Լրահոս
2022-03-04
-
ՄիջազգայինԹուրքիայի երկինքը չի փակվելու Ռուսաստանի համար․ Չավուշօղլուն է հայտարարելԹուրքիայի երկինքը չի փակվելու Ռուսաստանի համար․ Չավուշօղլուն է հայտարարելԱվելին19:0504.03.22 -
ՄիջազգայինՈ՞րտեղ է գտնվում Զելենսկին և ե՞րբ կկայանա Կիև-Մոսկվա բանակցությունների նոր փուլըՈ՞րտեղ է գտնվում Զելենսկին և ե՞րբ կկայանա Կիև-Մոսկվա բանակցությունների նոր փուլըԱվելին18:5804.03.22 -
ՄիջազգայինՂրիմը ենթարկվել է իր պատմության մեջ ամենախոշոր հաքերային հարձակմանըՂրիմը ենթարկվել է իր պատմության մեջ ամենախոշոր հաքերային հարձակմանըԱվելին18:4704.03.22 -
ՄիջազգայինՈրքա՞ն ադրբեջանցի է հեռացել Ուկրաինայից․ Բաքուն թիվ է հրապարակելՈրքա՞ն ադրբեջանցի է հեռացել Ուկրաինայից․ Բաքուն թիվ է հրապարակելԱվելին18:4104.03.22 -
ՄիջազգայինՊուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս «պատերազմը»․ ՆԱՏՕ-ն վատ կանխատեսում ունիՊուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս «պատերազմը»․ ՆԱՏՕ-ն վատ կանխատեսում ունիԱվելին18:3404.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Պուտինին սպանելու կոչին Մոսկվան արձագանքում է. «ցնցումների մեջ խելքները թռցնում են»Հայլուր 18:30 Պուտինին սպանելու կոչին Մոսկվան արձագանքում է. «ցնցումների մեջ խելքները թռցնում են»Ավելին18:3004.03.22 -
ՀայաստանՌուսաստանի և Հայաստանի ձեռներեցները կկարողանան ստեղծված իրավիճակում գտնել ճիշտ բալանսը. Սամվել ԿարապետյանՌուսաստանի և Հայաստանի ձեռներեցները կկարողանան ստեղծված իրավիճակում գտնել ճիշտ բալանսը. Սամվել ԿարապետյանԱվելին18:2704.03.22 -
ՀայաստանԱԺ-ի վավերացրած օրինագիծը ՀՀ կողմից չի կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ և հակառակը․ մանրամասներԱԺ-ի վավերացրած օրինագիծը ՀՀ կողմից չի կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ և հակառակը․ մանրամասներԱվելին18:1504.03.22 -
ԱռողջապահականԴիմակ կրելը բժշկական կազմակերպություններում պարտադիր է. ՀՀ ԱՆԴիմակ կրելը բժշկական կազմակերպություններում պարտադիր է. ՀՀ ԱՆԱվելին18:1104.03.22 -
ՀայաստանԳողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա տղամարդըՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «Հայփոս» ՓԲԸ-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13:50-ին, քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ» բաժանմունքի դիմաց կայանված հիշյալ ինկասացիայի ավտոմեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված գումարով պարկը, որի մեջ եղել է 6.500.000 ՀՀ դրամ գումար: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք և պատրաստակամություն հայտնել ներկայացնել գողոնը: 33-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է իր բնակարանում պահվող 6.500.000 ՀՀ դրամ գումարը, որն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին18:0304.03.22 -
Հայաստան«Առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել». ՃՈ-ի զգուշացումըՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ «Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և, հատկապես ոլորաններով երթևեկելիս, մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։ «Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշում են ՃՈ-ից։Ավելին17:5604.03.22 -
ՀայաստանՄաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում բուք էՄարտի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Բքի պատճառով Արագածոտնի տարածաշրջանի Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ավելին17:4804.03.22 -
ՄիջազգայինԹուրքիան ցանկանում է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում կազմակերպել Լավրովի և Կուլեբայի հանդիպումըԹուրքիայի իշխանությունները ցանկանում են Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակում կազմակերպել ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Թուրքիան այն փոքրաթիվ երկրներից է, որոնք կարող են երկխոսություն կազմակերպել երկու կողմերի միջև։ Դեռ «պատերազմից» առաջ մենք նախատեսել էինք երկու երկրների արտաքին գործերի նախարարներին մի հարկի տակ բերել՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում։ Մենք ցանկանում ենք ռուսական և ուկրաինական կողմերի միջև նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել։ Լավրովը երեկ հաստատել է իր մասնակցությունը դիվանագիտական համաժողովին, բայց չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք այս պայմաններում Թուրքիա ժամանել Ուկրաինայի ԱԳ նախարարը»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։ Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ «Թուրքիայի բաց երկինքը ռազմավարական ու հումանիտար նշանակություն է ձեռք բերել» այս օրերին։ Հիշեցնենք՝ Անթալիայում դիվանագիտական համաժողովը նախատեսված է անցկացնել մարտի 11-ից 13-ը։ Դրան հրավիրված է նաև հայկական կողմը։ Չորեքշաբթի ՀՀ կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ համաժողովին մասնակցելու որոշում դեռ չկա․ պատճառն աշխարհում սրընթաց զարգացումներն են։Ավելին17:4004.03.22 -
