Լրահոս

2022-02-04
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյուղապետի՝ ոստիկանության վրա հարձակված որդին կմնա կալանավորված
    Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու գործով նախաքննությունը շարունակվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Երեկ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը՝ խափանմանմ միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ․ Դավիթ Անդրեասյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։ Հարցին, թե կարողանո՞ւմ են տեսակցել որդուն, պատասխանեց, որ նման ցանկություն դեռեւս չի ունեցել․ «Չեմ կարողանում նրան այնտեղ տեսնել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Այս առթիվ գործ էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Ռաֆիկ Անդրեասյանի որդուն քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Ըստ լուրերի՝ այս միջոցով իշխանությունը փորձում է վրեժխնդիր լինել Անդրեասյանից՝ չենթարկվելու պատճառով։ Անդրեասյանը հրաժարվել էր կատարել Վեդիի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հրահանգը՝ համայնքապետի պաշտոնից ազատվելուց հետո չէր հեռացել աշխատավայրից, կնիքը չէր փոխանցել իրեն փոխարինողին:
    14:25
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մահվան ծաղիկները, Շուշիի հռչակագիրը և «գառների» լռությունը. Անդրանիկ Թևանյան
    Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է օկուպացված Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագիրը, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ։ Փետրվարի 1–ին դա արել էր նաև Ադրբեջանի խորհրդարանը, գրում է Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Ըստ այդ հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս։ Բացի այդ՝ թուրք–ադրբեջանական տանդեմը պահանջում է, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա բացառապես պատմաբանների քննարկման թեմա։ Ուշագրավն այն է, որ Շուշիի հռչակագիրը վավերացվում է հայ–թուրքական, իբր թե, առանց նախապայմանների կարգավորվող գործընթացի հրապարակային մեկնարկից հետո և «Խաղաղության դարաշրջանի» բացման նիկոլական լոզունգների ներքո։ Փաստորեն, Թուրքիան զուտ ձևականորեն հայտարարում է, որ պատրաստ է ՀՀ–ի հետ առանց նախապայմանների հարաբերություն կառուցելուն, օդանավակայանում ծաղիկներ է նվիրում Ստամբուլ ժամանած հայ ուղևորներին (դրանք իրականում բայրաքթարների նետած մահվան ծաղիկներն են), բայց մյուս կողմից վավերացնում է հակահայկական հռչակագիրը։ Պաշտոնական Երևանը լուռ է, ինչը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Համաձայնություն թուրքական նախապայմաններին։ Պաշտոնական Երևանն աղմկում է միայն ֆեյսբուքյան ինքնաասուլիսների ժամանակ՝ հիմնավորելով թուրք–ադրբեջանական նախապայմանների արդարացիությունը, հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» ու հիմարի տեղ դնելով «հպարտ» քաղաքացիներին»։
    14:18
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի առավելություններն ու գերմանական բիզնեսի համար բացվող հնարավորությունները: Հանդիպման ընթացքում Գերմանիայի դեսպանն ընդգծել է, որ առկա է փոխգործակցության լավ հիմք, որի վրա հնարավոր է զարգացնել գործընկերությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Վիկտոր Ռիխտերը կարևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը: Քննարկվել են նաև առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության նախագծած բարեփոխումները, որոնց շրջանակներում փոխվարչապետը կարևորել է գերմանական գործընկերների հետ հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ փորձագիտական ներուժի մասնակցությունը գործընթացներին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
    14:13
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջազգային հանրությունը պետք է հաղթահարի գերքաղաքականացված մոտեցումները․ Թաթոյան
    Արբեջանական իշխանությունները միշտ վարել են Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն։ Եթե մինչև 2020 թվականի պատերազմը խոչընդոտներ էին առաջացնում, բայց կային միջազգային այցեր, հիմա հատկապես մեծ են խոչընդոտները, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ խնդիրները շատ են հոգևոր ու մշակութային ժառանգությունը սեփականացնելուց մինչև կոթողների և հուշարձանների, եկեղեցիների ավիրում, ոչնչացում։ Միջազգային հանրությունն այս հարցում պետք է հաղթահարի քաղաքական պատնեշները։ «Միջազգային հանրությունը պետք է, ի վերջո, հաղթահարի իր մեջ առանձին դեպքերում այդ գերքաղաքականացված մոտեցումները և այցեր իրականացնի Արցախ՝ անկախ ադրբեջանական իշխանությունների կամքից, որովհետև, երբ բացում ենք ՄԱԿ-ի կայքը, գեղեցիկ բառերով գրված է՝ որևէ իրավուք չպետք է անտեսվի, որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում։ Ե՞վ։ Արդյոք մեր ժողովուրդը տեսա՞վ, որ սա իրական կյանքում կենսագործվող արտահայտություն է , թե՞ ընդամենը գեղեցիկ բառեր են՝ թղթի վրա գրված։ Հետևաբար, միջազգային կառուցներն այս հարցում պետք է շատ զգոն լինեն, ուշադիր լինեն և, ամեն դեպքում, այցեր իրականացնեն», - ընդգծեց Արման Թաթոյանը։
    13:57
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարացետամոլի հնարավոր դեֆիցիտի մասին․ հնարավոր են պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են․ ԱՆ
    Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են: Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։ Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին: Ի դեպ, նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ։
    13:38
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամ Վարդևանյանը ԲԴԽ նախագահին հրավիրում է հրապարակավ պատասխանելու իր հարցերին
    2021 թվականի հոկտեմբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Այս ժամանակահատվածում հրավիրել էի քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ: Հաշվի առնելով վերոգրյալը, դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հրավերին դրական արձագանքի դեպքում, հայտում եմ պատրաստակամությունս երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում»:
    13:33
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումը
    ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
    13:23
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ. «shamshyan.com»
    Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։ Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30919/
    13:18
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    108 դպրոց դիմել է նախարարություն դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար
    Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն»,-պարզաբանեցին նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից: Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի:
    13:13
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան
    Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից, գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական հարաբերություններ, Արևմուտքի հետ` կոնցեպտուալ նոր, առողջ աշխատանքային հարաբերություններ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանիհետ գտնել արժանապատիվ հարևանության մոդելը։ Առանց այս ամենի՝ Հայաստանի հեռանկարը մշուշոտ է։ Ինչո՞ւ առայժմ չի ստացվում Հայաստանում նոր, սոլիդ իշխանության ձևավորումը։ Թվում է, թե բոլոր նախապայմանները կան։ Այսօր Հայաստանի գրագետ խավերի 95 տոկոսը (առանց չափազանցության) համակարծիք է, որ այս իշխանությունը պետք է փոխվի։ Դա չի նշանակում, թե այդ 95 տոկոսը այս կամ այն ուժի կամ գործչի կողմն է, բայց շատ հստակ է մերժում գործող իշխանությանը։ Որոշ հարցումներով՝ Նիկոլն ունի 25 տոկոս, այլ տարբերակներով՝ 20 ու նույնիսկ 17։ Բայց նույնիսկ սա չէ էականը։ Ղազախստանում իրադարձություններից 1-2 օր առաջ Նազարբաևին անվանում էին Յելբասի՝ ժողովրդի հայր, ուներ նորմալ վարկանիշ։ Սպասել, որ Նիկոլի վարկանիշը է´լ ավելի իջնի, սխալ մոտեցում է։ Կարող է իջնել, կարող է չիջնել. այս պահին հանրային հեղինակության առումով Նիկոլը ինչ-որ փոքր խմբի «չգիտեմ ինչ բասի» է. կոպիտ սխալ է նրան «ժեխբասի» կամ նույնիսկ «մարգինալբասի» համարելը։ Նա արդեն չունի կայուն սոցիալական հենարան։ Նիկոլն ունի և միշտ ունենալու է հասարակության մի փոքր մասի աջակցությունը։ Նրա ուժը դա չէ։ Նրա ուժն իրավապահներն են, զգալի զանգվածների կոնֆորմիզմը և հակառակ պրոցեսի թուլությունը։ Այս առումով նա ուղղակիորեն ուժայինների «Բասին» է, իսկ անուղղակիորեն՝ կոնֆորմիստների։ Գոնե նրանք, ովքեր եղել են պետական կառավարման համակարգի բարձունքներում, սա լավ պետք է հասկանան։ Եվ սա վարկանիշի հետ որևէ կապ չունի։ Ինչպե՞ս սկսել հայաստանակենտրոն նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Ինչպե՞ս սկսել հանրային լայն պրոցեսը, ինչպե՞ս մարդկանց հնարավորություն տալ՝ մասնակիցը դառնալու մեծ փոփոխությունների, և ինչպե՞ս կոնֆորմիստներին ցույց տալ այլընտրանք։ Մի կողմից՝ անիմաստ է սպասել, թե ե´րբ Նիկոլի ցածր վարկանիշն ավելի կիջնի կամ կզրոյանա, մյուս կողմից՝ անլուրջ է առանց անելիքի իմացության օրումեջ հայտարարել տարբեր շարժումների կամ պրոցեսների մասին։ Եթե երկրի գրագետ բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում պետք են փոփոխություններ, դրանք անպայման տեղի են ունենում։ Իսկ եթե պրոցեսը ձգձգվում է, ուրեմն երկու կարևոր տապալում կա, ու խնդիրը պետք է փնտրել այդտեղ. 1. Բովանդակություն 2. Կազմակերպչական-կառուցվածքային աշխատանք Նիկոլի՝ իշխանության մնալու գաղտնիքն այն է, որ հասարակությանը չի առաջարկվում հասկանալի կոնսոլիդացիոն բովանդակություն, որը թույլ կտա ունենալ լայն ներկայացվածությամբ պրոցես։ Մարդիկ, տարբեր սոցիալական խավերը չեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում։ Ավելին, այդ մարդկանց հուզող խնդիրների մեծ մասի մասին չի էլ խոսվում։ Չկա այն բովանդակությունը, որը կհամախմբի բժշկին, տաքսիստին, գործարարին, դասախոսին, կրպակավաճառին, տնային տնտեսուհուն, գյուղացուն, ուսուցչին և այլոց։ Նոր բովանդակությունը պետք է ցույց տա հասարակությանը իր վաղվա օրը, պետք է խոսի անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, խաղաղությունից մինչև արժանապատվություն, Թուրքիայի հետ բանակցություններից մինչև Ադրբեջանի հետ դեէսկալացիա, Քովիդից մինչև գնաճ և այլն։ Ի դեպ, երբ դա չի անում ընդդիմությունը, այդ բացը փորձում է լրացնել իշխանությունը։ Բայց սա պարտված իշխանություն է, որը չի կարող դեպի վերելք առաջնորդել, այդ պատճառով էլ մենք լռվել ենք անհուսության փոսում։ Այս գաղափարները ճիշտ ձևակերպելու և առարկայական խոսակցություն սկսելու դեպքում հունիսին Նիկոլին ձայն տված 680 հազարից մի քանի հարյուր հազարն ընդունելու է այս գաղափարները ու միանալու է վերելքի պրոցեսին, տանը մնացած 800 հազարի մեծ մասը տեսնելու է իր հետաքրքրությունը և նույնպես միանալու է, իսկ հունիսին փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարը կդադարի մտածել, թե հուլիսից իրեն մոռացան։ Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան։ Ինչ վերաբերում է կառուցվածքային-կազմակերպչական կողմին, ապա այստեղ այսօր ուղղակի զրոյական վիճակ է։ Մինչև քաղաքացին, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները, տարբեր սոցիալական խավերի շահագրգիռ խմբերը չիմանան, թե իրենց խնդիրներով ինչպե´ս գնան ընդդիմության գրասենյակներ, ոչ մի զանգվածային պրոցես չի լինի։ Քանի՞ մարդ է այսօր աշխատում հաջողության պրոյեկտի վրա. չնչին թիվ, որովհետև աշխատանքի դաշտը չկա, աշխատելու և ինտեգրվելու մեխանիզմները չկան, նույնիսկ հասցեն չկա։ Էդ դեպքում Նիկոլին սկզբունքորեն մերժող հանրության մեծամասնությունը ինչպե՞ս կոնսոլիդացվի, ինչպե՞ս դառնա թափանիվի մի մասնիկը։ Ինչպե՞ս մաս կազմի իշխանության փոփոխության ներքին չվերթին։ Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին և այլն։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ խաղաղ, սահուն ճանապարհով հաջողության հասնելու։ Միակ հարցը՝ ե՞րբ վերջապես կմիացվի «օդանավի» շարժիչը»։
    13:06
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել են․ Թաթոյան
    Պատերազմից հետո ադրբեջանական կողմից պետական հովանավորչությամբ հայ ազգի նկատմամբ ատելությունը շարունակվում է։Ատելության է արժանանում հայկականության ցանկացած երևույթ։ Այս մասին քիչ առաջ հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ իր արտահերթ հերթական զեկույցը ներկայացնելիս պնդեց Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական դպրոցական դասագրքերում նույնպես ատելություն է սերմանվում հայերի հանդեպ։ Ավելին, մշակութային գործիչների խոսքն էլ է այդպես կառուցված։ Ադրբեջանցիները պնդում են, թե մեզ մոտ իսլամաֆոբիա կա, ինչը հասնում է հոգևոր աստիճանի։ Իրականում եթե իսլամաֆոբիա լիներ, Շուշիում գտնվող եկեղեցիները չէինք պահպանվի, պետք է այս ամենի մասին բարձրաձայնվի։ Մենք ունեցել ենք դեպքեր, որ գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել են։ Հիմա պետք է ցույց տանք, որ ադրբեջանական իշխանությունը սխալվում է, և սա ընդամենը իրենց երկրի խնդիրներից շեղելու համար է։ Այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում 2 ժողովուրդներին ողջ աշխարհում։ Կրկնվում եմ, բայց պիտի ասեմ, որ Ադրբեջանի հնչեցրած խաղաղասիրական կոչերը զուտ շղարշ են արտաքին աշխարհի համար»,- ասաց Թաթոյանը։
    13:01
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեր գերիներին այսքան պահելը պատերազմական հանցագործություն է. Արման Թաթոյան
    «Խաղաղասիրական կոչերը շղարշ են արտաքին աշխարհի համար, որովհետև իրական վիճակը բոլորովին այլ է: Ադրբեջանական որևէ զինծառայող, մեր հայրենակիցների նկատմամբ որևէ հանցանք կատարած անձ, պատերազմից հետո, առաջ կամ ընթացքում, չի պատժվել իր արարքների համար»,- այսօր իր արտահերթ զեկույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մենք պետք է այս փաստերը մշտապես ներկայացնենք արտաքին աշխարհին, որովհետև ադրբեջանական իշխանությունները հենց իրենք լայն արշավներ կազմակերպելով՝ ճնշումներ են գործադրում և պատասխանտվությունը թողնում են մեզ վրա»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ աշխարհին պետք է ցույց տանք, որ գործ ունենք պատերազմական նոր հանցանքների հետ, որովհետև մեր գերիներին այսքան պահելը, ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն:
    12:50
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի հարակից տարածքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել
    Ստեփանակերտի շրջակա անտառապատ տարածքներում 12-րդ դարի դեռևս անհայտ խաչքարեր են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Նշվում է, որ խաչքարերը հայտնաբերել ու պետական մարմնին դրանց մասին հայտնել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։ «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնել հնագույն խաչքերերը հայտնաբերած արցախցուն։
    12:43
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Բորիս Բախշիյանին կալանավորման միջնորդությունը
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ դատավորի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, ժամը՝ 10։00֊ին։ Միջնորդությունը մերժելու մասին որոշման հրապարակումից հետո դատական նիստը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։
    12:40
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղ գյուղի բնակիչները գողացել են Բերձորի բնակչի 120 կգ-անոց ցուլն ու մորթել
    Փետրվարի 2-ին Բերձոր քաղաքի 45-ամյա բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանություն է դիմել, որ փետրվարի 1-ին Բերձոր քաղաքի մերձակա տարածքից կորել է իրեն պատկանող 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլը: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ Գ.Դ.-ն (ծնված 2000թ.) և Ս.Հ.-ն (ծնված 1995թ.), փետրվարի 1-ին նշված ցուլը Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի չբնակեցվող 27-րդ առանձնատան նկուղում մորթել են և իրենց կողմից շահագործվող «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով միսը տեղափոխել Գորիս քաղաք, որտեղ էլ իրացրել են մսավաճառին: Գողոնը վերցված է: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
    12:26
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը
    Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով: Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն: Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով: Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ: Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնա
    12:22
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշանյանի ընտանիքը՝ ասֆալտահարթիչը պայթեցնելու դեպքի մասին
    Ինչպես ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, Երեւանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։  Մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ Կապ հաստատեցինք Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ մանրամասներ է իրենց հայտնի, ու՞մ են կասկածում։  Առուշանյանը հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ «Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում, հետևաբար՝ դեպքի մասին մանրամասներ, առավելևս՝ կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/31389525cecd40ff5d85b5b8e9410fc7?fbclid=IwAR2YaKXIFcz9DTzeUXNKysSJu81VY8j2yjtYY3O_zvZyfSjEEHa3WtvIrG0 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:18
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին. Ագնեսա Խամոյան
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա ժամերին պաշտոնական հաղորդագրություն կտարածեն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Հարցին՝ հնարավո՞ր է բոյկոտեն նախագահի քվեարկությունը, Խամոյանն արձագանքեց՝ամեն ինչ էլ հնարավոր է: Արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որն ավելի վաղ ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նախագահի իրենց թեկնածու Վահագն Խաչատուրյանին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է լինել: Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, որը երկրորդ փուլով դառնալու է ՀՀ նախագահ, որն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ և ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, նա ապահովելու է իշխանական բուրգի ներդաշնակեցումը»,-ասաց Ագնեսա Խամոյանը:
    12:14
    04.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռազմական ոստիկանություն ենք գնում՝ պայմանով, որ երեխուն չտանեն էդ զորամաս. զորամասը լքած զինվորը տուն է վերադարձել
    Նորակոչիկ զինվոր Վլե Ֆերոյանը, որ փետրվարի 1-ին լքել էր զորամասը, կապ է հաստատել ընտանիքի հետ եւ տուն վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի տատ՝ Ռոզա Ֆերոյանը։ «Երեխեն երեկ զանգեց ինձ, իր գտնվելու տեղն ասաց, ասացի՝ տաքսի նստի ու արի տուն։ Դիմավորեցի թոռիս, երեխես շոկի մեջ էր։ Հիմա գնում ենք Ռազմական ոստիկանություն, բայց մի պայմանով, որ երեխուն հետ չուղարկեն էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։ Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը բանակ զորակոչվելուց մեկ օր անց անհետացել էր Կապանի N զորամասից։ 18-ամյա զինծառայողի տատը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։ Զորամասից, սակայն, մեծ հետ զրույցում հերքել էին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։ Մեր խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։ «Եզդի զինվորին չեն պարտադրել սանհանգույցը մաքրել». ծառայակիցը մանրամասներ է պատմում Լուրեր Հայաստանից - NEWS.am
    12:12
    04.02.22
    Ավելին