Լրահոս
Արցախ
13:34
04.03.22
147

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ

Img default alt hy

Մարտի 4-ի դրությամբ կատարվել 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել։

Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: