Լրահոս
Հասարակական
15:22
01.03.22
193

«FlyOne Armenia»-ն սկսեց Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

Img default alt hy

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ «FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօր` մարտի 1-ին, սկսել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը։

Առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան իրականացվել է այսօր, «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում հայտնել է «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Նրա խոսքով՝ առաջին չվերթով Երևանից Մոսկվա է թռել ավելի քան 100 մարդ, իսկ Երևան կվերադառնա մոտ 180-ը։
Այսուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ: