Լրահոս
Հասարակական
14:30
01.03.22
180

ՀՀ-ն դիրքորոշում չունի դրա վերաբերյալ. Աղաջանյանը` ռուս-ադրբեջանական համաձայնագրի մասին

Img default alt hy

Գործնականում ռուս-ադրբեջանական համաձայնագրում որևէ նորություն չկա։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն այդ հարցի առնչությամբ։

«Ըստ էության` այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Քանի որ նորություն չկա, ՀՀ-ն որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Աղաջանյանը։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հայտնել է այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը, և ինքը վերահաստատում է այն։

«Այս համաձայնագիրը որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին։ Բացի այդ, հիշեցնեմ, որ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ այդ համաձայնագիրը կարող է նպաստել եռակողմ հայտարարությունների` Ադրբեջանի կողմից ավելի պատշաճ կատարմանը»,- ասել է նա։