Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
12.03.22
155

Մամուլի տեսություն

«Tert.am»

«Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման համար 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել և սպասում է պատասխանի». Ադրբեջանի արտգործնախարար:

«Հրապարակ»

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ենթադրվում է՝ նաև Արմեն Սարգսյանը, չեն մասնակցի նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի լիազորությունները ստանձնելու հատուկ նիստին:

«Փաստ»

Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու քպ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյանը:

«Հրապարակ»

Առողջապահության նախարարությունը դիմել է 4.5 միլիարդ ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, և ֆիննախը մերժել է:

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները ընթանում են բավական դանդաղ, նիստերին քննարկվող հարցերը գրեթե ոչ մի աղերս չունեն սահմանադրական փոփոխությունների հետ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: