Լրահոս
Իրավական
17:33
15.03.22
155

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Img default alt hy

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Մինչ այդ հայտարարված 3-ժամյա ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կրկին չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ այսօր տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի ընդմիջմանը նա մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ հանդիպմանը։ Բացի այդ նախատեսված էր նաև նախագծերի քննարկում «Հայաստան» խմբակցությունում։ 

Այսօրվա նիստի ընդմիջման նպատակը անհասկանալի էր նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի համար։

«Ընդմիջում հայտարարելու ժամանակ պաշտպան Սահակյանը փորձում էր արձագանքել, որ ժամը 16։00-ին այս նիստը չի կարող կայանալ, որովհետև ԵԽԽՎ նիստը ընդմիջվելու էր ընդամենը մեկ ժամով, իսկ ճանապարհին սպառվող ժամանակը թույլ չէր տալու, որ դատական նիստը կայանա», - նշել է նա, խնդրելով, որ «դատական նիստերը նշանակվեն ճկուն»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 13։00-ին։