ՀայաստանԵրևանի Ներքին Շենգավիթ թաղամասում հրդեհ է բռնկվելՄարտի 4-ին, ժամը 15:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին:Ավելին17:3004.03.22 -
Միջազգային«Այդար» գումարտակի ոչնչացումը. ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ռուսական «Ինոխոդեց» ԱԹՍ–ի աշխատանքըՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հարվածային ԱԹՍ–ն կառավարող օպերատորի էկրանից։ Ռուս զինվորականները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում «Ինոխոդեց» հարվածային անօդաչու թռչող սարքով ոչնչացրել են «Այդար» գումարտակի հրամանատարական դիտակետը։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ ՊՆ - ն ցուցադրել է հարվածային դրոնի օպերատորի էկրանից արված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է դրոնը մի շարք շենքերի վրայով թռիչք կատարում: Կադրում կարելի է տեսնել կառավարվող հրթիռը, որը ճշգրիտ հարվածով ոչնչացնում է կառույցներից մեկը։Ավելին17:2704.03.22 -
ՀասարակականՀայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունովԱռաջին անգամ Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով։ Armenia Airways ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը՝ EK-73730 գրանցման համարով «Boeing 737-300»-ը, անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով:Ավելին17:2204.03.22 -
ՄիջազգայինՎրաստանում արյուն են հավաքում Ուկրաինա ուղարկելու համարՎրաստանի առողջապահության նախարարությունը կամավորներին կոչ է արել արյուն հանձնել Ուկրաինայի համար: Այդ մասին հաղորդվում է նախարարության Ֆեյսբուքի էջում: «Նախարարությունը սկսում է Ուկրաինային օգնելու համար արյուն հանձնելու ցանկություն ունեցողների գրանցումը, հետաքրքրված մարդիկ կարող են զանգահարել 1505 հեռախոսահամարով կամ գրանցվել կայքում», - ասվում է հաղորդագրությունում: Նախարարությունը հայտնում է, որ հավաքված արյունը պահանջված մշակումից հետո կուղարկվի Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն: Վրաստանի կառավարությունը երկուշաբթի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Բացի այդ, Վրաստանում հյուրանոցներում անվճար տեղավորում են ուկրաինացի այն զբոսաշրջիկներին, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ:Ավելին17:1004.03.22 -
ՀայաստանՈւժեղ քամիների պատճառով ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը. 4 բնակավայրերում դադարձեցվել է ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով՝ ս.թ. մարտի 4-ին ժամը 14.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:0404.03.22 -
ՄիջազգայինԻտալիայում բացառում են Ուկրաինայի անհապաղ անդամակցումը ԵՄ-ինԵվրամիությունն այս պահին չի քննարկում իր անհապաղ ընդլայնման տարբերակը: Մարտի 4-ին Corriere della Sera թեթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Իտալիայի եվրոպական գործերի (անպորտֆել) նախարար Էնցո Ամենդոլան՝ մեկնաբանելով Միությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ուղին շատ երկար Է ընթացակարգերի տեսակետից: Անհապաղ ընդլանումն օրակարգում դրված չԷ՝ հաշվի առնելով նեկայիս ժամանակները»,- ասել Է նա: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել Է Եվրամիությանը՝ անհապաղ Միությանն անդամակցելու խնդրանքով: Դրանից հետո երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել Է, որ Ուկրաինան ներկայացնում Է Եվրամիության անդամակցության հայտ հատուկ ընթացակարգով: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 28-ին հայտնել Է, որ Եվրամիության ղեկավարների ընթացիկ օրակարգում Միություն Ուկրաինայի ընդուման հարց չկա: Իր հերթին Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը մարտի 1-ին Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նստաշրջանում, որը նվիրված Էր Ուկրաինայի իրադրությանը, հայտարարել Է, որ ԵՄ-ի խորհուրդը լրջորեն կվերլուծի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հայտը: ԵՄ-ի խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մատի 24 – 25-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:0004.03.22 -
ՄիջազգայինԽարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները․ Սպուտնիկ ԱրմենիաԽարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ «Վիրավորվել են ամուսինները և նրանց երկու անչափահաս երեխաները: Հարված է եղել անմիջապես նրանց շենքին, իրենք առաջին հարկում են եղել, հարվածը եղել է իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել։ Ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,–հայտնեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` 4 հոգուց բաղկացած հայերի ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին։ Նշենք, որ ընտանիքը մինչ դեպքը ցանկացել է հեռանալ Խարկովից, պարզապես հնարավոր չի եղել դա անել։ Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։ Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։Ավելին16:5004.03.22