Լրահոս
2022-03-04
-
ՀասարակականՀայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունովԱռաջին անգամ Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով։ Armenia Airways ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը՝ EK-73730 գրանցման համարով «Boeing 737-300»-ը, անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով:Ավելին17:2204.03.22 -
ՄիջազգայինՎրաստանում արյուն են հավաքում Ուկրաինա ուղարկելու համարՎրաստանի առողջապահության նախարարությունը կամավորներին կոչ է արել արյուն հանձնել Ուկրաինայի համար: Այդ մասին հաղորդվում է նախարարության Ֆեյսբուքի էջում: «Նախարարությունը սկսում է Ուկրաինային օգնելու համար արյուն հանձնելու ցանկություն ունեցողների գրանցումը, հետաքրքրված մարդիկ կարող են զանգահարել 1505 հեռախոսահամարով կամ գրանցվել կայքում», - ասվում է հաղորդագրությունում: Նախարարությունը հայտնում է, որ հավաքված արյունը պահանջված մշակումից հետո կուղարկվի Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն: Վրաստանի կառավարությունը երկուշաբթի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Բացի այդ, Վրաստանում հյուրանոցներում անվճար տեղավորում են ուկրաինացի այն զբոսաշրջիկներին, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ:Ավելին17:1004.03.22 -
ՀայաստանՈւժեղ քամիների պատճառով ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը. 4 բնակավայրերում դադարձեցվել է ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով՝ ս.թ. մարտի 4-ին ժամը 14.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:0404.03.22 -
ՄիջազգայինԻտալիայում բացառում են Ուկրաինայի անհապաղ անդամակցումը ԵՄ-ինԵվրամիությունն այս պահին չի քննարկում իր անհապաղ ընդլայնման տարբերակը: Մարտի 4-ին Corriere della Sera թեթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Իտալիայի եվրոպական գործերի (անպորտֆել) նախարար Էնցո Ամենդոլան՝ մեկնաբանելով Միությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ուղին շատ երկար Է ընթացակարգերի տեսակետից: Անհապաղ ընդլանումն օրակարգում դրված չԷ՝ հաշվի առնելով նեկայիս ժամանակները»,- ասել Է նա: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել Է Եվրամիությանը՝ անհապաղ Միությանն անդամակցելու խնդրանքով: Դրանից հետո երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել Է, որ Ուկրաինան ներկայացնում Է Եվրամիության անդամակցության հայտ հատուկ ընթացակարգով: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 28-ին հայտնել Է, որ Եվրամիության ղեկավարների ընթացիկ օրակարգում Միություն Ուկրաինայի ընդուման հարց չկա: Իր հերթին Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը մարտի 1-ին Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նստաշրջանում, որը նվիրված Էր Ուկրաինայի իրադրությանը, հայտարարել Է, որ ԵՄ-ի խորհուրդը լրջորեն կվերլուծի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հայտը: ԵՄ-ի խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մատի 24 – 25-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:0004.03.22 -
ՄիջազգայինԽարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները․ Սպուտնիկ ԱրմենիաԽարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ «Վիրավորվել են ամուսինները և նրանց երկու անչափահաս երեխաները: Հարված է եղել անմիջապես նրանց շենքին, իրենք առաջին հարկում են եղել, հարվածը եղել է իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել։ Ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,–հայտնեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` 4 հոգուց բաղկացած հայերի ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին։ Նշենք, որ ընտանիքը մինչ դեպքը ցանկացել է հեռանալ Խարկովից, պարզապես հնարավոր չի եղել դա անել։ Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։ Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։Ավելին16:5004.03.22 -
Միջազգային«Տանն ուտելու բան էլ չունեն». փախուստ պատերազմիցՌափլիի թղթակիցները եղել են Լուգանսկի ու Դոնեցկի ռուսական վերահսկողության տակ անցած բնակավայրերում, որտեղ մարդիկ դեռ չեն էլ հասկացել՝ ինչ է կատարվել: Միայն գիտեն, որ ամենաշատը հիմա խաղաղություն են ուզում: Երեկ հայտնի դարձավ, որ արդեն 2 մլն մարդ տեղահանվել է, նրանցից ավելի քան մեկ միլիոն ավելի մարդ դուրս է եկել Ուկրաինայից՝ տեղավորվել հիմնականում Լեհաստանում, Հունգարիայում, Մոլդովայում:Ավելին16:4504.03.22 -
Հայաստան«Քաղաքացիական պայմանագիր»-ը մերժեց Թագուհի Թովմասյանի նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ պայմանագրային զինծայողները Կադաստրի կոմիտեի վկայականի հիման վրա բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստանան: Քվեարկությունից առաջ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե հանձնաժողովն իր քվեարկությամբ հնարավորություն էր տվել, որ հարցը քննարկվի լիագումար նիստում, սակայն նախագիծը ոչ միայն առկա խնդիրները չի լուծում, այլ՝ նոր խնդիրներ է առաջ քաշում. վերջինս կոչ արեց քաղաքական մեծամասնությանը դեմ քվեարկել: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն: Հիշեցնենք՝ գործող օրենքի համաձայն` պայմանագրային զինծառայողները վարձավճարի փոխհատուցում ստանալու համար բնակարանի վարձակալության պայմանագիր են ներկայացնում:Ավելին16:4204.03.22 -
ՀասարակականՀրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ փաթեթը փոխանցվել է ռուսական կողմինՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել այս կարևոր այցը ՌԴ-ի համար ներկայիս դժվարին պահին իրականացնելու համար: Նա արժևորել է ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև հաստատված և օրստօրե ավելի խորացող հարաբերությունները: Համագործակցությունը զարգացնելու երկուստեք շահագրգռությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստել է իրավական փոխօգնության, մարդկային ռեսուրսների կատարելագործման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համատեղ շոշափելի արդյունքների ապահովմանը: Նա ընդգծել է ՌԴ իր գործընկերոջ՝ Իգոր Կրասնովի անձնական ներդրումը հետպատերազմյան շրջանում կուտակված հումանիտար հիմնահարցերի լուծման նախաձեռնություններում, շեշտել հատկապես կողմերի միջև հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր ապահովելու, երկխոսության մթնոլորտ ձևավորելու հարցում ՌԴ դատախազության դրսևորած հետևողականությունը: ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունները հաջողությամբ գործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափերով, ինչի համար կարևոր նախադրյալ է ապահովում նախընթաց ժամանակահատվածում ձևավորված հարուստ իրավապայմանագրային բազան, ունեցած ընդհանուր պատմությունն ու ավանդույթները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հանցավորության միտումների վրա հակամարտությունների ազդեցության վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում: Արթուր Դավթյանն նշել է, որ Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ ԶՈՒ ուժերը ՀՀ ԶՈՒ և ԱրՀ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում: Ընդգծվել է, որ Արցախում գտնվող ՌԴ դատախազության ներկայացուցիչների գործունեությունը նպաստում է ռուսական ռազմական կոնտիգենտի շրջանում իրավակարգի ապահովմանը, ազգաբնակչության հետ հարաբերություններում փոխվստահության բարձրացմանը: Արթուր Դավթյանը հյուրերին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները: Բացի այդ, արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման: Այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում: Արթուր Դավթյանը ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն իրողության վրա, որ ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով գործնականում ցածր արդյունավետություն ունի նաև շփման գոտում խախտումների և միջադեպերի վերաբերյալ ՀՀ-ի, ՌԴ-ի և ԱՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման, բոլոր դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ երեք երկրների գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ:Ավելին16:4104.03.22 -
ՀայաստանՀայաստանը 44-օրյա պատերազմում վարձկանների մասնակցությամբ շուրջ 250 ինքնորոշիչ տվյալ է ներկայացրելԱզգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովում զեկուցում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արձանագրությունը ստորագրած 42 պետություններից ներպետական ընթացակարգերն ավարտել ու արձանագրությունը ուժի մեջ է մտել 24 պետությունների համար: Արձանագրության նպատակ է լրացումներ կատարել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության 2-ից 6-րդ հոդվածներով սահմանված հետևյալ արարքները՝ ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը, ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը, ահաբեկոչության նպատակով արտերկիր մեկնումը կազակարպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը: Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման ու դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը: Արձանգրության կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսևորաման բոլոր ձևերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետարանքների կանխմանը, ինչպես նաև առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումը տարբեր երկրներից դեպի Ադրբեջան այս արձանագրության վավերացմամբ որևէ ձևով նոր հնարավորություն տալո՞ւ է այս խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելու, առաջ տանելու ու դատապարտելու: ԱԱԾ տնօրենի տեղակալն էլ նշեց՝ կարծում է ՝մի քիչ խնդրահարույց կարող է լինել միջազգային հանրության տեսակետից. Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ, բայց ԱԱԾ-ն իր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել է միջազգային տարբեր ատյաններ հասանելի դարձնել: «Կա՞ տեղեկություն, թե ինչ արձագանքներ են ստացվել», - հետաքրքրվեց Գևորգյանը: Սամվել Հայրապետյանն էլ ասաց, որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խողովակներով, իսկ ԱԱԾ-ի մակարդակով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: «Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալներ մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ հետագայում դրանց մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով», - հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:Ավելին16:3504.03.22 -
