Լրահոս
Հասարակական
14:35
01.03.22
166

ՀՀ-ն հայտնվել է սակրավորի կարգավիճակում, թե որ պահին է պայթելու, Աստված գիտի. Արտակ Զաքարյան

Img default alt hy

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, դրա անունը ոչ մի բան է, «Հայկական օրակարգ, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր ոչինչ չի կատարվում, ինքնախաբեություն, դատարկ օրակարգեր, ոչինչ չտվող անցուդարձ, ոչ մի քաղաքական զարգացում, հետևաբար՝ ոչ մի քաղաքական որոշում։ 2021 թվականի հունիսի 20-ից հետո կապիտուլյացիոն ռեժիմին նախընտրություն տվողների ջանքերով ՀՀ-ն հայտնվեց քաղաքական դատարկության մեջ և սակրավորի կարգավիճակում։ Թե որ պահին է պայթելու ականի վրա՝ Աստված գիտի»,- ասել է Արտակ Զաքարյանը։

Նա նշել է, թե պետք է շատ ակտիվ ձևավորել և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական օրակարգ։

«Այդ օրակարգի թիվ 1 խնդիրն այս իշխանության որակի փոփոխությունն է։ Որպեսզի կարողանանք իշխանությանը փոխել, պետք է իշխանություն կրողներին փոխել։ Դրա իրականացման բոլոր եղանակներն այսօր ընդունելի են»,- ասել է Արտակ Զաքարյանը։