Լրահոս

2022-02-21
  • Img default alt hy
    Փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ
    2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 21-ին մի շարք զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարները շնորհավորել են անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, մաղթել անվտանգ ծառայություն։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:
    17:36
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլները ՀՀ երկու նախկին նախագահներին Ալիևից ավելի շատ են ատում ու վախենում․ Արթուր Ղազինյան
    Արթուր Ղազինյանը գրում է․ Ի պատասխան Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման, ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրի և հետախուզում հայտարարի Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ: Վստահեցնում եմ, դրա համար առկա են բոլոր քրեաիրավական հիմքերը: Սա է պահանջում Հայկական շահը, Հայի արժանապատվությունը, Հայակական պետականության ամրությունն ու Հայաստանի միջազգային հեղինակությունը: Այս իշխանության պարագայում սա իհարկե բացառվում է, քանի որ այս հարցում նիկոլների ու Ալիևի շահերը համընկնում են. նիկոլները ՀՀ երկու նախկին նախագահներին Ալիևից ավելի շատ են ատում ու ավելի շատ են վախենում: Հ.Գ. Դատելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ այս իշխանության անթաքույց ատելությունից, չի բացառվում, որ հենց նրանք ձերբակալեն և Ադրբեջանին հանձնեն Ալիևի հորը չոքացրած ՀՀ երկու նախկին նախագահներին: Սրանով նրանք կլուծեն երկու խնդիր. կերաշխավորեն իրենց իշխանության անվտանգությունը և առանց խոչընդոտների «խաղաղության դարաշրջան» կբացեն իրենց բարեկամների ու իրական դաշնակիցների հետ:
    16:49
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ․ Վարդևանյան
    2020 թվականի սեպտեմեբերի 29-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հատկանիշներով: Դատախազության հայտարարություններից մեկում նույնիսկ նշվել էր «ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» եզրույթը, ինչն ենթադրում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում կոնկրետացվել են քրեական գործով անցնող անձանց շրջանակը: Այսօր միջազգային հումանիտար հնարավոր ու անհնարին հանցանքներ գործած ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ: Ինքնին այդ հայտարարությունը հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի: Ցանկացած իրավաբանի համար այն ծիծաղելի է: Այլ հարց է, որ հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՓԱՍՏԱԳՐՎԱԾ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, որոնք քրեորեն հետապնդելի են: Ավելին հպարտացել է դրանցով: Ելնելով վերոգրյալից ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով:2020 թվականի սեպտեմեբերի 29-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հատկանիշներով: Դատախազության հայտարարություններից մեկում նույնիսկ նշվել էր «ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» եզրույթը, ինչն ենթադրում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում կոնկրետացվել են քրեական գործով անցնող անձանց շրջանակը: Այսօր միջազգային հումանիտար հնարավոր ու անհնարին հանցանքներ գործած ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ: Ինքնին այդ հայտարարությունը հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի: Ցանկացած իրավաբանի համար այն ծիծաղելի է: Այլ հարց է, որ հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՓԱՍՏԱԳՐՎԱԾ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, որոնք քրեորեն հետապնդելի են: Ավելին հպարտացել է դրանցով: Ելնելով վերոգրյալից ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով:
    16:44
    21.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանցի պատգամավորները Երևանում են
    Ադրբեջանցի պատգամավորներն արդեն Երևանում են. ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն է այս մասին ասել: Ըստ Կարապետյանի՝ երեքն են, երկու պատգամավոր, մեկ՝ ուղեկցող:
    16:37
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ դատախազությունը՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի միջազգային հետախուզման մասին
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանից «Oragir.news-»ը փորձել է ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ գլխավոր Դատախազությունը ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցի վերաբերյալ։ Ի՞նչ գնահատական կտա Ադրբեջանի այդ պահվածքին գլխավոր դատախազությունը։ «Oragir.news»-ի հարցմանն ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանն ասել է․ «Արցախյան պատերազմների առնչությամբ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի քաղաքացիների կողմից իրականացվող քրեական հետապնդումները, հայտարարվող հետախուզումները և անհիմն են և ապօրինի, դրանք հրահրված պատերազմի հիմքում ընած՝ ազգային թշնամանքի նույն քաղաքականության շրջանակներում են: ՀՀ գլխավոր դատախազզության կողմից միջազգային հետախուզումների մասով, Ինտերպոլի, ԱՊՀ խողովակներով արդյունավետորեն ամեն ինչ արվել և արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան» ,- ասել է Աբրահամյանը։ Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել և միջազգային հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։
    16:34
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանի հայտարարությանը։ «Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում: Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, և մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում», - նշված է Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
    16:31
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից ներկայացված մեղադրանքները ցինիկ են․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը ալիևյան ռեժիմի կողմից արված հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ: Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու: Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ: Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը: Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը: Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը:
    16:18
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կկայանան երեքշաբթի՝ փետրվարի 22-ին։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ նրանք կդիտարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։ Նախատեսվում է նաև քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։ «Բանակցությունների ավարտին կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի», - նշել են Կրեմլից։
    16:17
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արևմուտքի ցինիզմը․ ​Դեմոկրատիա, թե՞ Դեմոնակրատիա
    Արևմուտքի ցինիզմը․ ​Դեմոկրատիա, թե՞ Դեմոնակրատիա
    16:15
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել
    Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։ Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խորը փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակների ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր ոլորտներում, սակայն երկկողմ օրակարգում դեռ կա չիրացված ներուժ: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվայնացման ոլորտներում։ Նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առաջիկա զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։
    15:58
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Հայաստանի համար մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերով իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բազում մարտահրավերների պայմաններում 2021թ. հունիսին Հայաստանում ազատ ու թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ ԱԳ նախարարն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի շարունակական խախտման և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը չկատարելու անթույլատրելիությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և տևական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
    15:45
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի հետ
    Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ: Ա. Գրիգորյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել է հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ընդգծել, որ Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը:
    15:16
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգեր կան, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերից թռչնամիս են վաճառում Երևանի շենքերի բակերում. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ: Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել: Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/21/1207443/
    15:02
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար․ Իշխան Սաղաթելյան
    Օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագույն սպառնալիքներ և մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վավերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, գրում է ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ և շրջանառության մեջ էր դրել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է իր գնահատականը տար հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար: Ինչպես ենթադրվում էր՝ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը: Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը: Խաղաղություն հաստատելու անվան տակ օրվա իշխանությունները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների, նոր կորուստների և նոր պատերազմի»:
    14:59
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ՊԲ-ն հերքում է․ հայկական կողմը չի կրակել Շոշում և Թաղավարդում ադրբեջանական դիրքերի վրա
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան, փոխանցում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
    14:56
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արևմուտքը չի կարող Ռուսաստանին հավերժորեն ձիթենու ճյուղ առաջարկել. ԵՄ
    Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Արևմուտքը չի կարող հավերժորեն «Ռուսաստանին ձիթենու ճյուղ առաջարկել»։ «Հարցականի տակ է` արդյո՞ք Կրեմլը ցանկանում է երկխոսություն»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությունը հույսի մթնոլորտ է ստեղծել։ «Սակայն մենք չենք կարող հավերժորեն ձիթենու ճյուղ առաջարկել, քանի դեռ Ռուսաստանը հրթիռային փորձարկումներ է կատարում և շարունակում զորքեր կուտակել»,- ասել է նա։ Միշելը նշել է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանին նոր լայնածավալ պատժամիջոցներ են սպասվում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա։
    14:49
    21.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաթևոսյանը խնդրել է, որ Հռոմի Պապը շարունակի իր աղոթքներում հիշատակել հայ գերիների հայրենիք վերադառնալու հարցը
    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Փոխվարչապետը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Արժևորելով 2021 թվականին Երևանում Առաքելական նվիրակություն բացելու Սուրբ Աթոռի որոշումը՝ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այն փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող կարևորությունը։ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ 30 տարվա գործակցությունը հիմնված է 2000-ամյա բարեկամական հարաբերությունների վրա։ Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Սրբազան քահանայապետի հղած ուղերձները՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մարդասիրական օգնության մասին կոչերը և խնդրել, որպեսզի Ֆրանցիսկոս Պապը շարունակի իր աղոթքներում ու ուղերձներում հիշատակել հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենիք վերադառնալու հարցը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանության, պահպանման ու վերականգնման աշխատանքներում Սուրբ Աթոռի ներգրավվածության հնարավորությանն ու կարևորությանը։
    14:40
    21.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Դոնեցկում երկու դպրոց է գնդակոծվել. 60 հազար մարդ տեղափոխվել է Ռուսաստան
    Դոնեցկում երկու դպրոց է գնդակոծել Ուկրաինայի զինուժը, դպրոցների ապակիներն են ջարդվել, տուժածներ չկան, այս մասին ռուսական լրատվամիջոցներն են գրում:
    14:28
    21.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախի ԱԱԾ-ն պատասխանում է Ադրբեջանի դատախազությանը
    Արցախի ազգային անվտանգության ծառայությունը մոտ մեկ շաբաթ անց պատասխանել է նախագահ Արայիկ Հարությունյանին հնարավորինս արագ ձերբակալելու մասին Ադրբեջանի դատախազության հայտարարությանը:
    14:27
    21.02.22
    Ավելին