Լրահոս
Միջազգային
17:46
05.03.22
213

Զելենսկին ձգտում է կոնֆլիկտ հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններն ապացուցում են, որ նա փորձում է կոնֆլիկտ հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինձ մոտ հարց է առաջանում․ եթե Զելենսկին այդքան վշտացել է, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանել իրեն այնպես, ինչպես ինքն էր հույս փայփայում, ուրեմն նա, այնուամենայնիվ, հիմնվում է ՆԱՏՕ-ի ներգրավմամբ, ոչ թե բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու վրա։

Ստացվում է, որ նա չի լսում Վաշինգտոնից, Փարիզից, Բեռլինից, աշխարհի այլ մարյաքաղաքներից պարբերաբար հնչող հավաստիացումները, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում խառնվել այս հակամարտությանը։

Եվ ստացվում է, որ նա, այնուամենայնիվ, ձգտում է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ կոնֆլիկտ հրահրել․ կոնֆլիկտ՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։