Լրահոս
Սպորտ
14:01
01.03.22
195

Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում չորրորդն է

Img default alt hy

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը։

Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 95-րդը:

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 49-րդ տեղերը։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան։