Լրահոս

2022-03-01
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության լիարժեք պաշտպանության կազմակերպումը
    ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ. Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ: Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա եւ մեծացնի կարողությունները։ Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության, անհրաժեշտության դեպքում նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպման կարևորությունը: Դա ձեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, և վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր առաքելությունը: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անվտանգ ծառայություն եւ խաղաղություն։
    12:25
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աստված մի արասցե, որ այն վերածվի համամոլորակային պատերազմի․ Լուկաշենկո
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, հույս է հայտնել, որ այն չի վերածվի համամոլորակայինի, հայտնում է Belta-ն։ «Աստված չանի, որ այն վերածվի համամոլորակային պատերազմի։ Այն նույնիսկ չի սկսվել 2014թ։ Այդ ժամանակ այդ պատերազմը առաջին անգամ մտավ սուր զինված փուլ։ Բայց ի՞նչն էր սրան նախորդել», - նշել է նա։
    12:24
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային ընդհանուր լեզու գտնել
    Ղազախստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ընդհանուր լեզու գտնել հակամարտության կարգավորման համար և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալու որպես միջնորդ, գրում է ТАСС-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մեր դիրքորոշումը պետք է բխի մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման ծայրահեղ անհրաժեշտությունից։ Որպես երկիր, որը 2010 թ-ին ընդունել է ԵԱՀԿ գագաթաժողովը, մենք ընդգծում ենք եվրասիական անվտանգության անքակտելիության սկզբունքի կարևորությունը։ Այս մասին ես հայտարարել եմ փետրվարի 10-ին՝ Մոսկվա կատարած այցիս ընթացքում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նման սկզբունքը ենթադրում է փոխըմբռնում փոխադարձ վստահության հիման վրա։ «Ցավոք, նման բան տեղի չունեցավ։ Մինսկի համաձայնագրերը թղթի վրա մնացին, ինչը հանգեցրեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների։ Մենք երկու պետություններին կոչ ենք անում ընդհանուր լեզու գտնել բանակցությունների սեղանի շուրջ, պայմանավորվածության և համաձայնության գալ։ Ղազախստանն, իր հերթին, պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ միջնորդական ծառայություններ, եթե կարիքը լինի», - նշել է պետության ղեկավարը։ Տոկաևը նաև հիշեցրել է, որ արդեն մի շարք աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Անվտանգության խորհրդում և հստակ խնդիրներ դրել կառավարության առջև, որոնք վերաբերում են Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանն աննախադեպ պատժամիջոցային իրավիճակում։ «Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու պատժամիջոցային մարտահրավերներին՝ ճգնաժամային իրավիճակում անխափան աշխատանք ապահովելու համար։ Կարծում եմ՝ մենք բոլորս միասին կհաղթահարենք հնարավոր դժվարություններն ու մարտահրավերները։ Դրանց բարդությունը չի կարելի թերագնահատել, բայց գերագնահատել նույնպես պետք չէ»,- նշել է Ղազախստանի նախագահը։
    12:23
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են խաղաղ բնակիչներին
    Ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են Վոլնովախայից դուրս եկած խաղաղ բնակիչներին։ Այս մասին հայտարարել են ԴԺՀ-ի պաշտպանության շտաբից։ «Ուկրաինացի ազգայնականները Վոլնովախայում առավոտյան 10:10-ին կրակել են քաղաքը սպիտակ դրոշով լքող խաղաղ բնակիչների վրա»,- ասվում է Telegram-ի ալիքում։
    12:18
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 377 հազար փախստական
    Ավելի քան 377 հազար փախստականներ Ուկրաինայից Լեհաստան են ժամանել ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել Է հանրապետության սահմանապահ ծառայությունը։ Տեղեկության համաձայն՝ "երեկ, փետրվարի 28-ին, Ուկրաինայից Լեհաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար մարդ: Այսօր մինչեւ ժամը 07: 00-ն ևս 24 հազար:
    12:17
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
    12:16
