Լրահոս
Հայաստան
12:21
04.03.22
140

Վթար՝ Սյունիքում․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին

Img default alt hy

Մարտի 4-ին, ժամը 07:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ԱԻՆ-ը։

Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով «Scania» (վարորդ՝ Խ. Ռ.) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: