Լրահոս
Միջազգային
11:32
12.03.22
386

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի ընտանիքի անդամների նկատմամբ

Img default alt hy

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ, գրում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Պեսկովը ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ է մարտի սկզբից։

«Գեղասահքից օլիմպիական չեմպիոն հանդիսացող Տատյանա Նավկայի, Նիկոլայ Պեսկովի և Լիզա Պեսկովի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում այսօրվանից՝ կապված նրա հետ, որ նրանք համապատասխանաբար հանդիսանում են Պեսկովի կինն ու չափահաս երեխաները, որի նկատմամբ գործում են պատժամիջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների տակ գտնվող մարդկանց ցուցակում ներառվելը նշանակում է, որ սառեցվում են ԱՄՆ-ում նրանց ակտիվները, իսկ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անձանց և կազմակերպություններին արգելվու է բիզնես ունենալ նրանց հետ։