Լրահոս
2022-03-04
-
ՄիջազգայինԳերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ ճգնաժամերի ազդեցությունների մեղմման գործընթացում. դեսպանը՝ նախարարինՖինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարությունից: «Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետեւում տարածաշրջանային իրադարձություններին եւ Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը: Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարեւորել է նոր նախատեսվող եւ արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում:Ավելին14:1104.03.22 -
ՄիջազգայինՌԴ-ին կոչ ենք անում դադարեցնել ռազմագործողությունները․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ«Թուրքիան մերժում և դատապարտում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը սպառնացող այդ անօրինական գործողությունները: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուժերը Ուկրաինայից»: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։ Այս մասին ասել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադըք Արսլանը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում ժամ առաջ խաղաղություն հաստատելու համար: «Այդ պատճառով էլ աջակցում ենք կողմերի միջև ընթացող բանակցությունների շարունակմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քվեարկության է դրվելու Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը նախատեսում է ՄԱԿ-ի կողմից ստեղծվելիք մեխանիզմի միջոցով հետաքննել «Ռուսաստանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները»: Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ը, Անգլիան, Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ աջակցում են ՄԱԿ-ի շրջանակներում հետաքննիչ հանձնաժողով հիմնել նախատեսող նախագծին:Ավելին14:0904.03.22 -
ՄիջազգայինIntel-ը և Airbnb-ն հայտարարել են Ռուսաստանում և Բելառուսում բիզնեսի դադարեցման մասինIntel և Airbnb ընկերությունները հայտարարել են Ռուսաստանում և Բելառուսում գործունեության դադարեցման մասին, տեղեկացնում է France 24 գործակալությունը։ «Intel-ը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, և մենք կասեցրել ենք բոլոր բեռնափոխադրումները ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում գտնվող հաճախորդներին», - ասվում է չիպերի արտադրողի հայտարարության մեջ: «Մեր մտքերը բոլորի հետ են, ովքեր տուժել են այս պատերազմից», - հայտարարել են նրանք։ Airbnb-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բրայան Չեսկին, ով Twitter-ի իր պրոֆիլում ավելացրել է ուկրաինական դրոշ, գրել է, որ ընկերությունը «կասեցնում է բոլոր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում»՝ չհայտնելով այլ մանրամասներ։Ավելին14:0804.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծել և խուսափում է ՌԴ-ի հետ պատերազմիցՍպիտակ տնից դժվարացել են ասել, թե արդյոք հնարավոր է Պուտին-Բայդեն հանդիպում հիմա, երբ ռուսական ուժերը գտնվում են Ուկրաինայում:Ավելին14:0304.03.22 -
ՄիջազգայինGoogle-ը դադարեցրել է օնլայն-գովազդի վաճառքը ՌուսաստանումGoogle-ը դադարեցրել է օնլայն-գովազդի վաճառքը Ռուսաստանում, արգելքը վերաբերում է որոնման ծառայությանը, YouTube-ին եւ արտաքին գործընկերներին, տեղեկացրել է Reuters-ը։ «Արտակարգ հանգամանքներից ելնելով՝ մենք դադարեցնում ենք Google-ի գովազդը Ռուսաստանում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։ «Իրավիճակն արագ զարգանում է, եւ մենք կշարունակենք թարմացումներ ներկայացնել, երբ տեղին համարենք դա»։ Google-ը ավելի վաղ արգելել էր ռուսական պետական ԶԼՄ-ներին գովազդ գնել կամ վաճառել։Ավելին13:5604.03.22 -
ՄիջազգայինՊետդուման ՌԴ ԶՈւ–ի վերաբերյալ «ֆեյքերի» համար ազատազրկման մասին օրենք է ընդունելՌԴ ԶՈւ գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելու, ԶՈւ–ն վարկաբեկելու, ինչպես նաև ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստի ընթացքում երրորդ և վերջնական ընթերցմամբ քրեական պատիժ և խոշոր տուգանք նախատեսող օրինագիծ է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ ԶՈւ գործողությունների մասին բացարձակ կեղծ հաղորդումներ տարածելու դեպքում նախատեսվում է տուգանք 700 հազարից մինչև 1.5 մլն ռուբլու չափով կամ դատապարտյալի աշխատավարձի, ինչպես նաև վերջին 18 ամսվա ընթացում նրա ունեցած այլ եկամտի չափով, կամ դատապարտյալը պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամկետով, կամ հարկադիր աշխատանքով մինչև 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ նույն ժամկետով։ Կեղծ ապացույցներով կամ թշնամանքի և ատելության մոտիվներով պաշտոնատար անձանց, կազմակերպված խմբավորումների կողմից ՌԴ ԶՈւ–ի մասին կեղծ լուրեր տարածելու դեպքում 5-10 տարվա ազատազրկում է նախատեսվում կամ վարչարարական տուգանք 3-5 մլն ռուբլու կամ աշխատավարձի, ինչպես նաև վերջին 3-5 տարվա ընթացքում դատապարտյալի այլ եկամտի չափով, կամ մինչև 5 տարի հարկադիր աշխատանք։ Ծանր հետևանքներ թողած կեղծ լուրեր տարածելու դեպքում 10-15 տարվա ազատազրկում է նախատեսված։ Բացի այդ, օրենքը պատասխանատվություն է սահմանում ՌԴ ԶՈւ–ի վարկաբեկմանն ուղղված հանրային գործողությունների համար։ Ռուսաստանի շահերը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար ռուսական զորքերի կիրառումը խոչընդոտելու կոչերի համար կամ նախկինում նման գործողությունների համար վարչարարական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից զորքերի նման օգտագործումը վարկաբեկելու համար տուգանք կսահմանվի 100 հազարից մինչև 300 հազար ռուբլու չափով, կամ հարկադիր աշխատանքներով պատիժ կսահմանվի մինչև 3 տարի ժամկետով, կամ կալանք 4-6 ամիս ժամկետով, կամ մինչև 3 տարվա ազատազրկում կոնկրետ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ։ Այն դեպքում, երբ խոչընդոտումը կամ վարկաբեկումը ծանր հետևանքների կհանգեցնեն, տուգանքը կկազմի 300 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ աշխատավարձի չափով կամ վերջին 3-5 տարվա ընթացքում դատապարտյալի ունեցած այլ եկամտի չափով, կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ` կոնկրետ պաշտոններ զբաղեցնելու արգելքով։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը (եթե մեկ տարվա ընթացքում իրավախախտում կատարած անձն արդեն վարչարարական պատասխանատվության է ենթարկվել) կպատժվեն մինչև 500 հազար ռուբլու չափով կամ մինչև 3 տարվա ազատազրկմամբ։ Այս փոփոխությունները կկատարվեն ՌԴ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։ Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ավելին13:4604.03.22 -
ԱրցախԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահՄարտի 4-ի դրությամբ կատարվել 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:Ավելին13:3404.03.22 -
ՄիջազգայինՀրդեհ՝ Եվրոպայի ամենամեծ էլեկտրակայանի մոտ. գիշերը թեժ մարտեր են եղել Զապորոժյեի ատոմակայանի մոտՌուս-ուկրաինական պատերազմի 9-րդ օրվա լուսադեմին հրդեհ է բռնկվել Եվրոպայի ամենամեծ էլեկտրակայանի՝ Զապորոժյեի ատոմակայանին մոտ գտնվող ուսումնավարժական մասնաշենքում: Ըստ Ուկրաինայի պետական ծառայության՝ 2000 քառակուսի կիլոմետր տարածք է հրդեհվել:Ավելին13:2504.03.22 -
ՀայաստանԱվարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի կողմից յուրացում և ապօրինի որս կատարելու գործի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և ապօրինի որս կատարելու դեպքերի հանգամանքները: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված մասնաճյուղի ֆինանսական միջոցներից վատնելու եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը միջնորդել է մասնաճյուղի տարբեր հաստիքներում աշխատանքի ընդունել իր ազգականներին և մտերիմներին: Նշված անձանց հրամանագրվելուց հետո, վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նշված մասնաճյուղի տնօրենը, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, աշխատավարձի հաշվարկներում ներմուծել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում, 2014թ. հունվարից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս օժանդակությամբ, վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 18.576.814 ՀՀ դրամ գումարը: Քննությամբ պարզվել է նաև, որ բեզոարյան այծի ապօրինի որս կատարելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. հուլիսի 2-ին նույն մասնաճյուղի անտառապահն ու տնօրենը, վերջինիս կողմից շահագործվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել են Արենի համայնքի Ելփին բնակավայրի «Արդարազ» կոչվող տեղամաս, որտեղ տեղորոշելով և հետապնդելով կենդանուն, անտառապահի անվամբ հաշվառված որսորդական հրացանից արձակած երկու կրակոցի միջոցով ապօրինի որսացել են ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված 3-4 տարեկան բեզոարյան այծ՝ կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամի վնաս: Այնուհետև, վերոնշյալ «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի որսը տեղափոխելիս, նշված մասնաճյուղի տնօրենը նկատել է ՀՀ ոստիկանության ծառայողներին և, չենթարկվելով իրեն ուղղված՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, դիմել է փախուստի: Հասնելով նույն բնակավայրի մեկ այլ տեղամաս՝ տղամարդիկ սատկած կենդանու մարմինն ավտոմեքենայից նետել են հարակից առուն, որը նշված վայրում հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից, իսկ նրանք բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս կնոջը և եղբոր փեսային՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եղբորը և ընկերոջ որդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ անտառապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության ընթացքում կենդանական աշխարհին պատճառված 3.000.000 ՀՀ դրամ վնասը վերականգնվել է, բոլոր մեղադրյալների անվամբ գրանցված առանձին գույքերի վրա դրվել է կալանք՝ գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը ապահովելու նպատակով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին13:2204.03.22 -
ԱրցախՀայաստանի նորընտիր ՄԻՊ-ը հանդիպել է Արցախի նախագահի հետԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանին: «Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր», - ասված է Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:Ավելին13:1004.03.22 -
ՀասարակականՊատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը՝ Վահագն ԽաչատուրյանինՀայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Հարգելի պարոն Խաչատուրյան, Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ: Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին: Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։ Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին13:0004.03.22 -
Միջազգային«Ես նորմալ տղամարդ եմ». Զելենսկին Պուտինին հրավիրում է բանակցություններիՌուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլից հետո առաջին պայմանավորվածությունն է ձեռք բերվել: Կողմերը որոշել են Մոսկվա-Կիև կապ ստեղծել՝ հումանիտար միջանցքներ բացելու համար: Ըստ պայմանավորվածության՝ հումանիտար միջանցքներով մարդկանց տարհանելու կամ նրանց դեղ ու սնունդ հասցնելու ընթացքում պետք է ժամանակավորապես հրադադար հաստատվի:Ավելին12:5804.03.22 -
ՀասարակականՀայաստանում մինչև 44-օրյա պատերազմը տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8000 զինակոչիկԱզգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Սարգսյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է տարբեր պատճառներով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, նախագծի հեղինակն էլ նշեց, որ մինչև 44-օրյա պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի կտրվածքով, միջինացված տվյալներով, տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով: «Ձեր հարցի մեջ կա գաղտնիք պարունակող մաս, բայց մինչև պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի առաջվա միջինացված տվյալներով կարող եմ ասել, որ տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով։ Համադրելիության կարգով կարող ենք ասել, որ մինչև պատերազմը այդպես է եղել», - նշեց Հայկ Սարգսյանը։ Պատգամավորի խոսքով՝ թվերը իր մոտ առկա են, իսկ պաշտպանության նախարարության հարցումների պատասխաններն էլ գտնվում են Ազգային ժողովի գաղտնի բաժնում։ «Իրականում սա լուրջ խնդիր է հանդիսանում ու կառավարությունում այս մասով էլ ներկայում քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարակականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, որոնք չեն գնում պարտադիր զինվորական ծառայության առողջական խնդիրների պատճառով, նրանց ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն զինվորական ծառայությունից», - նշեց ՔՊ ներկայացուցիչը: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ հայտարարեց, թե ցանկալի չէ նման թվեր հնչեցնել, սակայն նա չհերքեց Հայկ Սարգսյանի հնչեցրած թիվը։Ավելին12:5504.03.22 -
ՄիջազգայինԻնտերնետ չի՞ լինի. Ռոսկոսմոսը չեղարկում է ռուսական հրթիռների բոլոր արձակումները OneWeb կորպորացիայի համարՌոսկոսմոսը չեղարկում է ռուսական հրթիռների բոլոր արձակումները բոլոր տիեզերակայաններից, որոնք կարող են բխել OneWeb կորպորացիայի շահերից, հայտարարել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։ OneWeb-ը արբանյակների փոխկապակցված համակարգ է, որը նախատեսված է արբանյակային տեխնոլոգիաների միջոցով լայնաշերտ ինտերնետ ապահովելու համար: OneWeb նախագծի ներդրողները այնպիսի հայտնի ընկերություններ են, ինչպիսիք են Airbus Group-ը, Bharti Enterprises-ը, Hughes Network Systems-ը:Ավելին12:5004.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 04.03.2022Ավելին12:4404.03.22 -
ՀայաստանԸնդդիմադիրներն առաջարկում են՝ պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներն անցնեն կամ վեցամսյա դասընթացներ, կամ ծառայեն Երևանին կից զորամասերումԱզգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ յուրաքանչյուր անձ պետք է համապաստախան մասնագիտական ունակություն ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով, որովհետև հետագայում այդ անձը պետք է մասնակցություն ունենա երկրի պաշտպանությանը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկու առաջարկ ունի. կամ նման անձնավորությունները պետք է վեցամսյա ուսումնական դասընթացներ անցնեն համապաստապան անվտանգության պայմաններում, որ հեռանկարում ոչ մի խնդիր չառաջանա, կամ իրենց ծառայությունը շարունակեն, բայց պաշտպանության նախարարին տալ լիազորություններ, որ ինքը որոշի անվտանգ պայմաններում ծառայության: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ առաջարկում է արտոնությունները սահմանել այլ ձևով. առավել նպատակահարմար է, որ սահմանվի կոնկրետ արտոնություն այդ խմբի քաղաքացիների համար պայմանական Պաշտպանության նախարարի հրամանով կամ մեկ այլ կարգավորման ձևով ՊՆ-ում, Գլխավոր շտաբում, ԱԱԾ սահմանապահ զորքերի կենտրոնական ապարատներում կամ Երևանին կից զորմասերում ծառայեն: «Մենք մի կողմից ասում ենք, որ իրավունք ունի չծառայելու կամ իրավունք ունի ծառայելու, բայց երբ խոսում ենք արտոնությունների մասին, ռեալ արտոնություն չկա. իմ առաջարկի դեպքում կլինի ռեալ արտոնություն, որի պայմաններում կսահմանվի ցանկ, որտեղ կարող են ընտրել վերոնշյալ ընտանիքի ներկայացուցիչները ու ծառայություն կրեն պայմանական անվտանգ վայրերում: Կարծում եմ՝ որևէ խնդրահարույց հարց չկա, դա որևէ ձևի չի հակասում մեր քննարկումներին», - ասաց Տիգրան Աբրահամյանը:Ավելին12:4304.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Ես չեմ կծում». Պուտինի հետ խոսել է ուզում Զելենսկին | 04.03.2022Ավելին12:3004.03.22 -
ՀայաստանՎթար՝ Սյունիքում․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դինՄարտի 4-ին, ժամը 07:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով «Scania» (վարորդ՝ Խ. Ռ.) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին12:2104.03.22 -
ՀայաստանԸնտանիքի վիշտը կմեղմվի․ զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։ Ըստ պատգամավորի՝ այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Պատգամավորի խոսքով՝ գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիասնում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։ «Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդիներին ուղարկել պարտադիր զինվորական ծառայության։ Բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն տալ նաև նրանց ընտանիքի մյուս անդամներին», - ասաց Սարգսյանը։ Ըստ Սարգսյանի՝ այս քայլի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Արդյոք օրենքի ընդունումից հետո կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ արդյոք լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան, պատգամավորը պատասխանեց՝ ոչ, որևէ անվտանգային խնդիր չի կարող առաջանալ այն պատճառով, որ օրենքի շահառուների թիվը լինելու է բավականին քիչ։ «2022 թվականի ամառային զորակոչին սպասվում է, որ օրենքից կօգտվի 10 քաղաքացի, 2022 թվականի ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին՝ 11 քաղաքացի և 2023 թվականի ձմեռային զորակոչին՝ 14 քաղաքացի։ Հաշվի առնելով, որ մեր զինված ուժերի զինծառայողների թիվը մի քանի տասնյակ հազար է, պահեստազորով՝ մի քանի հարյուր հազար, ապա ամեն զորակոչին տասից քսան զինակոչիկի ազատելը որևէ խնդիր չի առաջացնի։ Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր գործող կարգավորումներով էլ իմ կողմից նշված զորակոչիկների խումբը չի իրականացնում մարտական հերթապահություն։ Օրենքի հոդված 26-ի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված, մահացած հայր, մայր կամ եղբայր, քույր։ Այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվում է 16 զինծառայող, որոնք զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է հանդիսանում, սակայն միակ արու զավակը չի։ Օրենքի ընդունումից հետո նրանք հնարավորություն կստանան զորացրվելու», - ընդգծեց Սարգսյանը։ Արդյոք օրենքը կտարածվի նաև կամավոր ռազմաճակատ մեկնած և զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա, պատգամավորը պատասխանեց՝ այո, կամավորականները նույնպես համարվում են զինվորականներ։ Օրենքից կարո՞ղ են օգտվել նաև անհետ կորած, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամները, պատգամավորը նույնպես դրական պատասխանեց՝ նրանց ընտանիքի անդամները նույնպես կօգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից։ «Բոլոր այն զորակոչիկները, որոնք կօգտվեն օրենքից և կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, սամանված կարգով կհաշվառվեն պահեստազորում, ինչը հնարավորություն կտա նրանց անցնել պայմանագրային զինվորական ծառայության կամ աշխատել այլ ուժային կառույցներում», - հավելեց ՔՊ-ական պատգամավորը։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության համար զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքի եղբայրներին և որդիներին և օրենքը տարածել միայն պաշտպանության համար զոհված զինծռայողների ընտանիքի անդամների վրա։ «Ես համաձայնել եմ այս փոփոխության հետ, քանի որ հետապնդած հիմնական նպատակը պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի վիշտը մեղմելն է և բարոյական զորակցությունը։ Ոչ մարտական գործողությունների ժամանակ, սակայն, զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած զինծառայողների ընտանիքի անդամները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, երբ հանդիսանան ընտանիքի միակ արու զավակը»,- հավելեց Հայկ Սարգյանը։Ավելին12:0804.03.22