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. Հայկ Մամիջանյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար զարմանալի չէ, որ ԱԺ պատգամավորները տարրական իրավունքի նորմերի ոտնահարում են դրսևորում՝ դեռևս Սահմանադրական դատարանում վարույթ չընդունված հարցի վերաբերյալ հայտնելով կարծիք: «Սա խիստ մտահոգիչ է, բայց դա ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ նույնիսկ տեղ էլ չի գտնի, որովհետև այլ մեղսագործությունները շատ ավելի շատ են», - ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որն այսօր խոսել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից: Նա մի քանի օրինակ բերեց, թե ինչպես էին իրենք անհանգստանում ժողովրդի մասին իրենց իշխանության տարիներին: «Մի քանի տվյալ, դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210 տոկոսով, մեկ շնչին ընկնողը՝ շուրջ 2 անգամ, նվազագույն աշխատավարձը 3,6 անգամ աճել է, աճել է միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը ու պետական բյուջեի մուտքներն աճել են 2,3 անգամով», - դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Մամիջանյանը: Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ն կգնա ու կգտնի, ամենայն հավանականությամբ, Պակիստանից Հայաստան որպես տուրիստ եկած տվյալներն ու կներկայացնի, որ դրանք խիստ աճել են, առաջ զրո էր, հիմա՝ 10: «Բայց այս թվերը վիճարկել հնարավոր չէ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
    12:14
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն Վրաստանին․ «Վրացական երազանք»
    Վրաստանում իշխող ուժի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն մեկնաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «Եթե մեր երկիրը միջոցառումներ անցկացնի կամ պատժամիջոցներ սահմանի, դա հազարապատիկ շատ վնաս կհասցնի մեր երկրին, և նման որոշում կայացնելիս պետք է անխոհեմ կամ թշնամաբար տրամադրվել սեփական երկրի դեմ»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։ Նրա հայտարարությամբ՝ խորհրդարանական մեծամասնությունը միանգամայն կիսում է երկրում խաղաղություն ապահովելու կառավարության քաղաքականությունը:
    12:08
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ավստրալիան 50մլն $ կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության և 25մլն դոլար՝ հումանիտար օգնության համար
    Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության եւ 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը: «Մենք 50 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինայի պաշտպանությանը սատարելու, մահացու եւ ոչ մահացու զենքով աջակցելու համար: (…) Մենք խոսում ենք հրթիռների մասին, մենք խոսում ենք զինամթերքի մասին»,-ասել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ եւս 25 միլիոն դոլար կուղարկվի հումանիտար օգնության եւ Ուկրաինայում մարդկանց պահանջները բավարարելու նպատակով միջազգային կազմակերպություններին օժանդակելու համար: Ավելի վաղ փետրվարի 28-ին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել Է, որ իր երկիրը որոշում Է ընդունել Ռուսաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ավստրալիայի կառավարությունը նաեւ պարտավորվել Է Ուկրաինային տրամադրել մահացու եւ ոչ մահացու ռազմական սարքավորում, դեղամիջոցներ», ինչպես նաեւ նրան ֆինանսական օգնություն հատկացնել, ՆԱՏՕ-ի հիմնադրամում 3 միլիոն դոլար ներդնել Ուկրաինայի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    12:05
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ռոսավիացիան» դիտարկում է ՀՀ-ն որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ
    «Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Ներկա պահին մշակվում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ ռուսաստանցիների առավել մեծ խմբեր կան։ Մարդասիրական չվերթեր իրականացնելը հնարավոր կլինի, եթե այն ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունները, որտեղից կամ որտեղով կկազմակերպվեն տվյալ չվերթերը, դրական որոշում կայացնեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումն իրականացնելու համար։ Տեղափոխումից հրաժարվելու դեպքում ուղևորներին վերադարձվում է ամբողջական գումարը։ «Հաշվի առնելով 2020 թվականին նման չվերթերի կազմակերպման փորձը` տվյալների հավաքումն ու դրանց մշակումը ժամանակ և հատուկ ռեսուրսների ստեղծում են պահանջում։ Դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ դիտարկել, ինչն ընթացիկ պահին առավել նախընտրելի է», – նշում է «Ռոսավիացիան»։ Գերատեսչությունը հայրենիք վերադառնալու հետևյալ տարբերակներն է առաջարկում։ Առաջին` օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։ Երկրորդ տարբերակը` տրանսպորտային հաղորդակցության խառը (մուլտիմոդալ) երթուղիներից օգտվելն է։ Օրինակ` հասնել Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա օտարերկրյա ավիաընկերություններ չվերթերից կամ այլ տրանսպորտային միջոցներից օգտվելով։ Այնուհետև ցամաքային տրանսպորտով հասնել ՌԴ–ի տարածք, այդ թվում՝ Բելառուսով։ Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։
