Լրահոս
Միջազգային
14:11
04.03.22
143

Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ ճգնաժամերի ազդեցությունների մեղմման գործընթացում. դեսպանը՝ նախարարին

Img default alt hy

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

«Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին և Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը:

Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարևորել է նոր նախատեսվող և արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում: