետ պայմանագիր է ստորագրել Ուկրաինայում գյուղատնտեսական հողեր վարձակալելու վերաբերյալ:
    21:36
    15.01.22
    Ավելին
  • Արցախ
    Հաղթանակի երաժշտությունը՝ պարտությունից հետո. Արցախը հայկական է
    Հայկական մշակութային ժառանգությունը սեփականացնելու ադրբեջանական մոլուցքի դեմ պայքար է սկսել կոմպոզիտոր Արա Գևորգյանը: Նա իր «Արցախ» գործիքային կոմպոզիցիայի հեղինակային իրավունքի խախտման հարցով պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան:
    21:35
    15.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Երևան-Անկարա բանակցությունների «գաղտնիքները» բացահայտում է միջազգային մամուլը
    Ադրբեջանցի փորձագետները Քըլըչ-Ռուբինյան հանդիպումից ոգևորված վելուծական հոդվածներ են տարածում, թե այս տարի Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրելու ու ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
    21:34
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Նրանք մորթելու են հային». Երևանում չեն հավատում թուրքերի հետ բարեկամությանը
    Երևանում չեն հավատում հայ-թուրքական բարեկամությանը: Մարդիկ չեն ուզում թշնամու հետ հաշտեցում, երբ արցախյան վերջին պատերազմից մեկ տարի անց թուրքական բայրաքթարներից շարունակում են զինվորներ զոհվել:
    21:31
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն
    Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։  Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ն։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։ Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
    21:03
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական տարածքում հայտնված Բերձորի բնակիչը վերադարձվել է հայկական կողմին
    Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
    20:56
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոյեմբերյանում հնչել է կրակոց․ կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:35-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 հասցեում գող կա: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 25-ամյա Գոռ Ե.-ն, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 տան բնակիչ, 60-ամյա Հարություն Ղ.-ի տան պատշգամբ: Այդ ամենը նկատել է Հարություն Ղ.-ի աղջիկը, ով տեղեկացրել է հորը, վերջինս էլ հետապնդել է Գոռ Ե.-ին, ով պատշգամբից ցատկել է փողոց՝ փորձելով դիմել փախուստի, սակայն Հարություն Ղ.-ն իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենով մեկ անգամ կրակել է Գոռ Ե.-ի ուղղությամբ: Շամշյանի տեղեկություններով, վերջինս կոնքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են Հարություն Ղ.-ին և հրազենով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
    20:53
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
    Հունվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։
    20:30
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ծառուկյանի՝ Քրիստոսի արձան կանգնեցնելու առաջարկը հոգևորականները չեն ողջունում
    Հայաստանում Հիսուսի բարձր արձան տեղադրելու առաջարկը հոգևորականների սրտով չէ: Առաքելական եկեղեցին արձան կանգնեցնելու ավանդույթ չունի:
    19:38
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ջահել թուրքերը «նամազ չեն անում». Թուրքիան հասցնում է ինքնասպանության
    Թուրքիայում նամազ լսել չցանկացող և կենցաղային պայմաններից բողոքող երիտասարդի ինքնասպանությունից հետո բողոքի հզոր ալիք է բարձրացել: 50 մարդ բերման է ենթարկվել: Էնես Կարան Ստամբուլի բժշկական համալսարանի ուսանող էր: Վերջին մեկ ամսում սոցիալական ցանցերում նա անընդհատ բողոքում էր, թե հանրակացարանի հարևանները կրոնական ճնշումների են ենթարկում իրեն: Փողոց դուրս եկած մարդիկ վստահ են՝ Կարային հասցրել են ինքնասպանության:
    19:33
    15.01.22
    Ավելին