Լրահոս
Իրավական
18:54
05.03.22
272

Ուկրաինայից արտագաղթողների թիվը հասել է 1,2 մլն-ի․ ՄԱԿ-ն է ահազանգում

Img default alt hy

ՄԱԿ-ի գնահատականներով ՌԴ-ի ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Ուկրաինայից դուրս է եկել շուրջ 1,2 մլն մարդ:  

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտնել է, որ մարտի 4-ի տվյալներով երկրից դուրս եկողների թիվը կազմել է 1 մլն 210 հազար, որը 171 հազարով ավելին է դրա նախորդող օրվանից:  

Կազմակերպությունում ընդգծում են, որ Ուկրաինայի խոշոր քաղաքների համար մղվող պայքարի ուժեղացմամբ հեռացող քաղաքացիների թիվն ավելի է մեծանալու:  

Ըստ նույն վիճակագրության, ուկրաինացիներն ավելի շատ դուրս են գալիս Լեհաստանի սահմանով: Վերջին տվյալներով այդ ուղղությամբ դուրս է եկել արդեն 620 հազար մարդ: