Լրահոս
Արցախ
11:18
12.03.22
450

Արցախում ձյուն է տեղում, պատուհանից դուրս ջերմաստիճանը զրոյական է, բայց գազ դեռ չկա. Արտակ Բեգլարյան

Img default alt hy

Արցախի պետնախարարն տելեգրամյան իր ալիքում գրել է, որ արցախցիներն արդեն հինգերորդ օրն է առանց գազի են մնում։ Սրա պատճառը «ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է», որը մինչ օրս թույլ չի տալիս Արցախգազի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին մոտենալ վնասված գազատարին։

Սրան զուգահեռ շարունակվում են բնակավայրերի գնդակոծությունները խոշոր և փոքր տրամաչափի զինատեսակներից, նշում է Բեգլարյանը։

«Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցագործությունը և հայությանը վտարել Արցախից, մինչդեռ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»,- գրել է Բեգլարյանը։