Լրահոս
Հասարակական
17:37
10.03.22
347

Երևանում պարեկները Հյուսիսային պողոտայում հետապնդել ու բռնել են կողոպուտ կատարող կնոջը

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին Երևանում կողոպուտ կատարելու կասկածանքով պարեկները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Հյուսիսային պողոտայից կողոպուտ կատարելու կասկածանքով պարեկները ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 39-ամյա Տաթևիկ Մ-ին։ 

Պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել Երևանի բնակիչ, 25-ամյա Սուսաննա Հ-ն հայտնել, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ գետնին դրված արկղից բացահայտ հափշտակել են գումար և դիմել փախուստի։ 

Պարեկները ենթադրյալ կասկածյալին հետապնդել և բռնել են։