Լրահոս
Հասարակական
10:21
04.03.22
141

Իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդը, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն է, տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։