Լրահոս
Միջազգային
17:35
05.03.22
264

«Ծանր որոշում էր». Պուտինը` Ուկրաինայում հատուկ գործողության մասին

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մասին որոշումը ծանր է անվանել։  Նա այդ մասին ասել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը փորձում էր Ուկրաինայի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, պետք էր թողնել, որ Դոնբասը ռուսերեն խոսի և ապրի, ինչպես ինքն է ուզում, բայց շրջափակում կազմակերպեցին։

ՌԴ նախագահը աբսուրդի թատրոն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը չէր պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը.

«Ուկրաինայում ՌԴ զինվորականները պայքարում են ապագայի համար, այնտեղ ոչ թե մտացածին, այլ իրական սպառնալիք է»,- նշել է Պուտինը։