Լրահոս
Հասարակական
17:52
10.03.22
2 110

Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգ չի առնի. Մովսես Հակոբյան. Lurer.com

Img default alt hy

«ԼՈւՐԵՐ.com»-ը գրում է.

«Ադրբեջանն անընդհատ շարունակելու է սահմանին լարվածություն պահպանել ու բնակիչներին սպառնալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նա նշել է, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչին.

«Կարծում եմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից պետք է պատրաստ լինենք»,- ասել է նա:

Լրագրողը հետաքրքրվել է՝ ինչ սպասել Ադրբեջանից, հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ լինի, գեներալ-գնդապետը պատասխանել է.

«44-օրյա պատերազմի պես, իհարկե, չի լինի, սակայն մեկ ուրիշ բան կլինի: Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգն չի առնի»,- նշել է Մովսես Հակոբյանը:

Հարցին՝ ինչ զսպող մեխանիզմներ պետք է իշխանությունը գործի դնի, որ չի անում, նա պատասխանել է. 

«Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր իշխանությունները»,- ասել է ԳՇ նախկին պետը:

Հակոբյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը, միանշանակ, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ»: