Լրահոս

2022-03-01
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    15:45
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապօրինի ծառահատում է կատարվել Տավուշի մարզում
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տվյալներ իրացնելիս պարզվել է, որ 2022թ. փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» կոչվող տարածքից ապօրինի հատվել է 46 հատ եղևնի: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված եղևնիները հատվել են Իջևանի բնակչի կողմից: Իրավապահների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինիս առանձնատանը կից պահեստարանում հայտնաբերվել է 2.20 մ երկարության, Սոճենու տարբեր տրամաչափի 168 հատ գերան, որոնք առաջացել են ապօրինի հատված վերոհիշյալ 46 հատ Սոճենու հատման արդյունքում: Այս կապակցությամբ հիշյալ բնակիչը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևանի բնակիչը, ապօրինի ծառահատում կատարելու դիտավորությամբ, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի «Փոքր շանուտ» կոչվող անտառամասում, 2022թ. փետրվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատել է 45 հատ «Սոճի» և 1 հատ «Հացի» տեսակի տարբեր տրամաչափերի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը (բնությանը) պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 4.335.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
    15:25
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «FlyOne Armenia»-ն սկսեց Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը
    Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ «FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօր` մարտի 1-ին սկսել է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը։ Առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան իրականացվել է այսօր, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Նրա խոսքով, առաջին չվերթով Երևանից Մոսկվա է թռել ավելի քան 100 մարդ, իսկ Երևան կվերադառնան մոտ 180–ը։ Այսուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
    15:22
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտին-Զելենսկի շփում դեռ չի նախատեսվում. Պեսկով
    «Ռուսական և ուկրաինական պատվիրակության միջև ուղիղ բանակցություններ են ընթանում», - ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը մտադիր է քննարկել Ուկրաինայի հետ բանակցությունների այլընտրանքային տարբերակները՝ հաշվի առնելով Ղազախստանից և Թուրքիայից ստացած` միջնորդության վերաբերյալ առաջարկությունները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ շփումներին, ապա Պեսկովը նշել է, որ առայժմ նման շփում ծրագրված չէ։ «Ոչ, առայժմ ոչ», - հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական բանակցություններից հետո արդյոք Պուտինը նախատեսում է զրուցել Զելենսկու հետ:
    15:16
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Զեկուցմամբ հանդես են եկել ֆինանսների նախարարը, Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների ղեկավարները՝ ներկայացնելով ծրագրի կատարման ընթացքը, արձանագրված հաջողություններն ու դժվարությունները: Ծավալված շահագրգիռ քննարկումից հետո երկրի ղեկավարը նշել է, որ պետք է բանկային համակարգի պատասխանատուների հետ շարունակել ձևավորված օրակարգի շուրջ աշխատանքները՝ ապահովելու համար պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:
    15:09
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գլխավոր խնդիրը Ռուսաստանն արտաքին սպառնալիքից պաշտպանելն է. Շոյգու
    Ռուսական բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունները մինչև հասնի դրված նպատակներին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանը պաշտպանելն է Արևմուտքի կողմից սպառնացող արտաքին ռազմական վտանգից։ Այս մասին այսօր խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Շոյգուն նշել է, որ ռազմական հատուկ գործողություններն իրականացվում են «Դոնբասի բնակչությանը պաշտպանելու, Ուկրաինան ապառազմականացնելու և դենացիֆիկացնելու նպատակով»։ «Մեզ համար կարևորը ՌԴ–ն ռազմական սպառնալիքից պաշտպանելն է Արևմուտքի այն երկրներից, որոնք փորձում են Ուկրաինայի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին ցուցաբերած քաջության և հերոսության, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրները բարեխղճորեն և պրոֆեսիոնալ ձևով կատարելու համար։ Միևնույն ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ ռուսական բանակը «Ուկրաինայի տարածքը չի օկուպացնում, ձեռնարկում է բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։ «Ընդգծեմ, որ հարվածներ են հասցվում միայն ռազմական օբյեկտներին և բացառապես բարձր ճշգրտության զենքից», – նշել է պաշտպանության նախարարը։ Շոյգուի տվյալներով` ուկրաինական կողմը մարտական բախումների ընթացքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և խոշոր տրամաչափի ականանետեր է տեղակայում բնակելի տների բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ, օգտագործում է խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։
    15:02
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեքենան բախվել է էլեկտրասյանը. 65-ամյա ուղևորը մահացել է
    Փետրվարի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 65-ամյա ուղևոր Արծրունի Մարտիրոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    14:59
