Լրահոս
Միջազգային
19:00
05.03.22
421

Ուկրաինայում գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքները ոչնչացվել են․ Պուտին

Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման աշխատանքները գրեթե ավարտված են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախագահի խոսքով, առաջին հերթին իրենք ոչնչացրել են ամբողջ ռազմական ենթակառուցվածքը: Հիմնականում՝ զինապահեստները, ավիացիան, հակաօդային պաշտպանության համակարգերը:

«Հակաօդային համակարգերի չեզոքացումը որոշակի ժամանակ է պահանջում. պետք է նախ հայտնաբերել դրանք, ապա ոչնչացնել: Այդ աշխատանքը գործնականում ավարտված է»,- հավելել է Կրեմլի ղեկավարը: