Լրահոս
Միջազգային
16:19
10.03.22
145

Հունգարիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել

Img default alt hy

Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների հարցերով նախարար, վարչապետ Վիկտոր Օրբան Ֆիդեսի ղեկավարած իշխող կուսակցության փոխնախագահ Կատալին Նովակին. նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հունգարիայի ազգային ժողովի նիստում նրա օգտին 199 պատգամավորից քվեարկել է 137-ը։

44-ամյա Նովակի մրցակիցը ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա տնտեսագետ Պետեր Ռոնան էր:

Այդ երկրում նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ 5 տարի ժամկետով:

2012 թվականից հանրապետության ղեկավարի պաշտոնը 2 անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը։