Լրահոս
Միջազգային
10:48
04.03.22
180

Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հայտարարելը կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտի. Միշել

Img default alt hy

Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեն Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիքչային գոտի հայտարարել, կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմ, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը CNN-ին։

«Եվրոպական միությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանը սկսել է դաժան պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք չափազանց զգույշ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, բայց հաշվի առնենք, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք, և շատ կարևոր է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից», - ասել է նա։