Լրահոս
2022-02-04
-
ՀայաստանԹալանել են բժշկական համալսարանի դասախոս, Երևանի ավագանու անդամին՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնասSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատաստվում փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 38-ամյա Միքայել Մանրիկյանի ահազանգի փաստով։ Այդ օրը վերջինս դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ փետրվարի 1-ի ժամը 14։00-ից մինչև փետրվարի 2-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, կոտրելով Նշավան գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում գտնվող իր սեփականաշնորհված հողամասի ցանկապատված տարածքի բետոնային կառույցը, գողացել են ցանկապատի 60 հատ 2.4 մետր երկարության 42 դիամետր երկաթյա խողովակները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբին Մ. Մանրիկյանը հայտնել է, որ ինքը Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս է և Երևանի ավագանու անդամ և իրեն պատճառվել է մոտ 1500 ԱՄն դոլարի վնաս։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206278/Ավելին12:0704.02.22 -
ՀասարակականՊաշտոնն ստանձնելուց հետո Տաթևիկ Ռևազյանը 330 օր եղել է արձակուրդում2022 թվականի հունվարի 31-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել իր որդին։ Դրանից օրեր առաջ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ Տաթևիկ Ռևազյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Նշենք, որ պաշտոնը ստանձնելուց հետո Ռևազյանն արդեն երկրորդ անգամ է մայրանում։ PressTime.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով հայտնել, թե կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սույն պաշտոնում նշանակվելուց հետո մինչև հարցմանը պատասխանելու պահը քանի՞ օր է աշխատել, քանի՞ օր է եղել արձակուրդի մեջ, այդ թվում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի։ Կոմիտեից հայտնել են, որ Տաթևիկ Ռևազյանը 2018 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։ Նշանակման պահից մինչ օրս Ռևազյանն ամենամյա արձակուրդ է ձևակերպել 57 աշխատանքային օր, ինչպես նաև 20․03․2020-06․08․2020 թթ․ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, իսկ 07․08․2020-30․09․2020 թթ․՝ երեխայի խնամքի արձակուրդում։ 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տաթևիկ Ռևազյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Ստացվում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո 3,5 տարվա ընթացքում Ռևազյանն արձակուրդում է գտնվել 334 օր, իսկ մինչ արձակուրդից գալն արձակուրդային օրերի թիվը կհասնի 392-ի։Ավելին12:0204.02.22 -
ՀասարակականԱզատաշենում ջրի դիմաց հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել. «aravot.am»Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին Մասիսի համայնքապետարանից ոստիկանության Մասիսի բաժին են ստացվել 81 գրություններ: Համաձայն դրանց, կատարված գույքագրման ժամանակ պարզվել է, որ Ազատաշեն համայնքի նախկին ղեկավարն առանց ավագանու համապատասխան որոշման, «Երևան ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել է մեծածախ սակագնով ջրամատակարարման պայմանագիր: Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագրի՝ մատակարարված ջուրը սպառել են համայնքի բնակիչները, իսկ վարձավճարները հավաքագրվել են Եսայի Լ․–ի կողմից: Մեզ հասած տեղեկություններով, վերջինս համայնքապետարանի աշխատակից չէ, նրա հետ համապատասխան պայմանագիր կնքված չի եղել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206280/Ավելին11:5804.02.22 -
Հասարակական93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել. պահանջում են դատավորների արտահերթ ժողով հրավիրել93 դատավոր ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով դատավորների արտահերթ ժողով հրավիրել։ Իրավաբան.net-ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ ինքը ևս ստորագրել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանին ուղղված նամակը։ Նշենք, որ նամակում ասվում է․ «Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք հրատապ կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը. դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը, դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30910/Ավելին11:4604.02.22 -
ՀասարակականԵրևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվեց նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջից NEWS.am_ին հայտնում են, որ Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու ոչ միայն գիտական, կրթական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտում: «Որպես այս ուսումնական հաստատության ղեկավար՝ իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ, որ ուսումնական հաստատությունն ունենա առաջընթաց և ավելի ներկայանալի դառնա։ Բնականաբար, շատ անելիքներ ունենք, որոնք մենք բազմիցս քննարկել ենք և՛ նախարարության, և՛ հիմնադրամի հետ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Միայն կարող եմ ասել՝ այդ անելիքների կծիկն արդեն մեր ձեռքում է, որի թելի ծայրից բռնել ենք միասին։ Ոգևորիչ է այն փաստը, որ «Ազնավուր» հիմնադրամն իր ողջ ներուժով և հնարավորություններով պատրաստակամ է աջակից լինելու այս ուսումնական հաստատության վերակազմակերպման և նոր ակադեմիական հարթակ ստեղծելու գործին։ Շնորհավորում եմ բոլորին»,- նշել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ «Շառլ Ազնավուրի կյանքն ու կարիերան բազում երիտասարդների են ոգեշնչել ողջ աշխարհում: Նրա անցած ուղին բարդ էր և լի փորձություններով, որոնք նա կարողացավ հաղթահարել իր աշխատասիրության շնորհիվ: Մենք լիահույս ենք, որ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջում իրենց մասնագիտական ուղին կսկսեն ապագա աշխարհահռչակ արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ: Շնորհավորում ենք բոլորիս այս անվանակոչության առթիվ և մաղթում քոլեջին բարգավաճում»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը ստեղծվել է Երևանի մշակույթի պետական քոլեջի և ջազային արվեստի պետական քոլեջի միավորման արդյունքում: Քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 650 ուսանող` տասից ավելի մասնագիտական ուղղություններով:Ավելին11:4204.02.22 -
ՀասարակականԱհաբեկչության մասին սուտ հաղորդում էր տրվելՈստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Ավելին11:3704.02.22 -
ՀասարակականՎլադիմիր Պուտինը ժամանել Է ՊեկինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն Է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել Է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված Է մեկ օրվա համար: Ռուսական պետության ղեկավարը կմասնակցի ռուս-չինական բանակցություններին, այնուհետեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կշփվի աշխատանքային ճաշկերույթի ժամանակ: Նույն օրվա երեկոյան Ռուսաստանի ղեկավարը որպես հյուր ներկա կգտնվի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Սպասվում Է, որ առաջիկա բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հանգուցային հարցերի բազմակողմ քննարկմանը: Ինչպես հաղորդել Է Ուշակովը, սպասվում Է միջկառավարական, միջգերատեսչական եւ առեւտրային փաստաթղթերի խոշոր փաթեթի ստորագրում: Նախնական գնահատումների համաձայն, դրանք կարող են լինել մոտավորապես 15 հատ, եւ դրանք բոլորը «նպաստելու են ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը»: Ուշակովը նաեւ պատմել Է նոր դարաշրջանում միջազգային հարաբերությունների եւ գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարություն ընդունելու ղեկավարների պլանների մասին, որոնցում «արտացոլված կլինեն Ռուսաստանի եւ Չինաստանի ընդհանուր հայացքները համաշխարհային կարեւորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ անվտանգութան հարցերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3304.02.22 -
ՀասարակականՆիկո՞լն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ․ Արտակ ԶաքարյանԲաքվում անցկացված երիտասարդական համաժողովի ժամանակ Ալիևը խոսել է Շուշիի մասին, ասելով. «Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե այն հայկական քաղաք էր, ինչո՞ւ է այսպիսի ողբալի վիճակում: Ինչո՞ւ են ցամաքեցրել բոլոր աղբյուրները և այլն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հետևելով ալիևյան տրամաբանությանը, նույն կերպ կարելի է ասել` եթե Բաքուն ադրբեջանական քաղաք է, ապա ինչու՞ են նրա քաղաքացիներից շատերն ապրում այսպիսի ողբալի վիճակում:Ավելին11:2404.02.22 -
ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հունվարի 20-փետրվարի ընկած ժամանակահատվածում։ Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ հունվարի 20-ին և 23-ին: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Մեկ այլ տվյալի համաձայն, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ալավերդիում՝ հունվարի 18-ին, Հրազդանում՝ հունվարի 21-ին, Գյումրիում՝ չի գերազանցել:Ավելին11:2004.02.22 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ովՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ով և դարձել 383458: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 27614 մարդ (+1670), կատարվել է 2 762 988 թեստավորում (+8857), առողջացել են վարակվածներից 346224-ը (+2510): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10-ով և դարձել 8065։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել է 1545։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30908/Ավելին11:1504.02.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի մեջլիսը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Անկարայի և Բաքվի դաշնակցային հարաբերությունների շրջանակում ռազմական համագործակցության վերաբերյալ օրենքը՝ «Շուշիի հռչակագիրը», հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Օրենքին կողմ է քվեարկել 266, դեմ՝ 11 պատգամավոր։ Փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն էր վավերացրել «Շուշիի հռչակագիրը»։ Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Շուշի քաղաքում։ Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։ Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ։Ավելին11:1304.02.22 -
ՀասարակականՊակիստանցի երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:Ավելին11:1104.02.22 -
ՀասարակականՉարբախցիներն անելանելի վիճակում են․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ 41 համարի եւ 67 համարի երթուղայինները չեն աշխատում: Առավոտյան Ներքին Չարբախից եւ Չարբախից աշխատավայր, համալսարան կամ դպրոց գնալը դարձել է իսկական պատուհաս: Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե փետրվարի 1-ից նախկին երթուղիների փոխարեն կլինեն նոր ավտոբուսներ, հիմա դրա մասին էլ խոսակցություններ չկան: Առավոտյան մարդիկ ստիպված են լինում մի քանի կանգառ ոտքով գնալ եւ մի քանի երթուղի փոխելով` մի կերպ հասնել A կետից B կետ: Փաստորեն, այս իշխանության կողմից հռչակված «հուսահատության գազելիներին» փոխարինելու եկավ հուսահատությունը` առանց գազելների: Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին Երեւանի քաղաքապետարանը, կներկայացնենք առաջիկա համարներից մեկում»:Ավելին11:0504.02.22 -
Հայաստան28 տարեկան տղան վրաերթի է ենթարկել ոստիկանության աշխատակցինՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 13:00–ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Էրիկ Հ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Արգավանդի Կենտրոնական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 29-ամյա Թերեզա Է.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:Ավելին11:0304.02.22 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում. այրվել է տանիքը, հատակն ու գույքըՓետրվարի 4-ին, ժամը 04:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի թիվ 2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:27-ին, մարվել՝ 06:40-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 6 քմ), բնակարանի (մոտ 60 քմ) մանրահատակը (20 քմ) և գույքը:Ավելին11:0104.02.22 -
ՄիջազգայինՉեխիան նույնպես վերացնում է քովիդ սահմանափակումներըՉեխիայի կառավարությունը փետրվարի 9-ից վերացնում է կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար հանրային վայրեր այցելության բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պյոտր Ֆիալան ճեպազրույցի ժամանակ։ Պատվաստման վկայական կամ հիվանդությունը հաղթահարած լինելու մասին բժշկական տեղեկանք այլևս չեն պահանջի ռեստորանները, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները, դրանք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի նաև մշակութային և մարզական միջոցառումների ժամանակ։ Ֆիալայի խոսքով՝ նորմալ կյանքի վերադառնալու ճանապարհին կառավարության հաջորդ քայլը կդառնա զանգվածային թեստավորման վերացումն աշխատավայրերում և դպրոցներում։ Այդ նորմը պատրաստվում են չեղարկել փետրվարի 18-ից։ Դանիան առաջին եվրոպական երկիրն է, որը հայտնել է բոլոր սահմանափակումների վերացման մասին՝ չնայած երկրում հիվանդացության ռեկորդային ցուցանիշներին։ Դանիային հաջորդել են Շվեդիան, Նորվեգիան։Ավելին11:0004.02.22 -
ՀասարակականՀայ Կաթողիկե պատրիարք Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը պատարագել են միասինՏյառնընդառաջի տոնին ընդառաջ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը։ Հռոմի սրբազան քահանայապետը 2021 թ. սեպտեմբերի 23-ի կոնդակով հաստատել է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկե նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա Նվիրապետության ու ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը: Եկեղեցական ավանդության համաձայն՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է հավատացյալներին Հաղորդություն շնորհելու խնդրանք:Ավելին10:5904.02.22 -
ՀասարակականԽաղաղապահները 1 շաբաթում ապահովել են 6000 մարդու անվտանգ մուտքը ԼՂ և հակառակ ուղղությամբԽաղաղապահները 1 շաբաթում ապահովել են ավելի քան 2,5 հազար ավտոմեքենաների և մոտ 6 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են իրադրությանը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրականացնում 27 դիտակետում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: «Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննության են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները, անհրաժեշտության դեպքում մանրակրկիտ զննություն է իրականացվում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։ Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։Ավելին10:5204.02.22 -
Հասարակական«Դուխով» հրապարակեք ԵԱՀԿ առաջարկները․ «Առավոտ»«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար սպառնում են հրապարակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները՝ ցույց տալու համար, թե ով է Արցախը հանձնել, ով՝ ոչ: Հիշեցնեմ, որ մինչ այդ եղած առաջարկները՝ փաթեթային, փուլային, «ընդհանուր պետություն», «մադրիդյան սկզբունքներ», արդեն իսկ, ըստ էության, գաղտնազերծված են եւ հրապարակվել են «Անի» հետազոտական կենտրոնի կողմից: Հետեւաբար, այսօր դա առանձնապես մի մեծ գաղտնիք չէ, եւ մնացած առաջարկները նույնպես կարելի է հրապարակել՝ իրար սպառնալու փոխարեն: Սակայն կան որոշակի անուղղակի նշաններ, որոնք թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել, թե ինչպիսին էր Փաշինյանի դիրքորոշումը պատերազմից առաջ: Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել BBC-ի Hard talk հաղորդաշարին վարչապետի տված հարցազրույցը, որը youtube-ում է դրվել 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ: (Հավանաբար, եթեր է գնացել դրանից մի քանի օր շուտ): Առավել հետաքրքիր է հարցազրույցի այն հատվածը, որտեղ Փաշինյանը բացատրում է թե ինչու է ասում, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: «Նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղը.- բացատրում է վարչապետը,- մի քանի հազարամյակ բնակեցված է տեղացի հայերով, եւ, ի դեպ, «Արցախ» անունը մի քանի հազար տարվա պատմություն ունի…»: Այստեղ հաղորդումը վարողը՝ Սթիվեն Սաքուրը, ընդհատում է Փաշինյանին՝ ասելով. «Մենք չենք կարող խորանալ ձեր պատմության հազարամյակների մեջ, մենք կարող ենք անդրադառնալ այսօրվա իրողություններին»: Եվ հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն, ըստ նրա, միանշանակ պահանջում է հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքից: Դրան ի պատասխան Հայաստանի վարչապետն ասում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթուղթը չի հիշատակում Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերի մասին»: Հարցազրույցից կարելի է անել երկու հետեւություն: Ա/ 2020 թվականի ամռանը Հայաստանի վարչապետն Արցախը համարում էր հայկական հող (որտեղ հազարամյակներ շարունակ հայեր են ապրել): Բ/ Նա չէր կարծում, որ ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերը, որոնք, ի դեպ, 26 տարի շարունակ հիշատակում էր ադրբեջանական կողմը՝ որպես «օկուպացիան» դադարեցնելու փաստարկ, խոչընդոտ են Արցախի՝ Ադրբեջանից դուրս լինելու համար: Պատերազմից հետո նրա տեսակետն, ըստ ամենայնի, փոխվել է: Համեմատեք հարցազրույցում արտահայտած միտքը Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 26-ի ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ, մասնավորապես, գրված է. «Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս»: Փաշինյանի՝ 2020-ի ամռանը հայտնած դիրքորոշումն անուղղակիորեն վկայում է նաեւ այն մասին, որ այն պահին նա չէր համարում, որ ամեն ինչ կորած է, եւ «նախկինները»՝ Տեր-Պետրոսյանից սկսած, արդեն իսկ Արցախը հանձնել- վերջացրել էին: Բայց հայտարարությունները, ճառերը, հարցազրույցները դիվանագիտական փաստաթղթեր չեն: Մինչեւ որ հայտնի չդառնան կարգավորման բոլոր նախագծերը, որոնք գոյություն ունեին մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որեւէ գործընթացի որեւէ օբյեկտիվ գնահատական հնարավոր չի լինի տալ»:Ավելին10:3904.02.22 -
ՀասարակականԵրևանում պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արմեն Ղ-ից, ով հայտնել է, որ Նորագավիթի արագաչափի հարևանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վնասի չափը, փաստի առթիվ «Դերկուտ» ՍՊԸ-ի պահնորդի կողմից արդեն հաղորդում է ընդունվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206270/Ավելին10:3704.02.22