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ ոչնչացված է․ ՌԴ ՊՆ
    Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում Լուգանսկի և Դոնեցկի ուժերը շարունակում են առաջ շարժվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ընդհանուր առմամբ, ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ»,- հստակեցրել է նա։ Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է ուկրաինական բանակի կառավարման 31 կետ և կապի հանգույց, հակաօդային պաշտպանության 81 համալիր, ռադիոտեղորոշման 75 կայան, 311 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ, համազարկային կրակի 51 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետների 147 հրանոթ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 263 միավոր: Ռուսական կողմը հայտնել է նաև, որ շրջափակման մեջ է վերցվել Մարիուպոլ քաղաքը: Ստեղծվել է երկու մարդասիրական միջանցք. քաղաքացիական բնակչությունը կարող է լքել քաղաքը: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքը գրեթե ամբողջությամբ շրջափակվել է ռուսական ուժերի կողմից:
    14:48
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ն հայտնվել է սակրավորի կարգավիճակում, թե որ պահին է պայթելու, Աստված գիտի. Արտակ Զաքարյան
    Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, դրա անունը ոչ մի բան է, «Հայկական օրակարգ, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր ոչինչ չի կատարվում, ինքնախաբեություն, դատարկ օրակարգեր, ոչինչ չտվող անցուդարձ, ոչ մի քաղաքական զարգացում, հետևաբար՝ ոչ մի քաղաքական որոշում։ 2021 թվականի հունիսի 20-ից հետո կապիտուլյացիոն ռեժիմին նախընտրություն տվողների ջանքերով ՀՀ-ն հայտնվեց քաղաքական դատարկության մեջ և սակրավորի կարգավիճակում։ Թե որ պահին է պայթելու ականի վրա՝ Աստված գիտի», - ասաց Արտակ Զաքարյանը։ Նա նշեց, թե պետք է շատ ակտիվ ձևավորել և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական օրակարգ։ «Այդ օրակարգի թիվ 1 խնդիրն այս իշխանության որակի փոփոխությունն է։ Որպեսզի կարողանանք իշխանությանը փոխել, պետք է իշխանություն կրողներին փոխել։ Դրա իրականացման բոլոր եղանակներն այսօր ընդունելի են», - ասաց Արտակ Զաքարյանը։
    14:35
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ն դիրքորոշում չունի դրա վերաբերյալ. Աղաջանյանը` ռուս-ադրբեջանական համաձայնագրի մասին
    Գործնականում ռուս–ադրբեջանական համաձայնագրում որևէ նորություն չկա։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն այդ հարցի առնչությամբ։ «Ըստ էության` այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Քանի որ նորություն չկա, ՀՀ–ն որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»,–ասաց Աղաջանյանը։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ հայտնել է այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը, և ինքը վերահաստատում է այն։ «Այս համաձայնագիրը որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին։ Բացի այդ, հիշեցնեմ, որԱԳՆ–ն հույսէրհայտնել, որայդհամաձայնագիրըկարողէնպաստելեռակողմհայտարարությունների` Ադրբեջանիկողմիցավելիպատշաճկատարմանը»,–ասաց նա։
    14:30
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը. ՀՀ-ում Ուկրաինայի հավատարմատար
    Պաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Հարցին` ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանի Հանրապետությունից ստեղծված իրավիճակում` նկատի ունենալով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է, ժամանակավոր հավատարմատարը պատասխանեց, որ Հայաստանը առայժմ չի արտահայտել իր դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ, բայց նաև դրական գնահատեց Ժնևում փետրվարի 28-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը։ «Հայաստանը հիմա չի արտահայտում իր դիրքորոշումը։ Այդուհանդերձ, երեկ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քվեարկության արդյունքներով 47 անդամներից կողմ է քվեարկել 9 երկիր, ձեռնպահ` 13-ը, այդ թվում Հայաստանը, դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի», - մեկնաբանեց Դենիս Ավտոնոմովը:
    14:25
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փաստաթղթերում նշված են ռազմական թիրախների կոորդինատները․ Դոնեցկի Ազգային ոստիկանության ներկայացուցիչ
    Մեր ձեռքն են ընկել փաստաթղթեր, որոնցում նշված են ռազմական թիրախների կոորդինատները, որոնք մեր հանրապետության տարածքում էին։ Այդ կոորդինատների գրեթե կեսը հանձնել են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները։ Միգուցե դրա համա՞ր են որոշել փախչել։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
    14:22
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ղազախների՝ «Մոլոտովի կոկտեյլներով» զինվելը շատերի մոտ դեժավյու առաջացրեց․ Վարդևանյան
    2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները հանրային օրակարգում այլևս հիշվելու են Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների և դրանում այս իշխանությունների վարքագծի համատեքստում, «Հանրային օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Ղազախստանում ցուցարարները զինվել էին «Մոլոտովի կոկտեյլներով», քարերով, երկաթյա ձողերով, հարվածում էին ոստկաններին, գրոհում էին պետական շենքերը, խանութները, այլ կառույցներ, ինչը, Վարդևանյանի խոսքով, շատերի մոտ դեժավյու առաջացրեց, թե ինչ էր տեղի ունենում 2008 թվականին Հայաստանում։ «Շատ հետաքրքիր էր, որ այն ժամանակ ընդդիմադիր, այժմ բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կոչով չէր դիմում ղազախ ժողովրդին՝ ասելով, որ վերցրեք ոստիկանների ձեռքից մահակները, զինվեք «Մոլոտովի կոկտեյլներով» և դրա պայմաններում, օրինակ, իր հոգին փառավորվում էր։ Նման որևէ կոչ չլսեցինք նրանից, հակառակը, տեսանք նույնիսկ ՀՀ ԶՈՒ-ի ներգրավումը, մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին», - ասաց Արամ Վարդևանյանը։ Նա նաև շեշտեց՝ «այդ գործողություններով մարտի 1-ի վերաբերյալ այլևս որևէ խոսք չեք լսելու»։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության մոտ էլ ընկալումների փոփոխություն է տեղի ունեցել։ «Ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշակի կոմունիկացում կատարել է ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ՝ սահմանադրական կարգը ենթադրաբար տապալելու մասով քրեական հետապնդում հարուցելու Տոկաևի և այլ անձանց նկատմամբ, որովհետև չէ՞ որ ստացվում է, որ եթե Հայաստանում ոստիկաններին հարվածում են, ընդհուպ հանգեցնում են ոստիկանների մահվան (2008թ․ մարտի 1-ին Հայաստանում երկու ոստիկան է զոհվել-խմբ․), դա ՀՀ գլխավոր դատախազության կողմից սահմանադրական կարգի տապալում էր որակվում։ Հետաքրքիր է՝ նրանց մոտ է՞լ է այդ իրադարձությունների ընկալման տեսանկյունից որոշակի փոփոխություն եղել։ Ես, օրինակ, համոզմունք ունեմ, որ, այո», - շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
    14:20
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամերիկյան միջուկային զենքը Եվրոպայից պետք է տուն վերադարձնել. Լավրով
    Միացյալ Նահանգները Եվրոպայի տարբեր երկրներում տեղակայել է իր միջուկային սպառազինությունը, ժամանակն է, որ այն տուն վերադարձվի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը հետևանքն է այն վերաբերմունքի, որ ունեցել են արևմտյան հովանավորներն այդ երկրում գործող հանցագործ ռեժիմի նկատմամբ։
    14:20
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղաջանյանը հաստատեց` դեմ են քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն
    ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` խոսելով քվեարկության մասին։ Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: ԵԽ պաշտոնական կայքը հայտնել էր` այս որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կազմակերպության անդամ և որոշ կոնվենցիաների միացած երկիր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ «Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ որպեսզի դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի, դիվանագիտական խողովակները, բնականաբար, պետք է առկա լինեն»,–ասաց Աղաջանյանը։ Նրա խոսքով` որքան դիվանագիտական խողովակները կտրվեն, պակասում է հավանականությունը հենց դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությունը։ Հենց այս համատեքստում է, ըստ Աղաջանյանի, ՀՀ–ն դեմ քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։
    14:14
    01.03.22
    Ավելին
  • Միջազգային
    ԵԱՀԿ դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի տարածքը
    ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը, նրանք այժմ մեկնել են Ռուսաստան, գրում է «Ինտերֆաքս»-ը։ «ԵԱՀԿ դիտորդներով շարասյունը մի քանի ժամից կժամանի Դոնի Ռոստով, նրանք այստեղ կմնան որոշ ժամանակ, խոսքը մոտ 150 մարդու մասին է», - նշվում է աղբյուրում։ Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ կմնան դիտորդները Ռուսաստանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ բոլոր դիտորդները ՌԴ սահմանի Ուսպենկա անցակետով լքում են ԴԺՀ-ի տարածքը։ Հաղորդվել է նաև, որ Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները տարհանվելու են Մոլդովա։
    14:09
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նուբարաշենում հանգուցյալների ոսկորներ են հայտնվել բաց երկնքի տակ
    Նուբարաշենի աղբավայրի դիմաց՝ ժողովրդին հայտնի Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածներում, հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում, այդ մասին մի քանի օր է, ինչ ահազանգեր է ստանում shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում գերեզմանների մեծ մասը համարակալված է, և թափված են մարդկային ոսկորներ, հավանաբար թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենը արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ։
    14:06
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց․ Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ քառօրյային
    Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ենթադրյալ կաշառքի մասին քրգործն ընդմիջվեց մեկ ժամով։ Գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, քանի որ մասնակցում է ԱԺ քառօյայի աշխատանքներին։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։ Բացի այդ պատգամավորն ինքը տեղեկացրել է դատարանին, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։ Դատարանը գտավ, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի ներկայացված՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝ պարզելու, թե երբ Գևորգյանը կկարողանա ներկայանալ։
    14:05
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում չորրորդն է
    Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 95-րդը: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 49-րդ տեղերը։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան։
    14:01
    01.03.22
    Ավելին