    12:00
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ռոսավիացիան» դիտարկում է ՀՀ-ն որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ
    «Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Ներկա պահին մշակվում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ ռուսաստանցիների առավել մեծ խմբեր կան։ Մարդասիրական չվերթեր իրականացնելը հնարավոր կլինի, եթե այն ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունները, որտեղից կամ որտեղով կկազմակերպվեն տվյալ չվերթերը, դրական որոշում կայացնեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումն իրականացնելու համար։ Տեղափոխումից հրաժարվելու դեպքում ուղևորներին վերադարձվում է ամբողջական գումարը։ «Հաշվի առնելով 2020 թվականին նման չվերթերի կազմակերպման փորձը` տվյալների հավաքումն ու դրանց մշակումը ժամանակ և հատուկ ռեսուրսների ստեղծում են պահանջում։ Դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ դիտարկել, ինչն ընթացիկ պահին առավել նախընտրելի է», – նշում է «Ռոսավիացիան»։ Գերատեսչությունը հայրենիք վերադառնալու հետևյալ տարբերակներն է առաջարկում։ Առաջին` օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։ Երկրորդ տարբերակը` տրանսպորտային հաղորդակցության խառը (մուլտիմոդալ) երթուղիներից օգտվելն է։ Օրինակ` հասնել Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա օտարերկրյա ավիաընկերություններ չվերթերից կամ այլ տրանսպորտային միջոցներից օգտվելով։ Այնուհետև ցամաքային տրանսպորտով հասնել ՌԴ–ի տարածք, այդ թվում՝ Բելառուսով։ Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։
    12:00
    01.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.03.2022
    12:00
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դպրոցի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել
    Մարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։
    11:55
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկները
    Սյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկները: Կադրերը հրապարակել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջը: Հայտնում է, որ կենդանին «Արևիք» մասնաճյուղում է հանդիպել: Կատվազգիների ընտանիքի գիշատիչը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։
    11:47
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին
    ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու ուղիները նախանշելու առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը հատուկ բանագնացն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նախորդ երկու օրերին Հայաստանի պետական մարմիններում ունեցած հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ։ Անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որ իր մանդատի շրջանակներում ուսումնասիրելու է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հնարավորությունները՝ այդ թվում սեգմենտավորված աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսական գործընկերությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել կանադահայ համայնքին: Հյուրի գնահատմամբ՝ մեծ է Կանադայում բնակվող շուրջ 66.000 հայերի դերը և մասնակցությունը երկրի արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերում։
    11:46
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում, կարծես, այլընտրանք չկա. դա շատ վտանգավոր է. Արմեն Գևորգյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանը հայտարարեց, թե Հայաստանում ռիսկեր տեսնում է, և դրանք ավելի շատ տեխնոլոգիական են։ «Ռիսկ եմ տեսնում մեր ներքաղաքական գործընացներում այն առթիվ, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի ու ներկայի մասին, այնուամենայնիվ, չենք կարողանում կենտրոնանալ ապագայի, ելքերի, խնդիրների վրա և այդ քննարկման շուրջ կոնսենսուս չի ձևավորվում», - ասաց Գևորգյանը։ Հաջորդ ռիսկը, որ պատգամավորը տեսնում է, այն է, որ «նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում։ «Այնպես է ստացվում, որ այդ բանաձևի մեջ, կարծես թե, այլընտրանք չկա, ինչը շատ վտանգավոր է։ Դրա մասին պետք է մտածենք և լուրջ խոսենք։ Երրորդ ռիսկը, որ կարաձանգրեի, այն է, թե արդյոք այսօր բոլորս միասին Հայաստանում և Սփյուռքում ունենք ունակությունը՝ ճիշտ գնահատելու մեր համազգային ռեսուրսները և դրա զարգացման հեռանկարները», - նշեց Արմեն Գևորգյանը։
    11:43
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵԱՀԿ աշխատակիցները լքում են Դոնբասը
    Այսօր ԵԱՀԿ ներկայացուցիչները լքել են Դոնեցկն ու Լուգանսկը և շարժվել Ռուսաստանի ուղղությամբ։ Մինչ այդ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հայտնել էր, որ որոշել է ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին հնարավորինս շուտ դուրս բերել Ուկրաինայից:
    11:40
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արարատի մարզում բախվել են Wolkswagen Bora-ն, Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2106-ը, կա 1 զոհ, 5 վիրավոր
    Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արշակ Հովսեփյանի վարած Volkswagen Bora մակնիշի, 36-ամյա Դավիթ Ճիրոյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 62-ամյա Բաբիկ Մանուկյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ. Մանուկյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Անահիտ Մանուկյանը, 71-ամյա Թամարա Մանուկյանը, 76-ամյա Հասմիկ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև վարորդներից Ա. Հովսեփյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Սասուն Մկրտչյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին ավտոմեքենաներց դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ ժամը 23։20-ի սահմաններում Վեդու ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից Բ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
    11:35
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդդիմությունը կրկին առաջարկում է ԱԺ օրակարգ բերել «Շուշիի հռչակագրին» արձագանքելու հայտարարություը, եթե ոչ՝ կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջակում է ԱԺ օրակարգ բերել իրենց խմբակցության առաջարկը՝ հայտարարությամբ հանդես գալու Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։ «Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարությունը Գլխադասային հանձնաժողովում քաղաքական մեծամասնության կողմից մերժումը անվտանգության միջավայրի, ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատաման, թուրք -ադրբեջանական երկդեմ վարքագծի ու բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է, որն ավելի է խորացնում վտանգի մտավախությունը», - հայտարարեց Օհանյանը: Նա նշեց, թե Ազգային ժողովը պետք է գնահատական տա հռչակագրին՝ ընդգծելով մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին: «ԱԺ-ի լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության ու հետագա անհաջողությունների, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումների, որը արտահայտվել է նաև հռչակագրում նախապայմանների ձևով, որում ասվում է՝ Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս: Թուրք-արդբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում է Հայոց ցեղասպանությունն ու առաջարկում է թեման տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, ու եթե Հայաստանը որոշի պարտված դիրքից ոտքի կանգնել, ապա միասնական կգործեն մեր շահերի եմ», - ընդգծեց ընդդիմաիդր խմբակցության ղեկավարը: Անդրադառնալով ՔՊ-ի տեսակետին, թե այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, Օհանյանը նշեց՝ ընդհակառակը, այն ամբողջությամբ ազգային է, պետական աջակցությանն է ուղղված: «Հայտարարությունը մեսիջ կլինի և Հայաստանի, և Արցախի Հանրապետության ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանից», - ասաց նա: Սեյրան Օհանյանն առաջարկեց հարցը ներառել օրակարգ, հակառակ դեպքում, կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում: ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ, արձագանքելով Սեյրան Օհանյանին, հայտարարեց՝ չպետք է սպառնալից տոնով խոսել: «Մնում է մի հատ էլ հայհոյանք դնենք այս կամ այն քվեարկությունից առաջ կամ հետո: Սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել», - ասաց Արշակյանը: «Շատ մեծ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում», - իր հերթին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյաննը: ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց, թե հանձնաժողովի նիստին երկար են քննարկել տեքստն ու դեմ են արտահայտվել, որ հայտարարությունն ընդգրկվի ԱԺ օրակարգ: «ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նման հայտարարությամբ հանդես գալ: Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր ու անհրաժեշտ օրակարգ է», - ասաց Արսենյանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ սթափության կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Պատգամավորը, որպես սթափության առարկայական դրսևորում, 20 րոպե ընդմիջում խնդրեց:
    11:35
    01.03.22
    Ավելին