Լրահոս
2022-02-04
-
ՀասարակականՍեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է՝ աշխատավարձ չի ստանում․ պաշտպանՍեյրան Օհանյանի պաշտպան` Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ դուք գիտեք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար պարոն Սեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է աշխատավարձ չի ստանում: Կհարցնեք ինչու: Ասեմ. - այսպես կոչված մարտի 1-ի գործով, քննիչը 11.01.2019թ. որոշմամբ կալանք էր դրել պարոն Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա. - միչև գործը դատարան ուղարկելը, դատախազ Պետրոս Պետրոսյանը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ նշել է. «Բացի այդ, որոշումներ են կայացվել ….յանի և մեղադրյալներ Սեյրան Մուշեղի Օհանյանի, …-ի գույքը կալանքից ազատելու մասին». - մենք էլ կարծել ենք, որ պարոն Օհանյանի գույքը (բանկային հաշիվները) կալանքից ազատված են. - դատավոր Ա.Դանիբեկյանը 26.04.2021թ. որոշմամբ պարոն Օհանյանին արդարացվել է և իր հերթին որոշման եզրափակիչ մասում նույնպես նշել է. «Սեյրան Մուշեղի Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել»: Երբ պարոն Օհանյանը ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, պարզվեց, որ նրա բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացված չէ և նա արդեն չորս ամիս է աշխատավարձ ու պատգամավորի գործունեությունն ապահովելու համար այլ վճարները չի ստանում, ինչով խախտվում է նրա ինչպես սեփականության իրավունքը, այդպես էլ պատգամավորի իրավունքները: Երբ դա պարզվեց, գույքի վրա դրված կալանքը վերացված լինելու մասին գրություն տրամադրելու դիմում ներկայացվեց դատավոր Դանիբեկյանին: Քանի որ գործը գտնվում էր Վերաքննիչ քրեական դատարանում, այդտեղ էլ միջնորդություն ներկայացվեց կալանքը վերացնելու կամ վերացված լինելու մասին տեղեկանք տրամադրելու մասին: Դատավոր Դանիբեկյանը դիմումին ընթացք չտվեց, ասելով, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ դատարանն, իր հերթին, բողոքների քննությունն ավարտելուց առաջ միջնորդությունը քննարկեց, որի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարեց. «Հարգելի դատարան, կիրառված գույքի նկատմամբ արգելանքի մասին սահմանափակումները վերացվել են մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում, իմ կողմից և Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր առևտրային բանկերին ուղարկվել են իմ կողմից կայացված որոշումները: Եթե կա որևէ տեխնիկական խնդիր, որևէ առարկություն մեղադրանքի կողմը չունի կրկին հասցեագրելու որ էդ փուլում վերացվել է կիրառված կալանքը»: Վերաքննիչ դատարանն էլ, հավանաբար հավատալով դատախազի այդ խոսքերին, իր որոշմամբ չանդրադարձավ միջնորդությանը: Բանկը, սակայն, ասում է, որ գույքի և դրամական միջոցների կալանքը վերացնելու մասին դատախազի որոշում չի ստացել, առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և պատգամավորի աշխատավարձի ստացման հաշիվները չի ապասառեցնում: Ավելին, դեռևս դեկտեմբեր ամսին դիմել եմ դատախազ Պետրոսյանին, խնդրելով տրամադրել իր ասած որոշումը, ինչպես նաև այն ուղարկել բանկին: Մինչ օրս այդ որոշումը չի հայտնաբերվել, մեզ չի տրվել ու բանկին չի ուղարկվել: Ահա այսպիսի երկրում ենք ապրում` երբ դատախազը ընդհուպ դատարանի առջև «բլեֆ» է անում` իբր գույքի նկատմամբ արգելանքը վերացրել է, իսկ դատարանի մոտ այդ «բլեֆն» անցնում է ու որոշում չի կայացնում, երբ թղթի վրա առնվազն 2019թ. ապրիլ ամսից պարոն Օհանյանի գույքը և դրամական միջոցները կալանքից ազատված են, սակայն փաստացի կալանքի տակ են, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը ամիսներով աշխատավարձ չի ստանում ու չկա դրա լուծումը: Վստահ եմ, որ եթե նման խնդրի առջև կանգներ իշխանությունը ներկայացնող պատգամավորը, ապա մեկ օրում հարցը լուծում կստանար: Ընդդիմադիր պատգամավորի դեպքում, դատախազությունն ու դատարաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծում չստանա: Հ.Գ. 1 Քանի որ գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում, պարոն Օհանյանի գույքն արգելանքից հանված լինելու մասին գրություն տալու մասին դիմում եմ ներկայացրել Վճռաբեկ դատարանին: Տեսնենք ինչ պատասխան կստացվի: Հ.Գ. 2 Եթե անգամ վճիռ է կայացվում անձի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին, աշխատավարձի վրա բռնագանձումը չի կարող կեսից ավելին տարածվել: Պարոն Օհանյանի դեպքում չկա նման վճիռ, այլ կան որոշումներ` դրամական միջոցները կալանքից ազատելու մասին, սակայն ամբողջ աշխատավարձը շարունակում է կալանքի վերցվել:Ավելին10:2604.02.22 -
ՀասարակականՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը բաց են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում ձյուն է տեղում։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:2104.02.22 -
ՀասարակականՈչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակվում են բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում. ՊատգամավորԿապանի հատվածում տեղակայված զորամասերից մեկում արձանագրված և մամուլում ակտիվորեն շրջանառվող միջադեպը, որում ներկայացված է զինծառայողին բռնության ենթարկելու, վնասվածքներ հասցնելու մանրամասներ, խորը մտահոգությունների տեղիք է տալիս, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Որպես պատճառ ներկայացված է հանգամանքներ, որոնց հիմքով կոնֆլիկտներ ժամանակին եղել են զորամասերում, սակայն դրանք վերջին տարիներին այդքան խորը արտահայտված չեն եղել։ Որքան հասկանում եմ՝ զինծառայողը այս պահին էլ գտնվում է զորամասից դուրս և նա, նրա ընտանիքը հրաժարվում են նրան վերադարձնել զորամաս։ Միանգամից նշեմ, որ անմեղության կանխավարկածը չխախտելով, շրջանառվող վարկածները, արձանագրված հանգամանքները, ներկայացվող մեղավորներին դիտմամբ չեմ անդրադառնում, որովհետև ամբողջ պատկերը դեռ չկա, սակայն մի քանի արձանագրում կանեմ։ Առաջին, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում։ Ավելին, որքան ես եմ հասկանում, համապատասխան կառույցներն ու ստորաբաժանումներն ունեն վերլուծություն, սակայն բանակի ղեկավարությունն այն որպես հիմք չի ընդունում և ըստ այդմ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում։ Ասածիս հիմքն այն է, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, Պնախարարն այդ մասին անուղղակի ձևով նշեց, ասելով, որ իրեն վերլուծություն փոխանցել են, բայց նա դրա վերաբերյալ դեռ ոչ միանշանակ մոտեցում ունի։ Երկրորդ, այսպիսի միջադեպերի հիմքում բանակի վրա ազդող բացասական երևույթների գերիշխումն է, որոնք փոխանցվում են հասարակությունից։ Տարբեր փուլերում դրանք զսպելու տարբեր մեխանիզմներ են գործել, սակայն ներկայումս դրանք խիստ խափանումներով են գործում։ Անկախ այն հանգամանքից, թե գրանցված միջադեպում ինչ մասնակցություն ունեն առանձին զինծառայողներ, սպաներ կամ այս դեպքով որպես տուժող ներկայացված զինծառայողը, սա համակարգային խնդիր է և սրա լուծումը դրվագային կամ միջանկյալ ձևով չի կարող լինել։ Երրորդ, խախտվել է սպա-զինվոր հարաբերությունների բալանսը, որի պարագայում նման միջադեպերն անխուսափելի են։ Կան նաև այլ պատճառներ, որոնք հանրային ձևով ներկայացնելը ռիսկային եմ համարում և այս դեպքում չեմ անդրադառնա», - գրել է պատգամավորը:Ավելին10:2004.02.22 -
ԱրցախԱրցախում սահմանադրական փոփոխություններից հետո Արայիկ Հարությունյանը հեռանալու է քաղաքականությունից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 29-ին Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման 17-ամյակի հավաքին կուսակցության հիմնադիր, պատերազմից հետո անդամությունը դադարեցրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համախոհներին ասել է՝ նրանք, ովքեր իր համար են անդամակցել կուսակցությանը, այսօրվանից ազատ են, քանի որ ինքը քաղաքական պլաններ չունի և սահմանադրական փոփոխություններից հետո հեռանալու է քաղաքականությունից։ Այս հայտարարությունը քաղաքական դաշտում ընդունել են ոչ միանշանակ։ Շատերը հիշում են, որ պատերազմից հետո, երբ պահանջում էին նրա հրաժարականը, նեղ վիճակում հայտնված Հարությունյանը հրապարակային հայտարարություն արեց՝ խոստացավ հեռանալ, իսկ մինչ այդ՝ լայն համագործակցություն ձևավորել, բոլոր որոշումներն ԱԽ-ի, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի հետ համաձայնեցված կայացնել։ Սակայն հենց ոտը պնդացրեց, մոռացավ»։Ավելին10:1404.02.22 -
ՀասարակականՓաշինյանի հետ ճաշած դատավորին նոր պաշտոն կտան․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել: Բանն այն է, որ 2022 թվականի հունվարի 17-ին ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահի պաշտոնի համար այլ դատավորներ եւս պայքարում են: Ավելին, անգամ քաղաքական իշխանությունը գտել է, թե ով պետք է դառնա Քաղաքացիական պալատի նախագահ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թեկնածուն Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն է, որը դեռեւս անցած տարի եղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այն ժամանակ դեռեւս դատավորի թեկնածու հանդիսացող Մկրտչյանը ճաշել էր Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։ Եվ, ահա, ճաշելու արդյունքում մեկ տարի անց նրան նախագահ են ուզում դարձնել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7a34ca695af23f9795ede014d89bd6ff?fbclid=IwAR3HOsS0fVnqdALxzbF677zUEl66MB24J0hvee-2xr78GhHBE7o0LQWa77U © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1104.02.22 -
ՀասարակականԿիմ Չեն Փաշինյան․ «Հրապարակ»Երկու` առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություն պետք է ուշադրության արժանանա, դառնա հանրային քննարկման առարկա: Մեկը դատական համակարգի ընդվզումն է` դատավորների դեմ ահագնացող ճնշումների կապակցությամբ: Հասարակության առողջ հատվածն այսօր շունչը պահած հետեւում է, թե ինչպես են հատուկենտ դատավորներ թոթափում վախը իշխանությունից, ինչպես են ինքնակազմակերպվում, միավորվում եւ գնահատականներ տալիս դատական համակարգի նկատմամբ ոտնձգություններին: Դատական առողջ կորիզ է ձեւավորվում, որը պատրաստ է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի, ով հայտնվել է իշխանությունների թիրախում: Դատավորները սկսել են խոսել անգամ այն դեպքերում, երբ կոնկրետ իրենց նկատմամբ չեն այդ ճնշումները, եւ իրենք կարող են լռել ու կողքից դիտել, թե ինչպես են հոշոտում վարչախմբի հրահանգը չկատարող իրենց գործընկերոջը: Սա հուսադրող ընթացք է: Միայն հանրային տարբեր խմբերի ու միավորների ընդվզման արդյունքում է հնարավոր կանխել իշխանական «բեսպրեդելը»: Երեկ իրենց արժանապատիվ խոսքն ասացին նաեւ վարչական դատարանի դատավորները` արդարադատության նախարարին հիշեցնելով, որ կա օրենք եւ իրավունք, եւ իրենք թույլ չեն տալու խախտել այն: Բարձրագույն դատական խորհրդին էլ ասացին` թույլ չենք տալու, որ այս կառույցն այնքան դեգրադացնեք, որ դառնա կառավարությանը կից հիմնարկ, որը բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգներն է կատարում: Երկրորդ իրադարձությունը, որի վրա արժե կենտրոնանալ, առաջին դատավճիռն էր, որը կայացվել է Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձի նկատմամբ: Ընդ որում, վիրավորանքը ոչ թե հրապարակային է եղել, այլ հեռախոսով` 1-02 համարին զանգած անձը մի քանի սուր խոսք է ասել Փաշինյանի ու ապագա նախագահի հասցեին, ինչի համար տուգանվել է 500 հազար դրամով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/27ce4a713f4a0384897bd4864aa72774?fbclid=IwAR2YFDe7V3UoaFJJ67v-miID9BJuhGW14aY5uDpped_BMyLF08Ubr17Bnzc © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0904.02.22 -
ՀասարակականՄոլի իմքայլական, բայց անկուսակցական․ «Հրապարակ»Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը մոլի իմքայլական է, բայց անկուսակցական է։ Երեք տարի է՝ նա, օգտվելով ՔՊ-ի բարիքներից, չի անդամագրվել կուսակցությանը։ Առաջարկ կամ պահանջ չի՞ եղել, որ դառնաք ՔՊ անդամ։ Ասաց՝ ո՛չ առաջարկել են, ո՛չ էլ պահանջել։ Իսկ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել։ «Առաջացել է»։ Ե՞վ։ «Եվ… էդ հարցը չեմ մեկնաբանի… Դեռ դիմում չեմ գրել, բայց առաջիկայում կտեսնենք՝ ոնց կստացվի»։ Հիշեցրինք, որ Հայկ Մարությանն էլ էր անկուսակցական, հետո դարձավ ՔՊ անդամ, իսկ պատերազմից հետո դուրս եկավ։ «Դե, դրա համար մարդ պետք ա ստաբիլ լինի։ Եթե ես իմ քայլն անեմ, վերջնական եմ անելու»։Ավելին10:0604.02.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ | 04.02․2022Ավելին10:0404.02.22 -
ՀասարակականՄելիքսեթ Պողոսյանին փոխարինող չեն գտնում․ «Հրապարակ»Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում, եւ դա է պատճառը, որ ուշանում է պաշտոնանկությունը։ Չնայած նախատեսված էր ՏԻՄ ընտրությունները տապալած մարզպետներին պաշտոնանկ անել, եւ առաջիններից մեկը պետք է լիներ Սյունիքի մարզպետը, ում ղեկավարած մարզում միայն Տեղ համայնքում է ՔՊ-ն հաղթել, սակայն Արարատի, Արագածոտնի մարզպետներին տարեսկզբին հրաժեշտ տվեցին, իսկ Պողոսյանը շարունակում է աշխատել։ Նիկոլ Փաշինյանն ուզում է Պողոսյանին փոխարինել կամային, մարզը բռում պահելու ունակ մեկով, սակայն այդպիսին չի գտնում։ Քննարկվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, բայց, ինչպես մեզ ասացին, «ճամբարափոխին» էլ մարզում չեն ընդունում։ Ի դեպ, անցած տարվա նոյեմբերի 16-ին՝ Սիսիանում ադրբեջանցիների սադրանքի օրը, Համբարձումյանը մեծ խնջույք էր կազմակերպել: Երբ Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանին տեղեկացրել են հակառակորդի հարձակման մասին, վերջինս պատասխանել է, որ ավելի ուշ կլինի քաղաքում` մասնակցում է պատգամավոր Համբարձումյանի ծննդյան խնջույքին։Ավելին10:0204.02.22 -
Հասարակական«Ծիրանիում» ծեծկռտուք հրահրողը եղել է Պապիկյանի հարսանիքի ազաբ բաշին․ «Հրապարակ»Մի քանի օր առաջ հաղորդագրություն տարածվեց, որ հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ են հնչել, որի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Բարեբախտաբար՝ կրակոցներից տուժածներ չկան։ Մեզ որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից եւ գործող անձանցից։ Պարզվում է՝ «կինոյի գլխավոր հերոսը» եղել է Արմեն Ղալեչյան անունով մի երիտասարդ, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ինչպես նաեւ նախորդ օրը նրա հարսանիքի խաչեղբայրն էր՝ «ազաբ բաշին»։ Ղալեչյանը նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ աշխատել է նրա ղեկավարած նախարարությունում, հիմա էլ, ասում են, Պապիկյանը նրան հետը տարել է ՊՆ։ Առհասարակ` Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին տեղավորել է տարբեր համակարգերում եւ ազատ հաստիքի դեպքում նորանոր նշանակումներ է անում` իր ազդեցությունը տարածելով տարբեր ոլորտների վրա: Պապիկյանի ընկեր Ղալեչյանը հարսանիքի հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, մի խումբ անձանց հետ, որոնց մեջ, ասացին՝ եղել են նաեւ իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ դատական կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այցելել է «Ծիրանի» ռեստորան՝ ուտել-խմելու։ Ընթացքում, երբ քեֆները լավացել է, Ղալեչյանն ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է ռեստորանի անվտանգության աշխատակիցներին եւ պահանջել, որ ցույց տան զուգարանի տեղը։ Քեֆը լավ է եղել, կոպիտ է խոսել, ասում են` հայհոյանքով, եւ այդ խոսքից էլ վիճաբանություն է ծագել: Համալիրի անվտանգության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել անկարգ հաճախորդին, այդ ընթացքում մոտեցել են նաեւ Ղալեչյանի հետ նույն սեղանի շուրջ նստած մյուս հյուրերը, եւ չգիտես ով՝ նաեւ կրակել է։ Մեզ պատմեցին, որ Ղալեչյանը եղել է օպերատիվ համարներով եւ առկայծող փարոսիկներով սարքավորված Toyota Prado ամենագնացով, որի օգտագործման իրավունքը խիստ կասկածելի է, քանի որ այդպիսի համարներով ու առկայծող փարոսիկներով ավտոմեքենա տրամադրվում է կոնկրետ անձանց եւ կոնկրետ պայմաններում։ Ծեծկռտուքից հետո ժամանել են ոստիկաններն ու քննիչները, եւ հիմա, ըստ տարածված հաղորդագրության, ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը պարզելու, նրանց եւ հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որն ուղեկցվել է զենքի գործադրմամբ)։ Հիմա նախաքննական փուլում է, հարցաքննվում են դեպքի մասնակիցները, որոնք 7-8 հոգի են եղել։ Բայց անուններ չասացին՝ ովքեր են ներկա եղել։ Տեղեկացանք, որ իրավապահների միջոցով փորձում են ամեն ինչ անել, որ Արմեն Ղալեչյանի անունը մաքրվի միջադեպից, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։ Մենք փորձեցինք կապվել Արմեն Ղալեչյանի հետ եւ լսել այս պատմության նրա տարբերակը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1094e3fbf164fbae07bd66f945aa9923?fbclid=IwAR1YGXLMyzemSlgXD4ubV4pFZE78X1PZfbUzDb6kkRol4gDjGyB8UCpDdLM © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5604.02.22 -
ՀասարակականԸնդդիմությունը նախագահի թեկնածու չի առաջադրի, ովքե՞ր են եղել այդ որոշման կողմնակիցներըԸնդդիմությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տևական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։ Մասնավորապես չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել»,- գրում է պարբերականը։ Ըստ թերթի` այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:Ավելին09:5204.02.22 -
ՀասարակականԱշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի աշխատակիցն իրար հարվածել են․ «SHAMSHYAN.com»SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև: SHAMSHYAN.com-ի աղբյուրները հայտնում են, որ բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարզաբանումը:Ավելին09:5104.02.22 -
ՀայաստանՍոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ․ «168.am»Կենտրոնական բանկը հույս ունի, որ այս տարի գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է և վերադառնա թիրախային ցուցանիշների միջակայք։ Դրա համար ԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը, հրաժարվել է խթանող դրամավարկային քաղաքականությունից և անցել զսպողականի։ Այլ հարց, թե այդ քաղաքականությունը մինչև հիմա որքանո՞վ է նպաստել գնաճի զսպմանը։ Հիշեցնենք, որ անցած տարի միջին գնաճը կազմեց 7,2 տոկոս, իսկ 12-ամսյա հատվածում հասավ 7,7 տոկոսի։ Կենտրոնական բանկի քայլերը դրա վրա, անշուշտ, ունեցել են որոշակի ազդեցություն, բայց ոչ միայն դրա վրա։ Փորձելով զսպել գնաճը՝ ԿԲ-ն, ըստ էության, խոչընդոտներ է ստեղծել նաև տնտեսության զարգացումների համար։ Սակայն դա առավելագույնն էր, որ կարող էր անել Կենտրոնական բանկը՝ գնաճային բարձր միջավայրի պայմաններում։ Գուցե կարելի էր նաև ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն վարել, բայց դրա հետևանքները տնտեսության համար ավելի ծանր էին լինելու։ ԿԲ-ն չի գնացել այդ քայլին՝ տնտեսությանն ավելի չվնասելու համար։ Հատկապես որ, գնաճի պատճառները շատ դեպքերում կապված չէին դրամավարկային քաղաքականության հետ։ Դեռ վաղ է ասել, թե այս տարի ինչպիսի վարքագիծ կդրսևորի Կենտրոնական բանկը, որովհետև գնաճի վրա ազդող բազմաթիվ գործոններ առայժմ պահպանվում են, մի քանիսը նույնիսկ ավելացել են։ Իհարկե, կան նաև գործոններ, որոնք թուլացել են։ Բայց դրանք կապված են ոչ այնքան՝ բուն գնաճի, որքան՝ բազային ցուցանիշների հետ։ Մասնավորապես, անցած տարվա բարձր բազայի վրա, ենթադրվում է, որ այս տարի գնաճը ավելի ցածր կլինի։ Այդ հույսով էլ Կենտրոնական բանկը համարում է, որ գնաճի մակարդակն աստիճանաբար կվերադառնա թիրախային ցուցանիշների տիրույթ։ Դրանից, սակայն, սպառողներն ուրախանալու առիթ չեն կարող ունենալ, որովհետև գները կշարունակեն ոչ միայն նույնքան բարձր մնալ, որքան հիմա են, այլև էլի կբարձրանան։ Կենտրոնական բանկը դեռևս չի հաշվարկել այն ազդեցությունը, որը գնաճի վրա կարող է ունենալ գազի սպասվող թանկացումը։ Իսկ որ այդ ազդեցությունը լինելու է, միանշանակ է։ Հատկապես որ, դատելով ինչպես գազամատակարար ընկերության ներկայացրած հայտից, այնպես էլ՝ իշխանությունների կողմից նախկինում իրականացրած սակագնային քաղաքականությունից, գազի թանկացման բեռը հիմնականում կրելու է տնտեսական հատվածը։ Տնտեսության վրա հանրային ծառայությունների ոլորտից թելադրված սակագնային ծանրությունը փոխհատուցվելու է, առաջին հերթին՝ գների բարձրացման միջոցով։ Գների կախվածությունն էներգակիրների սակագներից բավական ընդգրկուն է ու շղթայական՝ մեկի թանկացումից բխում է մյուսի թանկացումը։ Սպասվող գնաճի վրա սա ի՞նչ լրացուցիչ ճնշում է ենթադրում, կտեսնենք ավելի ուշ։ Ամեն դեպքում, կարգավորվող գներից կախված՝ այս պահին լրացուցիչ գնաճը գնահատվում է 1-1,5 տոկոսի սահմաններում։ Գնաճը թուլացնելու համար Կենտրոնական բանկը կգնա՞ դրամավարկային քաղաքականության պայմանների հետագա կոշտացումների, թե՞ ոչ, կերևա հետագայում։ Տարվա մեկնարկին ԿԲ-ն մեկ քայլ արդեն արել է. 0,25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը։ Չնայած նման խստացումները ցանկալի չեն տնտեսության համար, այնուհանդերձ, դրանք երբեմն պարտադրված են լինում՝ թելադրված՝ ինչպես զուտ բարձր գնաճային միջավայրից, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակից։ Կասկած չկա, որ այս տարի ևս սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ։ Այդպես է լինելու նույնիսկ այն պարագայում, եթե հաջողվի ապահովել կառավարության նախանշած՝ 7, անգամ՝ 9 տոկոս տնտեսական աճը։ Այն քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը սոցիալական ոլորտում, այլընտրանքի տեղ պարզապես չի թողնում։ Վատանալու է հատկապես այն քաղաքացիների սոցիալական վիճակը, ովքեր առավել վատ պայմաններում են գտնվում։ Գուցե հասարակության որոշ շերտերի դեպքում՝ տնտեսական զարգացումներից կախված, գնաճի հետևանքներն ավելի թույլ լինեն։ Բայց հասարակության մեծ մասի պարագայում ունենալու ենք սոցիալական իրավիճակի վատացում։Ավելին09:4504.02.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետը քաղաքական նոր ուժ են ձեւավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։ «Ժողովուրդ» Փաշինյանի հետ ճաշած դատավորին Քաղաքացիական պալատի նախագահ են դարձնում: «Հրապարակ» Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում: «168 Ժամ» Այս տարի ևս սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակելու է վատանալ։ «Հրապարակ» Հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ են հնչել: «Կինոյի գլխավոր հերոսը» եղել է Արմեն Ղալեչյանը, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ինչպես նաեւ նախորդ օրը նրա հարսանիքի խաչեղբայրն էր՝ «ազաբ բաշին»։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:Ավելին09:4304.02.22
2022-02-03
-
ՀասարակականԵրեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանըՄարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը գրում է. Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ:Ավելին23:5303.02.22 -
ՀասարակականԿապանի զորամասն ինքնակամ լքած Վլե Ֆերոյանը տանն էԿապանի զորամասն ինքնակամ լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանը կապ էր հաստատել հարազատների հետ, այժմ տանն է։ «Armday.am»-ի փոխանցմամբ՝ զինծառայողի տատիկը նշել է, որ թոռն այս ընթացքում Կապանին հարակից գյուղերում է անցկացրել։Ավելին23:4203.02.22 -
ՔաղաքականՏիգրան Արզաքանցյանն իրեն տեսնում է նախագահի պաշտոնում«Ես ինձ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում»,- այս մասին «24TV»-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը:Ավելին23:3603.02.22 -
ՀասարակականԴժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանք այն սահմանին, որտեղ ամեն օր կրակում են. ՀՀ ԱԳՆՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմունն ու դրանց իրագործումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում։ Նա նշել է, որ սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ:Ավելին23:2203.02.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք հասցնելու» գործով կայացվել է առաջին մեղադրական դատավճիռըՀՀ Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:Ավելին23:0903.02.22 -
ՀասարակականՀՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զինծառայողների խնդրինՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելու հարցին։Ավելին22:4203.02.22