Լրահոս
Միջազգային
16:21
26.02.22
196

Միկրոնեզիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զախարովա

Img default alt hy

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան (ներառում է Մարիանյան, Կարոլինյան, Մարշալյան, Գիլբերտի և Նաուրու կղզիները-խմբ․) նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

«Արևմուտքն արձագանքել է արդյունավետ օգնություն տրամադրելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին․ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգները նոտա են հղել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին»,- գրել է Զախարովան տելեգրամյան իր էջում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Միկրոնեզիային օգտագործում է Ուկրաինայում նեոնացիզմը պաշտպանելու համար։

«Միկրոնեզիան կրկին պետք եկավ ԱՄՆ-ին՝ Ուկրաինայում նեոնացիզմը պաշտպանելու և Կիևում նացիստական ռեժիմին աջակցելու համար»,- գրել է Զախարովան։