Միջազգային«Գիշերը կարող էր կանգնել Եվրոպայի պատմությունը». Զելենսկին «արթնացնում է» ԵվրոպանԸստ Զելենսկիի՝ այս գիշերը կարող էր կանգնեցնել Ուկրաինայի ու Եվրոպայի պատմությունը: Նա այսպիսի հայտարարություն է արել՝ Զապորոժյեի ատոմակայանի մոտ բռնկված հրդեհի պատճառով: Ըստ Զելենսկիի պնդումների՝ ռուսական ուժերն են միտումնավոր թիրախավորում ատոմակայանի տարածքը:Ավելին16:1404.03.22 -
ՄիջազգայինՊուտինը կոչ է արել հարևան երկրներին չսրել և վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ որքան էլ դժվար լինի, Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները կամրապնդվեն ողջ երկրում։ «Անկախ նրանից, թե որքան դժվար է, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, մենք կուժեղացնենք տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները ողջ երկրում», - ասել է ՌԴ նախագահը։ Նախագահը նաև կոչ է արել հարևան երկրներին չսրել և վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։Ավելին16:0204.03.22 -
ՀայաստանՊարզվել են 28-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի հանգամանքները. պատճառը հարևանի հետ վեճն էրՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ քաղաքի 28-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, դեպքի վայրը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի՝ 28-ամյա բնակչի և նրա հարևան, 54-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է երիտասարդին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Ավելին14:5804.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինական ուժերը փորձել են դիվերսիա իրականացնել Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքում. ՌԴ ՊՆՈւկրաինական դիվերսիոն խումբը սադրանքի փորձ է կատարել Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքում, այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Անցած գիշեր էլեկտրակայանի հարակից տարածքում Կիևի ազգայնական վարչակարգը փորձել է հրեշավոր սադրանք իրականացնել», - ասել է նա։ Նրա խոսքով՝ մարտի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, կայարանին հարակից պահպանվող տարածքում հսկելիս ռուսական գվարդիայի շարժական պարեկը ենթարկվել է ուկրաինական դիվերսիոն խմբի հարձակմանը։ Կոնաշենկովը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները և ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ նրա բանակցությունները վկայում են Ռուսաստանին ռադիոակտիվ աղտոտման աղբյուր ստեղծելու մեջ մեղադրելու փորձի մասին։Ավելին14:4904.03.22 -
Սպորտ«Արարատ»-ի ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտ»-ինԵրևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում, իսկ նրա նախորդ ակումբը ռուսական «Տեքստիլշչիկն» էր: Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները:Ավելին14:4804.03.22 -
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՄարտի 1-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Քաղսի, Արագածոտնի մարզի Հարթավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Տաթև-Կապան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին14:3804.03.22 -
ՄիջազգայինԶապորոժիեի ԱԷԿ-ից ճառագայթման արտանետում չի եղել. ՄԱԳԱՏԷԶապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համակարգերը չեն վնասվել, ճառագայթման արտանետում չի եղել։ Հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա նաև հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կաջակցի Ուկրաինային տեղում՝ ապահովելու ուկրաինական ատոմակայանների անվտանգությունը։Ավելին14:2504.03.22 -
Հասարակական«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Արցախի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Մաքսիմ Ս.-ն, որը 2021 թ. ապրիլի 16-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:Ավելին14:1904.03.22 -
ՀայաստանՈւժգին քամին Երանոսում տապալել է 44 մետրանոց խաչըԱյսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրություն ունեցող խաչն ուժգին քամու հետևանքով ընկել է: Տեղեկությունը հաստատել է մարզպետը։Ավելին14:1404.03.22 -
ՄիջազգայինS7 ավիաընկերությունը դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերըՌուսական S7 ավիաընկերությունը մարտի 5-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը։ «Ցավոք, S7 Airlines-ը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր թռիչքները։ Չեղարկված չվերթերի ուղևորները ծանուցում են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում: Նրանք օգնում են զբոսաշրջիկներին տուն վերադառնալ գործընկեր ավիաընկերությունների չվերթերով», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորները կկարողանան տոմսի արժեքի ամբողջական վերադարձ ձևակերպել թռիչքի չեղարկման մասին SMS ստանալուց հետո: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ սահմանափակումների պատճառով մասնակի կրճատում է թռիչքները։ Նշենք, որ ավելի քան երեք տասնյակ երկրներ իրենց օդային տարածքը փակել են Ռուսաստանի համար։Ավելին14:1304.03.22