Լրահոս
17:26
10.03.22
793

Հայաստանում կանցկացվեն պահեստազորի նոր հավաքներ

Img default alt hy

Հայաստանում ապրիլի 15-ից հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այսօր չզեկուցվող հարցերի շարքում այս մասին որոշում է ընդունել կառավարությունը։

Հավաքին կմասնակցեն «պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ», հավաքները կտևեն 2 ամիս։

Կներգրավվեն մինչև 724 քաղաքացիներ, որոնցից 566-ը`կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, որոնց մասնագիտությունները կլինեն մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հետախուզական, ինժեներական և տեխնիկական։

Սա նման վարժական հավաքների արդեն 3-րդ փուլն է, անցյալ տարի անցկացվել է երկու եռամսյա հավաք՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր։