Լրահոս
Միջազգային
15:16
01.03.22
302

Պուտին-Զելենսկի շփում դեռ չի նախատեսվում. Պեսկով

Img default alt hy

«Ռուսական և ուկրաինական պատվիրակության միջև ուղիղ բանակցություններ են ընթանում», - ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը մտադիր է քննարկել Ուկրաինայի հետ բանակցությունների այլընտրանքային տարբերակները՝ հաշվի առնելով Ղազախստանից և Թուրքիայից ստացած` միջնորդության վերաբերյալ առաջարկությունները:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ շփումներին, ապա Պեսկովը նշել է, որ առայժմ նման շփում ծրագրված չէ։

«Ոչ, առայժմ ոչ»,- հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական բանակցություններից հետո արդյոք Պուտինը նախատեսում է զրուցել Զելենսկու հետ: