Լրահոս
Միջազգային
17:28
05.03.22
323

Ուկրաինայի ազգայնականները խոչընդոտում են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստան․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Img default alt hy

Ուկրաինայի ազգայնականները խոչընդոտում են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստան՝ Վոլնովախայի և Մարիուպոլի, ինչպես նաև Խարկովի և Սումի ուղղություններով, հայտարարել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։

«Վոլնովախայի և Մարիուպոլի ուղղություններով ամեն օր են հումանիտար միջանցքներ բացվել, բայց ազգային գումարտակները խոչընդոտում են խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Նմանատիպ իրավիճակ է նաև Խարկովում և Սումում, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերում»,- ասել է նա։

Միզինցևը հայտարարել է նաև, որ հարյուր հազարավոր փախստականներ մինչև այս պահը չեն կարողացել հասնել հումանիտար միջանցքներին։

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ, մեր հավաստի տեղեկություններով, Մարիուպոլից հայտարարված՝ 200 000 և Վոլնովախայից՝ 15 000 փախստականներից և ոչ մեկը չի ժամանել»,- ասել է Միզինցևը։