Լրահոս
Մամուլի տեսություն
10:10
04.03.22
158

Մամուլի տեսություն

«Հրապարակ»

Արցախի նախագահ Ա. Հարությունյանը որոշել է այլևս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել:

«Yerevan.Today»

«Արշակյանն ու իր ղեկավարն այսօր կերազեին ստորագրել երեք նախագահների օրոք բանակցված ցանկացած տարբերակ»․ Բ. Միկոյան

«Հրապարակ»

Հայոց բանակի օրը չնշվեց, փոխարենը մեծ շուքով` Օպերայում նշեցին ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և ՀՀ դիվանագիտական ծառայության 30 ամյակը:

«Ժողովուրդ»

Դատավորների և ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջև վեճերն ու հակասություններն այնքան են թեժացել, որ դատավորներն անգամ դիմում են դատարան:

«Ժողովուրդ»

«Նոր» Հայաստանում ներդրումային բում խոստացած իշխանության օրոք՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ: